Մշակույթ 15:48 20/07/2009

Ի՞ՆՉ ԴԵՐ ՊԵՏՔ Է ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆԱ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԸ. ԻՐԱՐԱՄԵՐԺ ԿԱՐԾԻՔՆԵՐ ԵՎ «ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻՑ ԱՐԵՎԵԼՔ»

Յուրաքանչյուր դարաշրջանում արվեստի տարբեր տեսակներ տարբեր գաղափարախոսություններ են քարոզել` կրոն, մարդ, պետություն, իշխանություն… Արվեստի յուրաքանչյուր տեսակ դա անում է իր «հնարավորությունների» սահմաններում:

Տեղեկատվական տեխնոլոգիաներով հարուստ այս դարաշրջանում ֆիլմը և կինոարվեստն ընդհանրապես մարդկանց ընկալումների վրա ներգործելու և հասարակական կարծիք ձևավորելու ամենաազդեցիկ միջոցներից են: Կան ֆիլմեր, որոնք կորցնում են իրենց գեղարվեստական արժեքն ու զուտ քարոզչություն ընկալվում («300 սպարտացիներ» ֆիլմում իրանցիներին զայրացրել է ֆիլմի ռեժիսորի մոտեցումը. սպարտացիները ներկայացված են որպես վեհ ու խիզախ զինվորներ, իսկ պարսիկները՝ դաժան և վայրենի։
Հոլիվուդյան պատվիրակության այցը Թեհրան ավարտվել է սկանդալով. ամերիկյան կինոարդյունաբերության ներկայացուցիչները պետք է հանդիպեին իրանցի գործընկերների հետ։ Սակայն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խորհրդական Ջավադ Շամակդարին հայտարարել է, որ հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե ամերիկացիները պաշտոնապես ներողություն խնդրեն «300 սպարտացի» և «Ըմբշամարտիկը» ֆիլմերի համար):
Ըստ որոշ կարծիքի` ֆիլմում առկա քաղաքականությանը վերաբերող ցանկացած տարր քարոզչություն է, եթե ֆիլմում ինչ-որ բան է ասվում քաղաքականության մասին, ապա այն քաղաքական է:

Կա՞ հայկական այնպիսի ֆիլմ, որը կարելի է դիտել քարոզչություն կամ հակաքարոզչություն: Հայոց մեծ եղեռնի մասին կան նկարահանված բազմաթիվ ֆիլմեր, որոնցից յուրաքանչյուրն էլ պատմում է հայ մարդու ողբերգական մահն ու թուրքի դաժանությունը: Կան ղարաբաղյան պատերազմի մասին պատմող ֆիլմեր:
Մենք չունենք Հայոց պատմության մասին պատմող ֆիլմեր, որոնց միջոցով կարող ենք ցույց տալ հայ ժողովրդի անկոտրուն կամքը, հայրենիքի համար պայքարելու «մոլուցքը», հանուն հայրենիքի ամեն ինչի գնալու պատրաստ հայ մարդուն: Այսինքն, բոլորին ցույց տանք, որ մեզ այնքան էլ հեշտ չէ «կոտրել»:
«Ես չգիտեմ, ընդհանրապես չեմ հասկանում «պատմությանը վերաբերող ֆիլմեր» հասկացությունը: Եթե խոսքը վավերագրության մասին է` այլ հարց է, եթե խաղարկային ֆիլմերի` պատմական թեմաներով, այլ հարց է: Վատ եմ ընկալում, երբ գեղարվեստական ֆիլմերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա: Գեղարվեստական ֆիլմի մասին պետք է գեղարվեստական չափանիշներով խոսել, ոչ թե քարոզչական: Քարոզչություն ամեն բանի մեջ էլ կա, եթե ուզում ես տեսնել: Ցանկացած ֆիլմ ստեղծում է պատմություն, իհարկե, բայց դա շատ մեծ ու բարդ մի թեմա է, պատմությունը և կինոն, որը բազում շերտեր ունի, այդ թվում նաև պատմություն ստեղծելը: Վախով եմ մոտենում, երբ հատուկ նման բաներ են նկարում, որ ասեն` ա´յ մեր պատմությունը սենց է, նենց է: Ով ուզում է պատմությանը ծանոթանալ` թող վերցնի ու գիրք կարդա»,- Panorama.am-ին ասաց կինոգետ Միքայել Ստամբոլցյանը:

Կանադահայ ռեժիսոր, դերասան Արսինե Խանջյանն էլ ասաց. «Քարոզչություն բառը մտահոգում է, երբ գործածում ենք արվեստի, կինոյի հետ: Սակայն այսօր իրականությունն այն է, որ աշխարհը վարժված է լուրեր ստանալ պատկերի միջոցով` ավելի հստակ: Այսինքն` կինոն այլևս միայն արվեստի տեսակ չէ և շատ հաճախ դիտվում է որպես պրոպագանդայի զենք:
Ընդհանուր առմամբ, կինոն արվեստի արտահայտություն է, և ես կարծում եմ, որ բնական է, որ այդ ձևով ժողովուրդն ու մարդիկ ծանոթանում են աշխարհի տարբեր մշակույթներին, տարբեր ժողովուրդների պատմությանը, գաղափար են կազմում նրանց մասին: Անկասկած, կինոն այսօր շատ ավելի զորավոր է, քան 10-15 տարի առաջ էր: Անկախ ամեն ինչից, արվեստագետի գործն է իր ներաշխարհի արտահայտությունը, ինքնության արտահայտությունը: Եթե այդ ինքնության մեջ հարցեր կան, որ քաղաքական առնչություն ունեն, բնականաբար պետք է արտահայտվեն արվեստագետի գործերում, և դա աշխարհում ընդունված է»:

Ինչպես տեսնում ենք իրարամերժ կարծիքներ նույն հարցի վերաբերյալ: Միգուցե դա գալիս է նրանից, որ մեկը բնակվում ու գործում է Հայաստանում, իսկ մյուսը` Ամերիկայում, թեև արմատներով հայ է: Այսինքն, հայաստանցին չի մտածում քարոզչության մասին: Միգուցե հենց դա է պատճառը, որ շատ հարցերում մենք պարտվում ենք…

Հոլիվուդում նկարահանվում է «Բյուզանդիայից արևելք» անվամբ կինոնկար, որի ռեժիսորն է Ռոջեր Կուպելյան («Մատանիների տիրակալը» եռերգության, «Մեր հայրերի դրոշները» ֆիլմի լուսային էֆեկտների հեղինակ և այլն): Ֆիլմը ներկայացնում է քրիստոնեության ընդունումից մինչև Ավարայրի ճակատամարտ ժամանակաշրջանը` մոտ 2 դար: Իր հարցազրույցներից մեկում ռեժիսորն ասել է, որ այդ շրջանն է ընտրել, քանի որ իրադարձություններով ամենահարուստ շրջաններից մեկն է` քրիստոնեության ընդունում, գրերի գյուտ, ոսկեդար ու Ավարայրի ճակատամարտ: Ըստ նրա, ֆիլմն այն մասին է, թե ինչի շնորհիվ են հայերը գոյատևել: Նախատեսված է ֆիլմն ավարտել մինչև տարեվերջ:

Ի դեպ, Ռոջեր Կուպելյանը իր ռեժիսորական գործունեությունը սկսել է Dark forest in the mountains ֆիլմով, որտեղ պատմում է ղարաբաղյան պատերազմի մասին: Ինչպես ինքն է պատմել, իր ուղին կինոյի աշխարհ, սկսվել է 1994 թվականին, երբ ավարտվել էր ղարաբաղյան պատերազմը և ինքն էլ գնացել էր Ղարաբաղ:

Սովորաբար, ինչը նաև պետք է տրամաբանական լինի, Հայաստանի մասին պատմող ֆիլմ նկարահանողները դիմում են Հայաստանի կառավարությունը` ինչ-որ օժանդակություն ստանալու ակնկալիքով: Այս ֆիլմի անձնակազմը չի դիմել Սփյուռքի նախարարություն: Դիմել է մշակույթի նախարարություն ոչ թե գումարի համար, այլ այնպես անել, որ նկարահանումներից հետո ֆիլմը տարածում ունենա: Նախարարությունն էլ առաջարկել է ներկայացնել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն: Հուսանք, որ հաջորդ տարի այն ներկայացված կլինի:
Բայց և այնպես, չեք կարծում, որ մեկը, ով ծնվել է Աֆրիկայում ու բնակվում Ամերիկայում, թեև արմատներով հայ է, նկարահանում է ֆիլմ` հենց Հայոց պատմության մասին, մի քիչ տարօրինակ է: Իսկ ո՞ւր են մեր` հայրենական «կինոարտադրողները»: Պատասխանը միանշանակ է` զբաղված են «բրազիլիաոճ» սերիալներ նկարահանելով:
Մի՞թե մեր բոլոր հարցերը լուծված են, մնացել էր այդ մեկը` նկարահանել բազմաբովանդակ սերիալներ, որոնք մեր իսկ ազգի հակաքարոզչություն են:
Ղարաբաղյան խնդրի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում…
Կարծում եմ, այսօր հենց այս հարցերի վերջնական լուծումներն են մտահոգում հայ հասարակությունը: Ինչպե՞ս հասնել դրանց ու ինչպե՞ս աշխարհին ներկայացնել այդ խնդիրների իրական դրդապատճառները:

Այսօր, ինչպես նկատում ենք, մշակույթի տարբեր ճյուղերը շատ լավ են կատարում քարոզչի ու հակաքարոզչի դերը: Մեր փոխարեն չպետք է մեկ ուրիշը մեր գործը անի, թեև դա նրանք անում են մեծ սիրով ու պատասխանատվությամբ:
Իսկ ինչ է ասում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս հարցերի մասին. «Դեռ Լենինն էր ասում, որ կինոն ` ամենահզոր քարոզչական մեթոդներից մեկն է: Նրա ժամանակ շատ ավելի թույլ էր ազդեցությունը, քան հիմա. ֆիլմն արդեն ձայն ունի, գույն ունի, ֆիլմը տարածելու տասնյակ մոթեդներ կան:

Ընդհանրապես, եթե նայենք, բոլոր այն պետությունները, որտեղ քարոզչությանը լուրջ տեղ են տալիս, հատկապես մեծ կայսրություններում, որտեղ խնդիր կա ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին ուժեղ քարզոչության, կինոն դիտվում է քարոզչության հիմնական մեթոդներից, քանի որ թույլ է տալիս ազդել ոչ անմիջական, ստեղծել գաղափարախոսություն և պատմություն: Ֆիլմերի միջոցով հնարավոր է պատմությունը նորից վերաթողարկել:
Որպես օրինակ. իզուր չէ, որ Թուրքիան նախորդ դարի 30-ական թվականներին դիմեց բոլոր հնարավոր միջոցներին, նույնիսկ իր դեսպանին հետ կանչեց ԱՄՆ-ից, որպեսզի Հոլիվուդում չնկարահավի «Մուսա լեռան քառասուն օրը»: Նման ֆիլմերի գեղարվեստական ազդեցությունը կարող է ավելի մեծ լինել: Ֆիլմը կարող էր ավելի հզոր բացասական ազդեցություն թողներ թուքական ներկա և պատմական պատկերի վրա, քան հազարավոր նամակներ, հրապարակումներ: Մարդկանց հիմնական զանգվածը շատ նաիվ են մոտենում կինոյին: Ոնց տեսնում են ֆիլմը, գիտեն` հենց այդպես էլ եղել է:

Հայաստանում կինոինդուստրիան, կարծես, կլինիկական մահ տարավ, իսկ հիմա արդեն վերակենդանանում է: Ընդհանրապես, այսօրվա դրությամբ, հայկական կինոմատոգրաֆը միակողմանի է զարգանում. հիմնական ուժն ու եռանդը տրվում է սերիալներին: Կինոմատոգրաֆը կարող է հասարակության լուրջ մաս դառնալ, ըստ իս, երբ որ արդիական գրականությունը նույնպես հասարակության համար արժեք է: Հայաստանում, ցավոք սրտի, այդ մշակույթը կորել է: Գրողների մասին հիշում ենք, երբ Գրողների միությունում սկում են իրար ծեծել, երբ ընտրում են նախագահի: Կինոն, գիրքը շատ սերտ կապ ունեն հասարակության ձևավորման մեջ: Հենց որ նոր ֆիլմ է դուրս գալիս, նոր վերահրապարակումների դրդրիչ ուժ է հանդիսանում: Իսկ սերիալները հասարակությունը մի մակարդակ ցած են իջեցնում: Ֆիլմի հերոսները երիտասարդների համար դառնում են օրինակներ: Շատ ժամանակ, ցավոք սրտի, ֆիլմերն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան դպորցում սովորելը: Մեր պատմությունը, ազգային հերոսներին չգիտեն, իսկ դաստիարակության համար դրանց իմացությունը շատ կարևոր է: Ֆիլմը լավագույն կրթությունը չէ, ավելի լավ է գիրքը, բայց այսօր…

Այսօր մենք Հայոց պատմությունը վերաթողարկելու կարիք ունենք: Այսօրվա հայ հասարակությունը Հայոց պատմությունը մի քանի հատվածներով է պատեկարցնում` քրիստոնեություն, գրերի գյուտ, Ավարայր, հետո պարզ չէ` ինչ է եղել, այնուհետև Կիլիկյան Հայաստան: Պատմական ֆիլմերը կարող են այդ խնդիրը լուծել:
Այն ֆիմը, որը նկարահանվում է որպես արվեստի տեսակ ու իր մեջ ունի քարզոչություն, ավելի լավ է ընկալվում, քան այն, որ հենց ի սկզբանե նպատակ են դնում քարոզչական ֆիլմ նկարահանել:
Ֆիլմը նաև ծախստար է, և մեկ-մեկ արժե, որ ամերիկացիները նկարեն:

Ինչ վերաբերում է հակաքարոզչությանը, հարևանների հակաքարոչզություն անելը, դա ամենալավ գործը չէ, քանի որ, կարծես, ընկնում ենք իրենց հետևից: Եթե մեր պատմությունը նորմալ ներկայացնենք, ամեն ինչ արժե: Այ վավերագրական ֆիլմերն էլ կարող են մեծ ազդեցություն ունենալ և անմիջականորեն ուղղված լինեն հակաքարոզչությանը»:
Անկասկած, մենք պատմական ֆիլմերի կարիք ունենք ու այդ բացը հարկավոր է անհապաղ լրացնել: Ինչպե՞ս, պատմական ո՞ր իրադարձությունները ներկայացնելով` արդեն պետք է տեղական կինոարտադրողները որոշեն:
Պետք չէ ուշացնել, այլապես էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու, քան այսօր ենք, հայ երիտասարդներն ավելի են կորցնելու իրենց «ես»-ն ու հայ լինելը, քան այսօր:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}