Պորոշենկոն ԱՄՆ-ից խնդրել է 1240 հրթիռ
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի վստահեցմամբ, երկիրը կարիք ունի 1240 ամերիկյան Javelin տեսակի հրթիռների: Այս մասին նա նշել է The Wall Street Journal-ի հետ ունեցած հարցազրույցում: Փոխանցում է Lenta.ru-ն:
Պորոշենկոյի խոսքով՝ հրթիռային համալիրները անհրաժեշտ են, որպեսզի հնարավոր լինի կանխարգելել Ռուսաստանի հետագա ագրեսիան:
Նախագահը հիշեցրել է, որ համաձայն 1994թ-ի բուդապեշտյան հուշագրի, Կիևը հրաժարվել է 1240 միջուկային մարտագլխիկներից, իսկ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան եաշխիքներ են տվել երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցում և ապա հավելել, որ արդար և խորհրդանշական կլինի, եթե ԱՄՆ-ն այժմ Ուկրաինային տրամադրի Javelin տեսակի 1240 հրթիռներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Պենտագոնը որոշում է կայացրել Ուկրաինային տրամադրել հեռահար ռադիոլոկացիոն կայան, որը սակայն դեռ պետք է հաստատվի Սպիտակ Տան կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին