Սերժ Սարգսյան. Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ

«Կրթությունն ինքնանպատակ չէ, այն կոչված է ծառայելու համամարդկային արժեքներին ու նպատակներին»,-ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ողջունելով Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին:

Երկրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Երևանում կայացվելիք կարևոր որոշումները դրական ազդեցություն կունենան Եվրոպայի միլիոնավոր ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթության բոլոր շահառուների վրա՝ ստեղծելով առաջընթացի, տնտեսական զարգացման և կայունության նոր հիմքեր:

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության անունից ողջունելու ձեզ Եվրոպական կրթական տարածքի համար իսկապես կարևոր այս միջոցառման շրջանակներում: Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն:

Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում: Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ նոր մեխանիզմներ՝ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը:Այս ամենով հանդերձ՝ առկա տնտեսական և սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթադրում են համատեղ ջանքերի ներդրում և ակտիվ ներգրավվածություն: Զարգացող հասարակությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա շրջանում առավել քան կարևորվում է համադրելի չափորոշիչների կիրառումը՝ բարելավելու աշխատաշուկայի արդի պահանջները, ինչպես նաև կրթական ոլորտի շահառու կողմերի արդյունավետ համագործակցությունը:

Եվրոպական կրթական համակարգը, հանձինս Բոլոնիայի գործընթացի, մեծ ներդրում է ունեցել աշխարհի այլ տարածաշրջանների կրթական բարեփոխումների համար՝ կրթական տարբեր ծրագրերի, քաղաքական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով: Հայաստանյան կրթական համակարգի համար կարևոր ձեռքբերումներից է 2012 թվականին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Երևանում, որը պատասխանատու, միաժամանակ պատվաբեր պարտականություն է: Այն Եվրոպական կրթական արժեհամակարգի փորձառությունը կիսելու և Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններն այս գործընթացին լավագույնս ինտեգրելու հնարավորություն է:

Բուհական համակարգում մենք ունենք առաջընթաց արձանագրող միտումներ թե՛ որակի եվրոպական չափանիշների կիրառման, թե՛ ուսանողների շարժունության առումով: Հայաստանյան կրթական մշակույթը, որը սկիզբ է առել հնագույն ժամանակներից՝ որպես իր դարավոր պատմության անքակտելի մաս, մշտապես աշխարհին է ներկայացել իր նվաճումներով:

Հայ ժողովուրդն առանձնահատուկ ակնածանք ունի գիտելիքի և ուսման նկատմամբ։ Գուցե այն պատճառով, որ իր հազարամյա պատմության ընթացքում, երբ կողոպտվել, թալանվել ու հալածվել է, միակ արժեքը, որը չեն կարողացել խլել նրանից և որը լուսավորել է իր դժվարին ուղին, եղել է հենց գիտելիքը, հարյուրամյակների ընթացքում կերտած հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Եվ պատահական չէ, որ անգամ Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել։ Այլապես այսօր մենք չէինք ունենա Մատենադարան, որը հայ ժողովրդի հարատևության գրավականն է։
Մեզ համար մեծ հպարտություն և միաժամանակ պարտավորեցնող է այն, որ այսօր նորովի է արժևորվում համաշխարհային գիտության, արվեստի, աստվածաբանության զարգացման մեջ հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ներդրումը. վերջին նման հրաշալի իրադարձությունը Հռոմի Պապի կողմից միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումն էր՝ մի տիտղոս, որը կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն մտածողների է շնորհվել։

Հարգելի՛ բարեկամներ,
Շարունակելով կրթական սեփական ավանդույթները՝ այսօր անհրաժեշտ է ունենալ շփման և հաղորդակցման համար դյուրին և համահունչ գործիքներ ամբողջ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում: Այս առումով Բոլոնիայի գործընթացի բարեփոխումները լավագույնս աջակցել են ուսանողակենտրոն համակարգի ստեղծմանը և բոլոր այն ներդրումներին, որոնք հնարավորություն կտան այսօրվա երիտասարդ սերնդին ավելի պատրաստ և մրցունակ լինել արդի մարտահրավերներին: Թերևս ոչ բոլոր արգելքներն են հաղթահարված, սակայն այս ձեռքբերումները և գլոբալ նպատակներին հասնելու ցանկությունը ենթադրում է համագործակցային նոր ազդակներ և երկխոսության առավել ակտիվ մակարդակ:

Կրթությունն ինքնանպատակ չէ, այն կոչված է ծառայելու համամարդկային արժեքներին ու նպատակներին: Այսօր 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում դեռևս ականատես ենք բազմաթիվ ահաբեկչական գործողությունների, բռնությունների և պատերազմների:

Մարդկային բանականության և արժեհամակարգի տկարությունը անխուսափելի է դարձնում նման անընդունելի դրսևորումները: Հետևաբար` հոգևոր, գիտական և մշակութային բովանդակության վրա հիմնված կրթությունը պետք է միտված լինի մարդկային ռեսուրսի բնականոն զարգացմանը՝ ամենալայն համատեքստում:

Հարգելի՛ ներկաներ,
Այս տարին Հայաստանի, հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար յուրահատուկ տարի է` մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և փորձում կառուցել ավելի անվտանգ միջավայր մարդկանց և ժողովուրդների համար: Մենք ասում ենք «այլևս երբեք»՝ այլևս երբեք չի կարելի թույլ տալ նման հրեշավոր հանցագործությունների կրկնություն, պետք է բացառել դրանք ծնող միջավայրի ձևավորումը, փոխել մարդկության և քաղաքակիրթ գոյակցության մասին համընդհանուր պատկերացումները, հրամայականները, այլատյացությունից զերծ հասարակություններ զարգացնել: Ակնհայտ է, որ այս հարցում շատ մեծ է հենց կրթության դերը, այն առաքելությունը, որն իրականացնում եք դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ:

Օգտվելով առիթից՝ կրկին ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին: Վստահ եմ, որ Երևանում ձեր կողմից կայացվելիք կարևոր որոշումները դրական ազդեցություն կունենան Եվրոպայի միլիոնավոր ուսանողների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և կրթության բոլոր շահառուների վրա՝ ստեղծելով առաջընթացի, տնտեսական զարգացման և կայունության նոր հիմքեր»:



Նախորդող հրապարակում՝
Երևանյան համաժողովը կլինի պատմական. Ա. Աշոտյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}