Հարցազրույցներ 11:35 13/06/2014

Խոցված Հալեպն ու իր տանը կառչած հալեպահայը. հարցազրույց թեմի առաջնորդի հետ

Հեղինակ` Մարի Թարյան

Հալեպի հայ համայնքը վերջին օրերին տագնապի մեջ է ապրում: Մարդիկ չեն լքում իրենց տունն ու փորձում են գոյատևել` չիմնալով, թե ինչ կարող է լինել հաջորդ վայրկյանին: Վերջին օրերի տագնապների, համայնքի խնդիրների ու կարիքների, սիրիական պատերազմի ընթացքում Հալեպի մայր գաղութի կրած վնասների մասին Panorama.am-ը զրուցել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ, ով այս օրերին Հայաստանում է:

-Սրբազան հայր, ինչ վիճակում է Հալեպի հայ համայնքը վերջին օրերին:

-Վերջին տասը օրերի ընթացքում մարտերն ավելի սաստկացան Հալեպի մեջ և թափանցեցին հայկական թաղամասեր: Ահաբեկիչների ռմբակոծությունները կատարվում են ուղղակի Հալեպի հայաշատ Սուլեյմանիե, Ազիզիե, Վիլլաների թաղամասերում: Նոր Գյուղի մեջ վերջին տասը օրերին արձանագրվել են թե ազգային, թե անհատական վնասներ` վարժարաններ, մանկապարտեզներ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սուրբ Երրորդություն եկեղեցին, տպարան, ազգային բնակարաններ, Օգնության Խաչի բժշկական կենտրոնը, ուր վիրավոր հայերն իրենց դարմանումն էին ստանում: Այս ամենի կողքին այդ թաղամասերից, որ շատ վտանգված է, բավական հայեր ստիպված եղան հեռանալ, լքել տներն ու գնալ հարազատների, բարեկամների մոտ, ուր գտան իրենց ապաստանը: Իրենց բնակարանները կորցրած կամ անապահով վայրում գտնվելու պատճառող Նոր Գյուղից շատ ընտանիքներ ապաստանել են ազգային կենտրոնների և շենքերի մեջ, ինչպես նաև եկեղեցիների ներքնասրահներում և այլն: Անցնող օրերին տասնյակ վիրավորներ և երեք զոհ ունեցանք, դժբախտաբար:

-Ամեն անգամ, երբ վիճակը սրվում է, հաճախ են հնչում կարծիքներ, որ հայերը պետք է թողնեն ամեն բան ու գան Հայաստան: Այս հարցում Ձեր կարծիքը ո՞րն է և ի՞նչ է անում եկեղեցին:

- Տարհանման ծրագիր միշտ էլ կա, սակայն միշտ իրագործելի չէ: Այսպիսի տեղահանման ծրագիր իրագործելու դրություն մենք չունենք: Չենք կարող կանխել ռմբակոծումը, դա արդեն մեր ուժերից վեր է, մենք վստահում ենք սիրիական բանակի պաշտպանությանը: Միշտ կապի մեջ ենք պատկան մարմինների հետ, որպեսզի իրենց ուշադրության առաջ վառ պահենք մեր ժողովրդի և հայկական թաղամասերի պաշտպանությունը: Սրա կողքին տեղահանման ծրագիրն ինքնին ամեն մի արհավիրք, մարտահրավեր իր հետ բերում է: Եթե Հալեպի մեջ որևէ թաղամաս վտանգված է, անմիջապես կազմակերպվում է նրանց տեղահանումը: Նրանց տեղավորում ենք այն հայկական ընտանիքների բնակարաններ, որոնք դատարկ են, որոնց տերերը հեռացել են: Ինչպես ասացի, տեղավորվում են նաև ազգային կառույցների և շենքերի մեջ:

-Հաճախ է հնչում նաև հարցը, թե ինչո՞ւ սիրիահայերը չեն տեղափոխվում Հայաստան, հիմա հոսքը դանդաղել է…

-Այս հարցումը միշտ լսում ենք: Ըստ իս, այսպիսի հարցադրումը ճիշտ մոտեցում չէ այն ցավին, որ կրում է տեղի ժողովուրդը: Հայ համայնքը, ամեն մի անհատ և ընտանիք, տնային կահույք չէ, որ այս անկյունը չտեղավորվեց, կարող ես մեկ ուրիշ անկյուն խցկել, տեղավորել: Ի վերջո, մարդիկ այնտեղ իրենց կյանքն են ստեղծել, իրենց տունն ու տեղն են ստեղծել:

-Իսկ եթե վտանգված է նրանց գոյությունը…

-Դա մնում է ամեն մի ընտանիքի որոշմանը: Ընտանիքի ծնողն ինքն է որոշում այդ քաղաքի մի թաղամասից մյուսը տեղափոխվել, ուրիշ քաղաք գնալ կամ ուրիշ երկիր: Սա անհատական որոշման հիման վրա է: Եթե այդպիսի դեպքեր են լինում, դեռ չի նշանակում, որ հալեպահայությունը պատրաստ է ելնել և հաստատվել Հայաստանում կամ այլ տեղ: Մարդիկ, որոնք կարելիություն ունեին տեղափոխվելու և իրենց բնակարանն իսկապես վտանգված էր, արդեն դուրս են եկել Հալեպից: Մարդիկ նաև կարողություն չունեն, պետք է նկատի ունենալ, որ եթե մարդկանց բնակավայրերը վտանգված են, դա նշանակում է, որ իրենք էլ պատասխանատվություն ունեն և զգում են անհրաժեշտությունն այնտեղ մնալու, որպեսզի պաշտպանեն իրենց ունեցվածքը, բնակարանը:

-Համայնքը համառորեն չի հեռանում, մարդիկ կառչած ապրում են` անկախ վտանգից…

-Մարդիկ իրենց կյանքն են ստեղծել, իրենց էությունն է, ինքնությունն ու գոյությունն է դա: Իրենց բնակարաններից դուրս որևէ ուրիշ լծակ և կարողություն չունեն: Սրա կողքին, եթե ինքը ստիպված է լքելու, ուր էլ տանես, պիտի չկարողանա համակերպվել, նույն հանգտությունը, ուրախությունը, կյանքի հույսը գտնել, որ ստեղծած էր: Հաճախ ենք լսում, որ գալիս են Հայաստան, ոմանք գոհ են, ոմանք` ոչ, ավելին են ակնկալում: Միայն մեկ բան կա, որ մենք պետք չէ խառնենք. այս մարդիկ, որ գալիս են նոր ապաստան գտնելու Հայաստանում կամ ուրիշ տեղ, գալիս են ցավով, իրենց էությունը կորցրած: Մարդիկ միայն հոգատարության և ուշադրության կարիք ունեն, անշուշտ նաև` մարդասիրական օգնության:

- Հալեպի հայ համայնքը հզոր էր, մեծ դեր ուներ քաղաքի կյանքում, այն հայկական սփյուռքի մայր գաղութն էր: Ինչ վիճակում է հիմա, և որքանով է պահպանել իր ազդեցությունը: Ինչպե՞ս եք տեսնում նրանց գոյության պահպանման հարցի լուծումը:

- Կայուն պետականություն ունենալը երկրի և, հատկապես, հայ համայնքի, իբրև ազգային փոքրամասնություն, կայունության երաշխիքն է: Սփյուռքի գաղութների մեր պատմության մեջ նոր երևույթ է, որ ոչ թե վտանգված են միայն հայկական կառույցները` շենքերը, եկեղեցիները, մշակութային արժեքները, այլև հայի կյանքի պահպանությունը: Սա մենք շատ լավ գիտակցում ենք, անշուշտ, համահայկական այս օժանդակություններն այս ուղղությամբ է, որ միտում ունեն պահպանելու հայ ժողովրդի ֆիզիկական ներկայությունը` լինի Սիրիայի մեջ, թե Սիրիայի սահմաններից դուրս: Մենք բոլոր լծակները չունենք ռազմական այս գործողությունների դիմաց մեր հայորդիների ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու: Մեր միակ կարողությունն օգնության ձեռք երկարելն է, որպեսզի իրենք ունենան դիմակայելու, դիմագրավելու ուժն ու հույսը, ապրելու այդ դժվարին պայմաններում:

Քեսաբի տարհանման, ազատագրված Հոմսի և Սիրիայում հայկական վտանգված ու ավերված մշակութային արժեքների մասին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}