Հասարակություն 21:49 15/12/2011

Իտալական օրերից երևանյան առօրյայի ճանապարհին

Երեկ Վենետիկի «Կորեռ» (Correr) թանգարանում բացվեց «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսը: Թերևս աննկարագրելի կլիներ տպավորությունը, եթե panorama.am-ը այնտեղ աշխատանքի բերումով չլիներ:

- Քաշե, վերևները քաշե,- ասում է պատկառելի հոգևորականը օպերատորներից մեկին ու ցույց տալիս թանգարանային սրահի առաստաղը:

Մինչ օպերատորը բացատրում է` լույս-բան, ես ասում եմ. «Աչքով կքաշեմ»:
- Աչքով ձրի է,- ժպտում է նա,- նայե` ինչ հարստություն է:

Ես կրկին թռուցիկ հայացքովս «քաշում եմ» առաստաղի որմնանկարները ու հասկանում, որ անօգուտ է վազվզոցի մեջ փորձել կլլել տեսածս ամբողջությամբ:

Որերորդ անգամ մոտենում եմ Այվազովսկու նկարին` «Նոյն իջնում է Արարատից», որ ևս եկել է հավաստելու պատկառանքը գրատպության տարիքին` կարծես (Սուրբ Ղազարից հետո) հորեղբոր տղայի իրավունքով: Ես կանգ եմ առնում մատենադարանից բերված ձեռագիր գրքերի մոտ. հպարտ` դրանք իտալիաներում այսպես ցուցադրելու համար և փոքր-ինչ գորովալից-անհանգիստ` նրանց այստեղ թողնել-վերադառնալուս համար:

Տարօրինակ բան. առաջին անգամ եմ նկատում, որ էջերի տակ դրված են թղթեր` ձեռագրերը միահավասար գրքային էջեր դարձնելու: Բոլորը գալիս-նայում են տառերին, ով հայ է` կարդում է, ով չէ` թեկուզ միայն մանրանկարներով հիացած է հեռանում, իսկ ես աչքս գցել եմ նոր էջին դրված հնի անհավասար եզրերին ու միտքս վազում է դարերով հետ` պատկերացնելու այն անհարթ ուղին, որ անցել է այս ձեռագիրը…

Սրահներով շրջում եմ համ էլ կարծիքները որսալու: Մի լուսավորված սեղանիկի երկու կողմերում, նայելով սեղանիկին տեղադրված այբուբենին, կին ու տղամարդ են կանգնած. հայ, ու հայկական տառերն են «արտասանում»: Լսում եմ.

 - Սա Կ է, Կ…
- Ասիգա Գ է,- հակառակում է մյուսը:
- Չէ, դուք ասում եք ջուր, մենք` չուր,- ու շարունակում են շարքը:
- Վիճո՞ւմ եք,- հետաքրքրվում եմ հանգիստ, որ` չեն. դեռ երկուսի մեջտեղում էլ հոգևորական է կանգնած:
- Հա, ամուսինս է,- երկու փաստն էլ ուրախ հայտարարում է կինը:
- Է՞, սա ինչ վեճ է որ,- ասում եմ ես ու կրակին յուղ լցնում,- այ, վեճը կլինի երբ կհասնեք «բադ» – «պատին»:

Թողնում եմ նրանց բադը պատից տարբերելու մտորումների մեջ ու մոտենում կարծիքներ լսելու Իտալիայում ապրող հայերից:

 Այսինքն` ի՞նչ կարծիք. միաբերան Հիացմունք (շադ, շադ…), Հպարտություն (աչքերը վերև բարձրացրած): 

-Ինչո՞ւ է ձեզ համար այսքան կարևոր այս ցուցադրությունը,- ես իմ կարծիքն ունեմ, բայց չի խանգարի, ավելին` պարտավորված եմ լսել ներկաների խոսքն էլ:
 - Ես լսում եմ, թե ինչ են խոսում իտալացիները, որ հիմա շրջում են սրահներով. զարմացած են: Իրենք լինեն Իտալիա ու Վենետիկ, մենք լինենք առաջին քրիստոնեական պետությո՞ւնը:

Փաստորեն` այս գործոնը առաջինն է բարձրաձայնվում ու նշվում որպես առաջնահերթություն:

Հիշում եմ առաքելական-կաթոլիկ խոսակցությունները, որ սկիզբ առան Հռոմի պապին այցելելու օրը ու ներկա մնացին դեռ այստեղ:

«Ինչ տարբերությո՞ւն. Քրիստոնյան քրիստոնյա է, հայս` հայ»: Սա էր ուղերձը, որ անընդհատ կրկնվում էր տարբեր տեղերում ու տարբեր շուրթերից` դիվանագիտական, աշխարհիկ, հոգևորական: Թերևս քանի Իտալիայում ենք, ես համաձայն եմ:


Նայում եմ սրահներում նստարաններին շարված մարդկանց, որ իտալերեն-արևմտա-արևելահայերեն խառը զրուցում են, սպասելով Հայաստանի Նախագահին, լսելու նրա խոսքը:

Մտածում եմ` Սփյուռքն էլ ոնց որ Վենետիկում հայտնված Այվազովսկու նկարը…

Ինչ-որ հեռու բան հիմա հանկարծ դառնում է հարազատորեն շոշափելի ու հոգածության արժանի:

- Ինչո՞ւ եք հպարտ,- «սեղմում եմ» հերթական հիացած ու հպարտ հային:
-Գիտե՞ք, համ մեջիցս եմ հպարտանում, երբ նայում եմ այս ամենին, համ էլ իտալացիները, որ գիտեին` հայ, Սուրբ Ղազար, այժմ կտեսնեն ու կիմանան, թե մենք է՛լ ով ենք:

Ընդգծում եմ մտքումս. այո` ներկայացվածությունը. սա կարևոր է: Ո՞վ գիտե երբ ու ինչի են հանդիպում այս հայ մարդիկ, որ ապրում են օտար երկրներում, Հայրենիքից հեռու, ու խնդիր ունԵՆՔ, փաստորեն, ցույց տալու, թե ինչ ունԵՆՔ. որ իրենք էլ են տերը այստեղ ցուցադրվածին, ամեն մշակութայինին, որ թողել են ՄԵՐ հայրենիքում: 

Ես խնդրում եմ ներկա հայրենակիցներից մեկին թարգմանել հարցս թանգարանի աշխատակցուհու համար. ուզում եմ իմանալ տպավորությունը: Տպավորված է, հետաքրքրված: Համոզված է, որ կարևոր իրադարձություն է թե' իտալացիների համար, թե' հայերի:

-Եվ, իհարկե, սա կօգնի զբոսաշրջությանը,- ասում է նա,- այս օրերին, համոզված եմ, որ շատ իտալացիներ, այցելելով «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ», կորոշեն այցելել Հայաստան:

Հըմ. «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ»-ից կորոշեն տեսնել դրոշմողին: Ինչպես կտեսնե՞ն. Հերթական հարցս է, բայց մնում է մեջս:

- Պատմական տեղեկությունները, որ կարդում են պատերին, ևս զարմացնում է իտալացիներին. Թե չէ գիտեն, թե Հայաստանը միայն եկեղեցիներն ու տաճարներն են… Դե, տեսել եք, պատերին գրված է…

Տեսել եմ: Իտալերեն ու անգլերեն: Հայերեն չկա. Տպագրության ու տառատեսակի խնդիր է եղել: Թեև մինչ այս ոչինչ որպես թերի չնշեցի, այնուամենայնիվ,  որերորդ անգամ սողոսկում է միտքը` «Ճակատագրի հեգնանք»: Չգիտեմ` այն կա, թե չէ, բայց զգուշացումը լսվում է:

(Պետք է ճշգրտող հարցով դիմել մշակույթի նախարարություն):

Նախագահը և ներկաները հրավիրված են Հայ հոգևոր երաժշտության համերգի, որ Սուրբ Մարկոս Մայր տաճարում է լինելու:

Երաժշտությունը ողողում է տաճարի պատերն ու ներս հոսում ոչ միայն ականջներով: Մի անգամ էլ, որ գրեմ` հիանալի է, … շատ չի լինի:

Հաջորդ օրը` այսօր` Երևանն ու Վենետիկ այսուհետև քույր քաղաքներ են: 

Հետո` օդանավակայան. Մեզ այստեղ մանրազնին ստուգում են:

-Ստուգելը ճիշտ է,- առանց որևէ մեկին ուղղելու, բայց լսելի, ասում է անվտանգության աշխատակիցը:

«Գրելը ճիշտ է»,- մտածում եմ ես ու ինքնաթիռում արդեն սկսում գրել:

Մինչ ինքնաթիռը մոտենում է Հայաստանին, համայնականությունը, որ Իտալիայում ակնհայտ էր ու հասկանալի, կամաց-կամաց տարանջատվում է: Հայկական պատվիրակությունն ու ԶԼՄ ներկայացուցիչները սկսում են որոշակի անուն առնել` նախարար, քաղաքապետ, մամուլի խոսնակ,… հեռուստատեսություններ, Panorama.am:

Վերջ իտալական էսսեներին. Վաղվանից` չոր ժուռնալիստիկա ու լրագրողական առօրյա. Հարց մշակույթի նախարարին. Փորձել հարցազրույց վերցնել Երևանի քաղաքապետից… 

Թեմայի մասին`
Հռոմը դիմավորեց, ինչպես այն… տեսանք

  

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}