Հասարակություն 09:30 25/03/2013

Սահմանի կանայք. «Երբ գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք»

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Արցախյան ազատամարտի մասնակից 61-ամյա Նինա Ադամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է ու դժգոհ է կյանքից. ապրում է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ղեկավարում է 2000 թվականից ստեղծված «Սոսե Մայրերի ասոցիացիան», կուսակցության տարածքային գրասենյակը, հպարտանում է պատերազմին մասնակցելու համար ստացած շքանշաններով ու տխրում է, որ Բերդում ու տարածքի սահմանային գյուղերում կյանքը տխուր է:

«Մտեք սահմանի գյուղերը, դպրոցներ ունենք լացներդ կգա, շենքերը կան`մեջը ըրեխա չկա: Դպրոց ունենք որ առաջին դասարանի աշակերտ չկա: Ի՞նչ է մտածում այսօր մեր պետությունը մեզ հետաքրքիր է՞ իրենց ընտրությունները: Մեզ հետաքրքիր է, որ սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքները քայքայվել են: Երիտասարդ կինը ձեռքը ծոցում է մնացել, քանի որ ամուսինը զոհվել է: Ընտանիքների կեսը գնացել են Ռուսաստան», -իրավիճակը ներկայացնում է ազատամարտիկ կինը, որը պատերազմի ժամանակ «կանտուզիա» է ստացել:

Տիկին Նինան արտագաղթելու մտադրություն չունի, երեք մեծահասակ ու այժմ ամուսնացած երեխա ունի, ամուսինը պատերազմից հետո է մահացել: Բավական կոկիկ հագնված, 60-ականների ոճով մազերը հարդարած 61-ամյա ազատամարտիկը նախկինում Այգեպարի շրջկոմի նախագահն է եղել, այժմ` կուսակցական ու հասարակական գործունեությամբ է զբաղված: Շրջում է չարչրկված «Նիվայով»` Գագիկ Ծառուկյանի նվերն է: Վարորդ էլ ունի, որի համար աշխատավարձը հայթայթում է տարբեր ծրագրերից: Պատմում է` ժամանակին հայտնի «Վագիֆանոցում» (այստեղ պատերազմի ժամանակ գերիներ են հանձնել ու ստացել) ծանր իրավիճակների ականատես է եղել` տարբեր աստիճանի վիրավոր գերիներ է հանձնել ու ստացել: Ասում է` եղել են դեպքեր, երբ անդամահատված գերի է գտել թփուտներում:
«Երբ գնում էինք կռվի, չէինք մտածում, որ ապրելու ենք: Ամեն ինչ այնքան դաժան էր, որ կյանքի մասին չէինք մտածում»,-ասում է տիկին Նինան:

Այժմ հրադադարի ռեժիմի խախտման սահմանային դեպքերը ու, ընդհանրապես, ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված հարցը տիկին Նինային անհանգստացնում են, հույսը հայ զինվորն է, ուրախ ու անհոգ ընտանիքը, այլ ոչ թե Մինսկի խումբը: «Մեր մատի փուշը ոչ Մինսկը պտի հանի, ոչ Պուտինը, ոչ Պողոսը, ոչ էլ Պետրոսը: Մենք ենք էդ հոգսը հոգալու, մեր ընտանիքը առանց ծնողի, կործանաման եզրին է: Իսկ սահմանները պահող ժողովուրդը պետք է հոգեպես ուրախ ու առողջ լինի: Մեր վարչապետի խոսքերը գնալով ազդումա մեր վրա, իրա տաք տեղը նստած խոսում ա` իր աթոռը պաշտպանելու համար», -ասում է Նինա Ադամյանը` հիշելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա արտագաղթողների մասին ասել էր` «Մնան այստեղ, որ հեղափոխություն անե՞ն»:

Հիշում է տավուշցի մի նկարչի` իրենց համար թևավոր դարձած արտահայտությունը` «ով խելք ուներ մեռավ, ով փող ուներ տեղափոխվեց, ով էլ անճար էր, մնաց» ու հավելում «Բայց ես չէի ասի, որ մենք անճար ենք, որ ստեղ ենք: Մնացել ենք մեր հողին ու ջրին, հայրենասիրության միտումն ա մեր սրտերում, մեր հոգիներում: 1988-ից նրանց (հակառակորդի-հեղ.) կրակոցները մեր աչքի առաջ ա, մեր գլխի մեջ ա: Բոլոր դեպքերում մենք կանք, ուզում ա մեզ օգնության գան, ուզում ա չգան»:

Տավուշում, մասնավորապես, Բերդում համատարած գործազրկությունը ու դրանից բխող սոցիալական ծանր վիճակը, սահմանամերձ գյուղերի դպրոցներում աշակերտների թվի նվազումն ու արտագաղթը տիկին Նինայի խոսքով, թույլ չեն տալիս մտածել Ազատության հրապարակում ու դրա շուրջը կատարվող իրադարձությունների մասին:

«Ի՞նչ ա մտածում էսօր մեր պետությունը, մեզ հետաքրքիր ա՞ տրանց ընտրությունը, մեզ հետաքրքիր ա՞ էս խաժամուժը, որ ժողովրդի գլխին ա կոտրվում, մեր մատի փուշը ո՞վ պիտի հանի: Է´դ մասին մենք պետք մտածենք, մեր հոգսը պիտի իմանան մարդիկ», -ասում է ազատամարտիկ կինը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}