Բանջարեղենն ու կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ թանկացել են 12.6 տոկոսով
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ պարենային ապրանքների գների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում պարենային որոշ ապրանքատեսակների գներն աճել են, որոշ տեսակներինն էլ նվազել:
Ազգային վիճակագրական ծառայությունից մանրամասնում են, որ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանա կահատվածում գրանցվել է 0.3-3.5% գնաճ, իսկ 8-ում՝ 1.7-0.1% գնանկում:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 12.6%, իսկ 2015թ. օգոստոսի համեմատ` 3.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սնկի՝ 4.1%, վարունգի՝ 4.8%, կանաչ սոխի` 18.3%, սմբուկի` 18.3%, սխտորի` 19.8%, լոլիկի` 27.1%, կաղամբի 31.0% գնաճով:
2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ կանաչ լոբու գինն աճել է 0.9%-ով, խառը կանաչեղենինը՝ 3.2%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 18.7%, ծաղկակաղամբի՝ 13.7%, գլուխ սոխի՝ 9.0%, կանաչ պղպեղի՝ 5.9%, կարտոֆիլի 2.0% գնանկում:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2015թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարե-ղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 1.0-10.6%-ով, իսկ 2-ում գրանցվել է 4.6-1.6% գնանկում:
Մայ րաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ աճել են 4.1%-ով: