Հարցազրույցներ 15:31 04/12/2012

Ա. Բաղդասարյան. Հասնելու ենք նրան, որ մարդիկ հողերն իրար ձեռքից ձեռք փախցնեն (panorama.am-ի փոքրիկ անդրադարձով)

2011 թվականի հողային հաշվեկշռի և ՀՀ ԱՎԾ-ի հաշվետվության համաձայն, Հայաստանի Հանրապետությունում 164 հազար հա չմշակվող վարելահող կա, որը կազմում է ամբողջ հողային ֆոնդի 36.5%-ը: Մշակվող հողատարածքների քանակն ավելացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, վարելահողերի մշակման ինչպիսի՞ միտում է առկա:
-Մինչև 2010 թվականը ցանքատարածությունների նվազման միտում էր նկատվում: 2010 թվականից 449.2 հազար հա վարելահող կա, որից օգտագործվել է 63.2 տոկոսը, 2011 թվականին մի փոքր աճ է գրանցվել` 63.5 տոկոսը, իսկ 2012 թվականին օգտագործվող վարելահողերի մակերեսը բավականին աճել է, հասնելով 67.6 տոկոսի:

- Ինչի՞ շնորհիվ է գրանցվել այդ աճը:
- Ցորենի սերմնաբուծության ծրագրի շնորհիվ, երբ ցորեն է ներկրվում և բաժանվում գյուղացիներին, այնուհետև դիզվառելիքի, պարարտանյութերի աջակցման ծրագրերի, ինչպես նաև վերցվող վարկերի տոկոսների որոշ մասի` կառավարության կողմից սուբսիդավորման շնորհիվ:

Մենք հարցումներ ենք անցկացրել, որտեղ գյուղացիները պետք է նշեին թե ինչ պատճառներով չեն մշակում իրենց հողատարածքները 185 համայնքում ուսումնասիրություն կատարվեց և առանձնացվեց 14 հիմնական պատճառ: Բայց ըստ էության, ամենահիմնական պատճառը ցածր եկամտաբերությունն է:

- Ո՞րն է ցածր եկամտաբերության պատճառը:
-Տեսեք, այսօր հողակտորների շատ ուժեղ մասնատվածություն կա: Փոքր հողակտորների վրա նորմալ գյուղատնտեսություն կազմակերպել, նորմալ բերք ստանալը շատ դժվար է: Գումարած դրան, ցածր է մեր հողերի բերրիության աստիճանը: Այժմ ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, մտածում ենք ելքեր, որպեսզի գյուղատնտեսության կազմակերպումը լինի ավելի արդյունավետ և ներկրելն ավելի ձեռնտու չլինի, քան տեղում աճեցնելը:

Հասկանում եք, տարիներ շարունակ վառելիքաէներգետիկ բազան, թանկացել է վառելանյութը, պարարտանյութերը, վարի հետ կապված և այլ ծառայություններ: Եվ ահա, դրան որևէ փոխհատուցում չի եղել, իսկ հացահատիկի գինը տարներ շարունակ նույնն է մնացել: Միայն վերջերս հացահատիկի միջազգային գների բարձրացման հետ կապված մեր հացահատիկի գինը բարձրացավ, իսկ մինչ այդ տատանվում էր 100 դրամի սահմաններում, ինչը չէր գերազանցում նույնիսկ ինքնարժեքի չափը:

- Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ինքնարժեքը:
-Եթե հացահատիկ ես մշակում, պետք է ավելի մեծ տարածքներ ընդգրկես, 5-10 հեկտարից պակաս հացահատիկ մշակողը այս պայմաններում չի կարող եկամուտ ապահովել: Այսինքն` տարածքների մեծացում է հարկավոր: Երկրորդ խնդիրը տեխնիկայի խնդիրն է: Գյուղացին չի կարող տեխնիկա վարձակալել, որը բավական թանկ արժե: Եթե մեծ տարածք ունի, նրան պետք է լիզինգային տեխնիկա տրամադրել: Երրորդը պարարտանյութի խնդիրն է, որ պետությունը պետք է ինչ-որ չափով սուբսիդավորի, պարարտանյութ տրամադրի: Նույնը կապված նաև վառելանյութի հետ:

-Ձեր նշած առաջին երկու խնդիրների լուծումները, կարծեք թե կոոպերացիաների ստեղծման մեջ է, այո՞:
-Ես գտնում եմ, որ հատկապես բարձրադիր շրջաններում, որտեղ առկա է աղքատության բարձր մակարդակ, անպայման պետք է գնալ հողերի խոշորացման և կոոպերատիվների ստեղծման ճանապարհով:

- Ներկայումս ի՞նչ փուլում է այդ գործընթացը:
-Գործընթացը շարունակվում է, բայց կապված է բարդությունների ու մարդկանց հոգեբանության հետ: Կամավոր սկզբունքներով կոոպերատիվների ստեղծումը շատ բարդ գործընթաց է: Անհրաժեշտ է ուժեղացնել խորհրդատվական աշխատանքը, փորձել մի քանի կոոպերատիվների փորձի ներդրման միջոցով քարոզչություն իրականացնել, ցույց տալ, որ` հենց այս տարբերակում է, որ դուք կամրանաք հողին, շահույթ կունենաք և չեք լքի երկիրը:

-Կոոպերացինաերի ստեղծման ճանապարհին Դուք ինչպի խնդիրներ ու դրանց լուծման ինչպիսի մեխանիզմներ եք տեսնում:
-Կոոպերացինաերի ստեղծման հարցում պետությունն առաջին հերթին պետք է ներդրումներ կատարի, կոոպերատիվներին տեխնիկա տրամադրի, պարարտանյութ ու վառելանյութ տա: Այսինքն` առաջին քայլը պետք է պետությունը կատարի, հակառակ դեպքում, հողօգտագործողների հեգեբանական բարիերը թույլ չի տա նրանց միավորվել: Բայց պետք է հաշվի առնել, որ կոոպերատիվները ոչ մի դեպքում չի կարելի ստեղծել ստիպողաբար: Ուղղակի մենք պետք է հասնենք այն բանին, որ գյուղացին ի վերջո ընդունի, որ մեծացնելով հողատարածքը, դրանից միայն կշահի:

Հիմա մենք ուզում ենք շեշտը դնել հացահատիկային մշակաբույսերի արտադրության վրա, քանի որ այն կապված է անվտանգության խնդիրների հետ, ինչպես նաև մենք մեծ քանակությամբ հացահատիկ ենք ներկրում, հետևաբար սպառման խնդիր չենք ունենա: Իսկ բանջարանոցային մշակաբույսերի հետ կապված, այնտեղ ձեռքի աշխատանքը շատ է և մենք չենք կարող այդքան մեծ տարածքներ ընդգրկել ու կրճատել չմշակվող հողատարածքների քանակը:

-Իսկ, ինչո՞վ է պայմանավորված գյուղացիների համաձայն չլինելու հանգամանքը կոոպերացինաերի ստեղծման հարցում:
-Գյուղացիներից մեկը լավ հող ունի, բերրի է, մյուսինը` ոչ, մեկը աշխատող է, ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվի, մյուսն ընդհանրապես չի ուզում գյուղատնտեսությամբ զբաղվել, մեկն այլ զբաղմունք ունի, մանկավարժ է, հողը չի հետաքրքրում…

-Բայց այս հարցերի շուրջ հնարավոր է պայմանավորվել:
-Իհարկե հնարավոր է, կարող են մարդիկ հավաքվել և որոշել, եթե կոոպերատիվի անդամ ես ու միայն հողդ ես տրամադրում, բնականաբար քո բաժինը համապատասխան կլինի, եթե և´ հողն ես ներդնում, և´ աշխատանք ես կատարում, դա էլ համապատասխան եկամուտ կստանա: Դրանք լուծվող խնդիրներ են:

- Իսկ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, գյուղացիների հետ բանակցություններ ընթանո՞ւմ են:
-Հիմա ոչ, ներկայումս կոոպերացիաների մասին օրենք է մշակվում: Հանձնարարականներ էլ կան` արագացնել այդ կոոպերացիաների ստեղծումը, ուղղակի այդ գործընթացն է դանդաղ ընթանում:

-Ի՞նչն է պատճառը:
-Գյուղացիների մոտ անվստահություն կա, սեփականատիրոջ հոգեբանություն կա: Սա իմն է ու վերջ: Մարդիկ խառնում են նախկին կոլխոզների հետ: Բայց սա ուրիշ է: Մոնոլիտ տարածք ստեղծելու խնդիր կա, հողակտորները տարանջատված են: Մի մասը միավորվում է, հանկարծ այդ շարքում մեկն ասում է ես չեմ ուզում, իմ գործը չի: Հարց է առաջանում` ինչպե՞ս միավորել մեկ ընդհանուր մոնոլիտ տարածքի մեջ:

- Մշակվո՞ւմ է մեխանիզմ, թեկուզ վարձակալության պայմաններով ներգրավել այդպիսի հողակտորները:
-Այո, նույնիսկ փոխանակման տարբերակներ առաջարկվեցին, բայց դրանք էլ բարդությունների հետ են կապված: Շատ կարևոր է շահագրգռման մեխանիզմները: Օրինակ` եթե միանաք, կոոպերացիա ստեղծեք, պետությունն էլ ձեր կոոպերատիվին բացի ընդհանուր սուբսիդավորումից այս-այս բաներով էլ լրացուցիչ կօգնի: Ներկայումս մենք հենց այդ մեխանիզմներն ենք մշակում: Մենք պետք է հասնենք նրան, որ ապագայում բոլոր հողերը մշակվեն և այդ հողերը մարդիկ իրար ձեռքից ձեռք փախցնեն:

- Պարոն Բաղդասարյան, իսկ ի՞նչ մեխանիզմներ կան օգտագործելու այն հողատարածքները, որոնց սեփականատերերն ընդհանրապես երկրում չեն:

- Մենք մեր առաջարկներում այդ խնդիրն էլ ենք առաջ քաշել: Գուցե ինչ-որ քաղաքական որոշում ընդունվի այդ հարցը լուծելու համար: Հողային օրենսգրքում դրույթ կա, որ եթե հողը երեք տարի նպատակային չի մշակվում, մեխանիզմ կա այդ հողը ետ վերցնելու, բայց դա չի կիրառվում, որովհետև դա կարող է սոցիալական պայթյուն առաջացնել, առավել ևս, որ չմշակման օբյեկտիվ պատճառները շատ-շատ են: Ոզում ենք մեխանիզմներ մշակել` գուցե հարկման տարբերակով, գուցե սանկցիաների, պատժամիջոցների կիրառման տարբերակներով, որի արդյունքում ստացվի, որ եթե ես ունեմ հող, ինձ ավելի ձեռնտու լինի մշակելը, քան չմշակելը: Կամ մշակում եմ ու ծառայեցնում եմ նպատակին, կամ վաճառում եմ: Լեռնային շրջաններում տեղ կա, որ հողերի 60 տոկոսի սեփականատերերը գտնվում են արտերկրում: Գուցե ինչ-ինչ պայմաններով դրանք ժամանակավորապես տրվեն այլ անձանց` մշակելու համար:

Հարցազրույցը` Դավիթ Պետրոսյանի:

***
Panorama.am-ի անդրադարձը հարցազրույցին.
- Ինչի՞ շնորհիվ է գրանցվել այդ աճը:
- Ցորենի սերմնաբուծության ծրագրի շնորհիվ..:

Սա ցավոտ «աճ» պիտի որ լինի. մանավանդ` այս տարվա ցորենի արկածներից հետո: Հիշեցնենք, եթե մոռացողներ եղել են, ցորենը, որ ներկրվել էր ու բաժանվել գյուղացիներին, «Էլիտար» դուրս եկավ թարսի պես. վաղահաս, բոյը կարճ այնքան, որ մեքենան չի առնում, որ հնձի : Մնաց գյուղացին կամ ձեռքով հնձի, կամ, անցյալ տարիների պես, երբ բերքը անսպասելի անիրացնելի էր «դուրս գալիս», անասնակեր որպես օգտագործի: Կաղամբի բերքն էլ հիշեցնենք, որ անցյալ տարի տոննաներով մնաց դաշտերում, որովհետև գյուղնախարարությունը նախ ասել էր` ցանե~ք, տեր եմ, հետո հրաժարվել էր տեր կանգնելուց:
Յութուբում հիմա էլ կարող եք կադրերը տեսնել` բեռնատարներով գյուղացիները կանգնած, ձյունը կաղամբին նստած, կաղամբ արածող ձի:

Հիմա` ցորենը: Ընդ որում` իշխանությունները, որ այդ ցորենը կապել են գյուղացու վզին, իրենց տոկոսն ուզում են, անկախ նրանից, թե բերքն ինչպիսին է ու ում մեղքով է: Այսինքն`«Էլիտարի տեր» գյուղացին պիտի՞ վազի կրկին ռուսաստաններ պետության պարտքը փակելու. Այո, շատ հավանական է: Պիտի՞ նրա հողը, կինն ու երեխան մնան «անվար». Անշուշտ: Ու ի՞նչ է անելու պետությունը:

Եկեք մի անգամ էլ ուշադիր կարդանք ու հասկանանք, թե ինչ է սպասվում.
«Ուզում ենք մեխանիզմներ մշակել` գուցե հարկման տարբերակով, գուցե սանկցիաների, պատժամիջոցների կիրառման տարբերակներով, որի արդյունքում ստացվի, որ եթե ես ունեմ հող, ինձ ավելի ձեռնտու լինի մշակելը, քան չմշակելը»:

Հասկացա՞ք: Պատկերացրեցի՞ք: Այսինքն` գյուղացին կդրվի այնպիսի վիճակում, որ կամ կշարունակի վնասով հող մշակել, քանի որ չմշակելը ավելի վնաս է, կամ կխնդրի պետությանը կամ որևէ ֆեոդալի, որ հողը գնեն իրենից, հոգին ազատի պատժամիջոցներից:

Թե լավ չհասկացանք, ավելի լավ` կներեք:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Ազատամարտիկ Իշխան Գևորգյան
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}