Ադրբեջանը ցանկանում է փոխանակել իր դիվերսանտներին քաղաքացիական անձանց և Կարեն Պետրոսյանի դիակի հետ

Ադրբեջանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Հայաստանի հետ «պատանդների փոխանակման» առաջարկով: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի` փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Ըստ աղբյուրի, Հասանովը նշել է, որ Բաքուն առաջարկում է Հայաստանին Ադրբեջանում գտնվող հինգ հոգուց կազմված հայկական ընտանիքին և Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանի դին փոխանակել Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի, Շահբազ Գուլիևի, ինչպես նաև ձերբակալման ժամանակ սպանված հանցավոր խմբի երրորդ անդամի` Հասան Հասանովի դիակի հետ:

Հասանովի խոսքերով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ադրբեջանական կողմին հայտնել են, թե իբր հայկական կողմը պատրաստ է փոխանակել Հասան Հասանովի դին Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, որին Բաքվում կոչում են «հայկական դիվերսանտ»:

Հասան Հասանովի պնդմամբ` ադրբեջանական կողմն այս ամենին «պատասխանել է» որ չի նահանջի իր նախնական առաջարկությունից:

Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը (ծնված 1968 թ) և Դիլհամ Ասկերովը (ծնված 1960 թ) ինչպես նաև Հասան Հասանովը, զինված լինելով զենքով և զինամթերքով, 2014 թ հուլինի 29-ին հետախուսական գործունեություն ծավալելու նպատակով ապօրինի հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել են հանրապետության Շահումյանի շրջանի տարածք: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքով հավաքել են տեղեկություններ և իրականացրել են լրտեսական գործունեություն: Ավելին, նրանք զենքի կիրառմամբ հուլիսի 4-ին առևանգել են ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որ դին հայտարաբերվել էր հուլիսի 15-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում: Բացի դրանից` հուլիսի 11-ին Վարդենիս-Քարվաճառ ճանապահրի 32-րդ կմ ազգային ատելության հողի վրա սպանվել է երևանի բնակիչ Սարգիս Սամվելի Աբրահամյանը (ծնված 1971 թ), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ (ծնված 1977 թ) Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառվել են հրազենային վնասվածքներ: Կրակողը զինված դիմադրություն է ցույց տվել և վնասազերծման գործողության ժամանակ սպանվել (ադրբեջանական կողմի պնդմամբ նրա անունը Հասան Հասանով է): Վերջինս թաղվել է ԼՂՀ տարածքում: Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը ձերբակալվել են և կալանավորվել: Նրանց մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հատկածիշներով. 316-րդ հոդվածով` (լրտեսություն), ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատում), ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրում), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` (մարդուն բացահայտ առևանգում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից), ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` (սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով) և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ):

Հարկ է նաև նշել, որ հինգ հոգուց բաղկացած հայկական ընտանիքը ինքնակամ է հատել հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ ապաստան է խնդրել: Ընտանիքի հայրը` բազմակի դատված Եղիշե Գևորգյանը 2010 թ հունվարի 10-ին «Երազ» մակնիշի մեքենայով հատել է Ադրբեջանի սահմանը` Նախիջևանի ուղղությամբ: Այսպիսով, Գևորգյանների ընտանիքը փախստականներ են, այլ ոչ թե գերիներ: Ադրբեջանական դիվերսանտներին այդ երկրում ապաստան խնդրած ընտանիքի հետ փախանակման առաջարկը ընդամենը մատնանշում է ադրբեջանական կողմի իրական վերաբերումքը մարդասիրական նորմերի նկատմամբ և ցույց է տալիս, որ Ադրբեջանը նույնիսկ ինքնակամ իր մոտ հայտնված հայազգի անձանց դիտարկում է լոկ որպես պատանդների:

Հատկաշական է, որ Ադրբեջանում բազմիցս հեռուստատեսությամբ ցուցադրել են «երջանիկ» Գևորգյանին, իսկ հիմա նրան պատրաստվում են ետ ուղարկել Հայաստան, որտեղ բազմակի անգամ դատված Գևորգյանը օրենքի հետ լուրջ խնդիրներ ունի:

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանին, որին Բաքվում սկսել են կոչել «հայկական դիվերսանտ», ապա նա օգոստոսի 7-ին գնացել է մոտակա անտառը վառելափայտի ետևից: Արդեն հաջորդ օրը օգոստոսի 8-ին ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը հաղորդեցին Կարեն Պետրոսյանի մահվան մասին` իբր «սրտային անբավարարվածության» պատճառով: Դրա հետ միասին նշվում էր, որ «մահվան պատճառները պարզվում են Գյանջայի դատաբժշկական կենտրոնում»:

Հստակ է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են վերադարձնել իրենց համար չափազանց կարևոր, սակայն, միևնույն ժամանակ, ԼՂՀ-ում երկու անձ սպանած և մեկ մահափորձ կատարած դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին և դրա համար նույնիսկ պատրաստ են խախտել միջազգային իրավունքի նորմերը և հանձնել Ադրբեջանում ապաստան խնդրած ընտանիքին և տանջամահ արված քաղաքացիական անձի դին:

Հիմա ադրբեջանական դիվերսանտները ԼՂՀ-ում սպասում են դատին, որը կանցկացվի հնարավորինս թափանցիկ պայմաններում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:09
Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակի մոտ  հայտարարեց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շատ վատ է երբ առավոտ արթնանումես և իմանում որ քո հայրենիքի մի մասը գոյություն չունի․ Կամո Ունանյան
«Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիպուկահարներ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել այն ժամանակ,  հարակից տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ազատության հրապարակում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղտեխնոլոգ. Վախի գործոնը արդեն չի աշխատում
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, արձագանքելով այս պահին Ազատության հրապարակի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:03
Հովհաննես Իշխանյան. Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի
«Ժողովուրդը դուրս է եկել՝ ցույց տալու, որ իշխանությունն իրեն է պատկանում։ Նիկոլ Փաշինյանին պատկանում են ոստիկանները, որոնք Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ինչ է կատարվում Ազատության հրապարակի հարակից տարածքում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատությանհրապարակի հարակից տարածքի փողոցները լեփ լեցուն են։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին միջազգային համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հետո ասում են զինվորին դիրքերից իջեցնելու համար Ուրալ չկա»
Ոստկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,-դդիմելով Ազատության...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Քաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակն այս պահին մարդաշատ է։ Այստեղ հավաքվել են բազամթիվ քաղաքացիներ՝ շարժվելու դեպի Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ Ա....
Աղբյուր` Panorama.am
15:52
Քաղաքագետ. Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի
 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երևանի կենտրոնը, Ազատության...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը  սահմանազատման վերջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ազատության հրապարակի հարակից տարածք բազմաթիվ ոստիկաններ են բերվել, ամենուրեք արգելապատնեշներ են. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Ազատության հրապարակ երթին ընդառաջ հարակից տարածքներում բազմաթիվ ոստիկաններ են բերել, արգելապատնեշներ են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու մոտ անցած օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը բեմահարթակ հրավիրեց այդ օրվա ընթացքում բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
14:24
Քաղաքագետ. Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Քաղաքագետ Ստփան Դանիելյանը գրում է. «Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
Այսօր Ազատության հրապարակում հավաքին ընդառաջ Երևանի կենտրոն ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում։ Ոստիկանական մեքենաների տեղաշարժը ֆիքսել են...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}