Իրավունք 10:45 24/07/2015

Սահմանադրության նախագծում ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել. Գագիկ Ղազինյան

Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածը (Ազգային ժողովի կազմի և ընտրության կարգի մասին) լայն քննարկվում է և վիճահարույց է:  Panorama.am-ը այդ հոդվածի շուրջ զրուցեց ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ:

-Պարոն Ղազինյան Սահմանադրության նախագիծը հրապարակվեց և քննարկվող հիմնական թեման կառավարման մոդելի փոփոխությունն է: Բուռն քննադատության են արժանանում մեր իրականության մեջ խորհրդարանական համակարգին անցնելու փորձերը:

-Ցանկացած կառավարման մոդելի դեպքում էլ հնարավոր են ոչ հաճելի զարգացումներ, որովհետև մի բան է նախատեսել, կանխատեսել, կարգավորել օրենքով, նույնիսկ Սահմանադրությամբ, ուրիշ բան է դրա իրականացումը:
Խորհրդարանական մոդելի պարագայում ենք ունենք տարբերակներ` 1-ին` ընտրություններ և դրա ստացված արդյունքներով փորձել ձևավորել կոալիցիա, ինչ այսօր կատարվում է բոլոր երկրներում, մասնավորապես Թուրքիայում, որտեղ հաջողության չեն հասնում, որովհետև որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չի ստանում, իսկ մյուսներն էլ չեն ուզում կոալիցիա կազմել: Այս պարագայում նոր ընտրություն անցկացնելու հնարավորություն է առաջանում, ոչ թե երկրորդ փուլ, այլ նոր ընտրություններ` 0-ից: Այսպես կարող է լինել շարունակ, որևէ մեկը չի երաշխավորում, որ երբևէ ինչ-որ մեկը կունենա այդ մեծամասնությունը: Սա նշանակում է անկայունություն:

2-րդ տարբերակը եթե ուզում ենք խուսափել այդպես պերմանենտ ընտրություններից փորձենք հնարավորություն ստեղծել իրավակարգավորումների միջոցով ձևավորել հնարավորինս կայուն այդ մեծամասնությունը, որը գոնե առաջիկա հինգ տարում կարողանա փորձել կայուն զարգացում ապահովել, կառավարություն կազմել, որի փոփոխությունները պայմանավորված չեն լինի քաղաքական մեծամասնության տրոհմամբ:

3-րդ տարբերակը` ընտրություններում քաղաքական ուժը ստանում է ընտրողների ձայների մեծամասնությունը` կեսից ավելին, որը կձևավորի կառավարություն և, եթե չլինեն արտակարգ վիճակներ` ասենք` կառավարության հրաժարական, ապա դրանից հետո ընտրողը կկողմնորոշվի` այս քաղաքական ուժին, որ ես ձայն տվեցի, ինչքանո՞վ արդարացրեց, արդարացրե՞ց, ուրեմն հաջորդ անգամ նորից կտա ձայն նրան: Այդքան որ շահարկվում է` ինչպես կարող է նույն ուժը ստանալ վարչապետի պաշտոն կամ իշխել, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրողը ձայնը տալիս է տվյալ քաղաքական ուժին: Օրինակ` Գերմանիայում Մերկելը արդեն 13 տարի վարչապետ է, նրա կուսակցությունը տարբեր դաշինքներով շահում է ընտրողների համակրանքը և ստանում ձայների մեծամասնությունը: Որևէ մեկի մտքով չի անցնում ասել` ինչքա՞ն կարողացար, էդ ինչո՞ւ այդքան տարի վարչապետ եղար, բայց չէ որ այդ համակարգը գործում է:

Ես ներկայացրի, թե որ դեպքում ինչ է սպասվում, սա իրավակարգավորումների դեպքում: Իրական կյանքում, ես ուզում եմ իրավականը առանձնացնել քաղաքականից. Իրավական դաշտում իհարկե, շատ բան կախված է, թե դա ինչպես կիրացվի, այսինքն` կունենա՞նք քաղաքական ուժեր, ովքեր լուրջ գաղափարախոսության հիման վրա պայքարի մեջ կմտնեն, ժողովուրդն էլ գաղափարների համար կըտնտրի որևէ մեկին: Եթե կունենանք նորմալ, լեգիտիմ ընտրություններ, արդյունքներ, ուրեմն համակարգը կարող է կայանալ, կայացնել քաղաքական դաշտը և կուսակցությունները, որովհետև այլ ճանապարհ չկա իշխանության հասնելու այս համակարգի պայմաններում, քան ունենալ լուրջ քաղաքական ուժ իր լուրջ գաղափարներով ու ծրագրերով, որոնցով պետք է շահեն ընտրողի համակրանքը և ստանան մեծամասնություն: Սա է ամբողջը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, եթե ուզում ենք երկիր կառուցել և ուզում ենք ապագա ունենալ, իհարկե պետք է լինեն նորմալ, լեգիտիմ ընտրություններ, օբյեկտիվ ազնիվ, յուրաքանչյուրն իմանա, որ իր ձայնն արժեք ունի: Վերջին հաշվով կառավարման ձևից շատ քիչ բան է կախված: Ունենք կառավարման տարբեր` նախագահական, կիսանախագահական, պառլամնտական համակարգերով աշխատող երկրներ, որտեղ ոչ պակաս հաջողությամբ ժողովրդավարություն է կառուցվում:
Մոդելի ընտրությունը ոչինչ չի նշանակում, ամեն ինչ կախված է իրականացումից:

-Պարոն Ղազինյան, որոշ շրջանակների մոտ տեսակետ կա, որ խորհրդարանը կլինի երկկուսակցական. բացարձակ մեծամասնություն կլինի մեկ կուսակցություն և միայն մեկը փոքրամասնություն:

-Սխալ է: 5 տոկոս կուսակցության համար և 7 տոկոս` դաշինքների համար շեմեր են դրվում Ընտրական օրենսգրքով, ովքեր հաղթահարեցին, նրանք իրենց տեղերը չեն կորցնում, եթե երկրորդ փուլ լինի` իրենց պատգամավորների քանակով ունենում են իրենց տեղերը: Երևի նկատել եք, որ ասում է առնվազն 101 պատգամավոր: Մնացածը այդ դեպքերի համար է, երբ երկրորդ փուլում արդեն բոնուսի կարգով առավելագույն ձայն ստացածը պետք է ստանա ձայներ, որոնք պետք է ապահովեն մեծամասնություն առաջին փուլում ձայներ հավաքած ուժերից:

Առաջին փուլում ընտրությունների արդյունքում ինչ ձայներ որ հավաքել էին, բոլորը պահպանում են, այսինքն կարող են մի քանի` 5-6 և ավելի քաղաքական ուժեր լինել ներկայացված իրենց փոքր մասնաբաժիններով: Իսկ 2-րդ փուլ լինում է այն դեպքում, երբ առաջին փուլի արդյունքում որևէ կուսակցություն չի հավաքում այնքան, որ ունենա մեծամասնություն և ձևավորի կառավարություն: Նպատակը դա է:

-Որքա՞ն է 2-րդ փուլի հավանականությունը:

-Երկու հնարավորություն կա մեծամասնություն ձևավորելու. 1-ին` այսօրվա գործող կարգով մեկ փուլով ընտրություններից հետո Ազգային ժողովում սկսվում են բանակցությունները և մենք ունենում ենք կոալիցիա: Մենք նման նախադեպ ունեցել ենք, երբ Հանրապետականը «Օրինաց երկիր»-ի հետ բանակցեց ու կազմեցին կոալիցիա: Սա գործող կարգն է, և միշտ էլ դաշինք ստեղծելու անհրաժեշտություն առաջանում է: Ես կասկածում եմ, որ որևէ քաղաքական ուժ, նորմալ ընտրությունների պարագայում, միանգամից կարողանա այդպիսի որոշիչ մեծամասնություն հավաքել: Հիմա մնում է մեկ հարց` ընտրություններից առաջ, թե հետո: Այսինքն` ընտրություններն ավարտվեն հետո՞ ձևավորվեն դաշինքները, որը ինչ-որ տեղ ստացվում է շրջանցում ընտրողի կամքի, որովհետև եթե ընտրողը քիչ ձայն է տալիս մի քաղաքական ուժի, որը հետո դառնալու է իշխող` միանալով առավել ձայն ստացածի հետ, ստացվում է, որ շրջանցվեց ընտրողի ձայնը: Այս դեպքում, ինչն առաջարկվում է, մինչև ընտրությունների ավարտը երկրորդ փուլով ուժերն իրավունք ունեն դաշինքներ ձևավորել: Պատկերացրեք` 1-ին, 2-րդ փուլ գրաված ուժերը նորից մտածում են, թե չեն կարողանա հաղթել, մեծամասնություն ունենալ և մտածում են դաշինքներ ձևավորել: Դրա շահագրգռվածությունն ունեն նաև քիչ ձայն ստացած կուսակցությունները: Երկրորդ փուլում արդեն ընտրողն ինքն է ձայնը տալիս դաշինքին` նաև հաշվի առնելով այդ դաշինքը ձևավորած կողմերին` ովքեր են, ինչ շահեր ունեն ևն: Կարծում եմ, որ ընտրողը վերջին հաշվով ինքը մասնակից է դառնում խորհրդարանում կայուն մեծամասնության ձևավորմանը: Նրա կամքը չեն շրջանցում: Ամեն ինչի մեջ տրամաբանություն կա, մնում է լավ աշխատեցնել:

-Այնուամենայնիվ, պարոն Ղազինյան, տարածվել ու մի տեսակ արմատացել է պնդումը, թե այս ամենն արվում է իշխանությունների վերարտադրվելու, մեկ կուսակցության մենիշխանության հաստատման համար: Ի՞նչ հակափաստարկներ կարող եք ներկայացնել այդ պնդման դեմ:

-Մենք խոսում ենք իրավական կարգավորումների մասին և արդեն որոշ կանխակալ դիրքորոշում հայտնեցինք, թե ցանկալի է, որ Սահմանադրության մեջ իրավական կիրառությունը լինի հավուր պատշաճի, այսինքն ես` բա որ հանկարծ և նման ոճի մյուս հարցերին չեմ անդրադառնա: Դրանք ոչ իմ, ոչ էլ մասնագիտական հանձնաժողովի խնդիրն են: Դա քաղաքական ուժերի, հասարակության խնդիրն է, որ հետևեն, որ լինիեն նորմալ, լեգիտիմ ընտրություններ և այն քաղաքական ուժը, որը իրոք արժանի է, ստանա իր ձայները և դրանք պահպանվեն: Եթե քաղաքական ուժը շահում է ընտրողների մեծ մասի համակրանքը, թող քաղաքական ուժի մենիշխանություն լինի, ինչպես Գերմանիայում է, որի մասին ասացի: Դրանից ավել քաղաքակիրթ երկիր կարող եք պատկերացնել: Մարդիկ արդեն 10-14 տարի ընտրում են այդ ուժին կամ դրա շուրջ ձևավորված դաշինքին: Գաղափարների դեմ չեմ կարծում, որ կլինի խիստ հիմնավոր հակափաստարկներ: Այդ խոսակցությունները հիմնված են «բա որ, բա եթե» մակարդակի խոսակցությունների վրա, որը, միգուցե, ունի հիմքեր: Չեմ վիճարկում: Բայց այս պահին մենք խոսում ենք իրավական կարգավորումների մասին այլ ոչ թե` ինչպես կիրացվեն:

-Պարոն Ղազինյան, հայտնի է, որ դուք խորհրդարանական կառավարման համակարգին դեմ էիք: Շարունակո՞ւմ եք պնդել, որ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի համար չէ, թե՞ հիմա փոխել եք Ձեր տեսակետը:

-Այս պահին իմ մտավախությունները, վերապահումները փարատված չեն` պայմանավորված անվտանգության նկատառումներով, ինչպես նաև մեր քաղաքական դաշտի ոչ անհրաժեշտ մակարդակով կայացած լինելու հանգամանքով: Քաղաքական դաշտ ասելով նկատի ունեմ քաղաքական ուժերին, որոնք ունեն գաղափարախոսություն, որովհետև այս համակրգը ենթադրում է գաղափարախոսությունների, ծրագրերի պայքար: Այդ իմաստով որոշ վերապահումներ ես, և ինձ թվում է ցանկացածս ունենք. մեր դաշտում քանի քաղաքական ուժ գիտենք, որոնք հիմնված են գաղափարչախոսության հիման վրա, ունեն ծրագրեր, պոտենցիալ` դրանք իրականացնելու համար: Իմ վերապահումները դրան են վերաբերում: Տա Աստված` ես սխալված լինեմ: Հանձնաժողովի տեսակետը անհատներով պայմանավորված չէ, և եթե մեծամասնությունը գտնում է, որ սա ճիշտ ճանապարհ է, որին ես կողմ եմ` եկեք իրացնենք, ուրեմն թող իմ վերապահումները փարատվեն կենսագործման ընթացքում: Ես միայն ուրախ կլինեմ:

-Պարոն Ղազինյան, այդուհանդերձ, Հայաստանում Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը կա՞:

-Իրավական տեսանկյունից համոզված եղեք իրոք դրա անհրաժեշտությունը կար: Սահմանադրության տարբեր մասերում, տարբեր ինստիտուտների կարգավորումներում կան բազմաթիվ թերություններ, որոնց վերացումը կարող է նպաստել դրանց, ինչպես նաև երկրի զարգացմանը: Քաղաքական նկատառումներով հայտարարում են, թե Սահմանադրական բարեփոխումների կարիքը չկա, ավելի կարևոր գործեր ունենք: Իրավական առումով համոզված եմ` քիչ թե շատ խելամիտ մտածող մասնագետ չի կարող ժխտել, որ գործող Սահմանադրության մեջ կան խոչընդոտներ օրենսդրության և դրանով հանդերձ` երկրի զարգացման համար:

Գագիկ Ղազինյանը նաև տեղեկացրեց, որ այս օրերին աշխատում է Սահմանադրության նախագծի չհրապարակված գլուխների վրա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}