Պայմանավորվածությունները խախտած հարկատուների նկատմամբ կոշտ դիրքորոշում կցուցաբերվի
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում քանի՞ գործարար է դուրս եկել ստվերից, նշեց, որ արդյունքները կգրանցեն հուլիսի 1-ին:
«10-օրյակը մեկ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է ներկայացնելու նաև հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչպիսի տենդենց կա. վճարումնե՞րն են ավելացրել, հարկերը, և այդ բոլորից նաև մամուլը տեղյակ է լինելու»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով` լինելու են հետևողական և կառավարությունը պահելու է բոլոր պայմանավորվածությունները:
«Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք կոշտ դիրքորոշում կցուցաբերենք»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:
Հ.Աբրահամյանը նշեց նաև, որ այժմ ձեռնամուխ են եղել փոքր և միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, և տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում:
«Այն քայլերով, որոնք այժմ ձեռնարկում ենք ՓՄՁ-ների ուղղությամբ, փակում ենք խոշոր բիզնեսի ճանապարհը՝ ստվերով աշխատելու ուղղությամբ: Մեր նպատակն է, որպեսզի բոլորն աշխատեն հարկային դաշտում»,- ասաց վարչապետը:
Հարցին, թե «սկսելու եմ ինձնից» հայտարարությունից հետո վարչապետի ազգականները տարբեր ոլորտներում բարձր պաշտոններ են ստացել, այսինքն` կարելի՞ է ենթադրել, որ նա դա այդ իմաստով է ասել, վարչապետը պատասխանեց. «Դուք այդպես եք մտածում, ընկալում, ես՝ ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան