Նիքոլաս Ջաարը և «Նռան գույնը». Խախտվե՞լ են հեղինակային իրավունքներ
Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկացի հայտնի էլեկտրոնային երաժիշտ Նիքոլաս Ջաարը հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը նոր, այլընտրանքային գործիքավորմամբ է ներկայացրել: Panorama.am-ը դիմեց Հայաստանի Ազգային կինոկենտրոն, պարզելու` արդյո՞ք չեն խախտվել ֆիլմի հեղինակային իրավունքները:
««Հայֆիլմի» վաճառքից հետո մի քանի ընկերությունների տրվել է ֆիլմի հեղինակային իրավունքները, բայց ոչ թե երաժշտությունը վերագործիքավորելու, կամ ֆիլմում որևէ բան փոխելու, այլ բացառապես միայն կոմերցիոն նպատակներով: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն այսօր կապվել է այդ ընկերությունից մի քանի ներկայացուցիչների հետ, իրենք ասել են, որ իրենք տեղյակ չեն, նաև նամակ ենք գրել այդ երաժշտին»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց Ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզաննա Բագրատունյանը:
Նա նաև ասաց, որ Ազգային կինոկենտրոնն էլ միայն ֆիլմը տարածելու, ցուցադրելու իրավունք ունի:
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի էլեկտրոնային երաժիշտ Նիքոլաս Ջաարը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը ներկայացրել է նոր, այլընտրանքային գործիքավորմամբ: Ֆիլմն ամբողջությամբ նոր երաժշտությամբ նախօրեին երաժիշտը տեղադրել է YouTube տեսահոսթինգում, տեղեկացնում է stereogum-ը:
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» 1968 թվականին նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում և 2013-ին ամերիկյան Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) հիմնադրամի միջոցներով վերականգնվել Իտալիայի L’immagine Ritrovata լաբորատորիայում: Ֆիլմի վերականգնված տարբերակն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի դասական ծրագրի (Cannes Classics) շրջանակում:
«Նռան գույն»-ը Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968թ․-ին ու նվիրված է Սայաթ-Նովային։ Ֆիլմի հեղինակային անունը, ի դեպ, հենց «Սայաթ-Նովա» է։ Գտնվելով գրաքննության ճնշման տակ ռեժիսորը ստիպված է եղել վերամոնտաժել ու փոխել ֆիլմի անունը։
Նախորդիվ`
Ամերիկացի հայտնի երաժիշտը ներկայացրել է նոր երաժշտություն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին