Իրավունք 13:52 05/08/2015

2-րդ փուլի անցկացումը ժողովրդավարական ձեռքբերում է. Վարդան Պողոսյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Սահմանադրության նախագծի հիմնական մասը` 15 գլուխ, հրապարակվել է օգոստոսի 4-ին և սպասվում է, որ առաջիկա օրերին Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կավարտի նաև 16-րդ գլխի (եզրափակիչ և անցումային դրույթներ) մշակման աշխատանքները:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ օգոստոսի կեսերին Սահամանդրության նախագիծը պաշտոնապես կուղարկվի Հայաստանի նախագահին, այնուհետև նախագահը կներկայացնի Ազգային ժողով: Եթե խորհրդարանը հավանություն տվեց ներկայացված նախագծին, ապա այն կուղարկվի ՀՀ նախագահին, ով էլ կնշանակի հանրաքվեի անցկացման օրը:

Երեկ հրապարակված Սահամադրության նախագծի վերաբերյալ Panorama.am-ը մի քանի հարցեր է ուղղել Հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին:

-Պարոն Պողոսյան, արդեն հրապարակվեց Սահամանդրության նախագծի հիմնական մասը և փաստորեն, վիճահարույց 89-րդ հոդվածում փոփոխություն չի կատարվել: Այդ հոդվածի վերաբերյալ Վենետիկի Հանձնաժողովն առաջարկել էր խորհրդարանի ընտրությունների 2-րդ փուլը տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Ինչո՞ւ փոփոխություն չկատարվեց:
-Վենետիկի Հանձնաժողովը չէր քննադատում 2-րդ փուլի գաղափարը, այլ իր նախնական գնահատականի մեջ նշել էր, որ անհրաժեշտ է տեղափոխել ընտրական համակարգ: Մեր Սահմանադրական փոփոխությունների նախագծի կոնցեպցիան ենթադրում է կառավարման կայուն համակարգ, ռացիոնալ կազմված պառլամենտական համակարգ և առանց այդ կայունության հնարավոր չի լինելու, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը գործի անցնցում` ունենալով պառլամենտական մեծամասնության աջակցությունը: Կայուն մեծամասնության իմաստն այն է, որ պառլամենտը հնարավորություն ունի էֆեկտիվորեն վերահսկել կառավարությանը, բայց միևնույն ժամանակ կառավարությունը պետք է որոշակիորեն ապահովագրված լինի առանց քաղաքական հիմնավորումների և առանց կոնկրետ քաղաքական նպատակ հետապնդող անվստահության քվեների: Կայունությունը հնարավորություն է տալիս կառավարությանը իրագործելու այն ծրագրերը, որոնք որ կառավարության մաս կազմող կուսակցությունները ներկայացրել են ԱԺ ընտրությունների ընտրապայքարի ընթացքում: Կայունությունից բացի 2-րդ փուլը ունի մեկ այլ, թերևս ավելի կարևոր նպատակ և դա այն է, որ ժողովուրդը ինքն է, ըստ էության, հնարավորություն ստանում որոշել, թե որ քաղաքական ուժերը պետք է լինեն կառավարման ղեկին: Այդ ընտրությունը կատարում է ոչ թե պառլամենտը` առաջին փուլի արդյունքներից հետո, ընտրողի թիկունքում, այլ ժողովուրդը: Եթե առաջին փուլում այդ կայուն մեծամասնությունը չի ձևավորվում, ապա 2-րդ փուլից առաջ նոր դաշինքներ են ձևավորվում 1-ին, 2-րդ տեղերը գրաված կուսակցությունների կամ դաշինքների շուրջ և այդտեղ հստակ է դառնում ընտրողի համար, թե որ քաղաքական ուժը որ մեկի հետ է մտադիր Ազգային ժողովում կոալիցիա կազմել: Այդ ընտրության ընձեռումը ժողովրդին իսկապես, ժողովրդավարական ձեռքբերում է, և հանձնաժողովը հենց այդ նկատառումներից ելնելով էլ պնդել է, որ 2-րդ փուլի գաղափարը ամրագրված մնա Սահմանադրության նախագծում, իսկ հավելյալ մանրամասները կսահմանվեն Ընտրական օրենսգրքում:

-Վենետիկ հանձնաժողովի փորձագետները, որոնք սահմանադրագետներ են, նման առաջարկ անելով չե՞ք կարծում, որ վստահ են` պետք է ձեռնպահ մնալ ընտրությունների երկրորդ փուլի հարցը սահմանադրությամբ կարգավորելուց:
-Իրենք այդքան վստահ չեն, որովհետև, երբ իրենց հետ մենք քննարկել ենք, և երկու քննարկումների ընթացքում էլ նման առաջարկ երբևէ չի եղել: Մենք այդ առաջարկն հիմա ստացել ենք նախնական կարծիքով, ընդգծում եմ` նախնական կարծիքով, որովհետև դա արվել է հանձնաժողովի անդամների գրավոր եզրակացությունները ստուգելով: Այդ հարցի վերաբերյալ մենք պատրաստվում ենք Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկում ունենալ: Ընդհանրապես, էնպես չի, որ սահմանադրական իրավունքում ցանկացած հարց կարող է միայն մի ձևով լուծվել: Մենք ունենք մեր փաստարկները, և Վենետիկի հանձնաժողովի հետ բաց ու անկեղծ քննարկումներ ենք ծավալում: Եթե իրենք կարողանան համոզել իրենց փաստարկներով, ոչ մի բան հնարավոր չի բացառել: Բայց այն, ինչ գրված է Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականում, ընդամենը մեկ փաստարկ ունի` Իտալիան իր փորձից ելնելով է անցել նման համակարգի: Մեր պատասխանը հետևյալն է` մենք չենք պատրաստվում ամբողջությամբ ընդօրինակել իտալական ընտրական համակարգը, որը, մեր կարծիքով, շատ դեպքերում կարող է ոչ ժողովրդավարական տարրեր պարունակել: Եվ հետո` մենք պարտավոր չենք 50 տարի անցնել իտալական անկայունության փորձությունների միջոցով և դրանից հետո հասկանալ, որ մեզ պետք է կայուն պառլամենտական մեծամասնություն ընտրությունների արդյունքներով:

-Պարոն Պողոսյան, այնուամենայնիվ, հանրությունն էլ է ըմբոստանում այդ դրույթի դեմ:
-Եթե հանրությունն ըմբոստացել է, և դա պատճառ կլինի, որպեսզի հանրաքվեում կոչ լինի, ուրեմն հանրությունն էդ դեպքում իր ծանրակշիռ խոսքը կասի և կմնա այն Սահմանադրությունը, որը այսօր գոյություն ունի և որը որևէ կերպ այդ հարցը չի լուծել:

-Ընդհանուր գծերով կներկայացնե՞ք, դատական համակարգում ի՞նչ փոփոխություն է կատարվել, որոնք նաև Վենետիկի հանձնաժողովի նախնական գնահատականից են բխում:

-Բազմաթիվ փոփոխություններ կատարվել են նաև դատական իշխանությանը վերաբերող հարցերում: Ամենահիմնականներն այն են, որ Վենետիկի հանձնաժողովը ողջունել է, Բարձրագույն դատական խորհուրդը հավասարակշռված է: Հաշվի առնելով նաև Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, նախատեսել ենք, որ դատավորների պաշտոնանկությունը տեղի է ունենալու 3/5-րդ մեծամասնությամբ: Ինչ վերաբերում է մյուս դատարանների ձևավորմանը, ապա հիմնականում պահպանվել են նախնական մոտեցումները. Բարձրագույն դատական խորհրդի և Վճռաբեկ դատարանի գործունեության հետ կապված պահպանվել են մրցույթային կարգով թեկնածություններ առաջարկելու միասնությունը: Ի տարբերություն նախորդ հրապարակված նախագծի, Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորների և պալատների նախագահների ներկայացված երեք թեկնածուներից մեկի ընտրությունը կատարելու է ոչ թե ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այլ 3/5-րդ ձայների մեծամասնությամբ, ինչից հետո Հանրապետության նախագահը նշանակում է Վճռաբեկ դատարանի դատավորներին:

-Դատավորների նշանակման հարցում էր Վենետիկի հանձնաժողովը վերապահումներ հայտնել:
-Միակ վերապահումը, որ հայտնել է Վենետիկի հանձնաժողովը, վերաբերում է Վճռաբեկ դատարանի նշանակումներին, մնացած բոլոր դատարանների դատավորների նշանակումների հետ կապված վերապահումներ չկային: Ինչ վերաբերում է պաշտոնանկությանը, ապա նախատեսում ենք, որ դատավորների պաշտոնանկության հարցը որոշի Դատական խորհուրդը, ինչպես առաջարկում էր Վենետիկի հանձնաժողովը: Իսկ Սահամանդրական դատարանի պարագայում պաշտոնանկության հարցը որոշելու է հենց Սահամանդրական դատարանը: Վենետիկի հանձնաժողովը ողջունել է դատարանների նախագահի նշանակման կարգը և այդ առումով, նախագիծը հնարավորություն է ընձեռում, որպեսզի դատավորները գործեն անաչառ, չլինի ներդատական կախվածություն: Եթե նկատել եք, բարձրագույն դատական խորհրդի կազմում իրավունք չունեն ընդգրկվել դատարանների նախագահները: Այդ առումով Հանձնաժողովի կարծիքով, բավականին մեծ առաջընթաց քայլ է կատարվել:

-Պարոն Պողոսյան, խնդրեմ, ներկայացրեք նաև Սահամանդրության նախագծի 201-րդ հոդվածը, որը, փաստորեն, նորություն է Հայաստանի պարագայում, երբ Սահամանդրության մեջ փոփոխություններ կարող է կատարել Ազգային ժողովը:
-Առաջարկությունն այն է, որ Սահամանդրական փոփոխությունները տարբերակված լինեն` ըստ որոշող մարմնի: Մինչ այժմ Սահամանդրության ցանկացած փոփոխություն պետք է հանրաքվեով իրականացվի, և Հանձնաժողովը առաջարկում է, որ Սահմանադրության հիմնարար դրույթները, որոնք Սահամանդրության 1-ին գլխում ամրագրված դրույթներն են, հիմնարար իրավունքին վերաբերող դրույթներն, ինչպես նաև դատական համակարգին, մարդու իրավունքների պաշտպանի վերաբերող դրույթները, փոփոխվեն գործող կարգով` այսինքն` միայն հանրաքվեի միջոցով: Այս հոդվածում մենք ավելի մեծ պահանջներ ենք ներկայացնում Ազգային ժողովին` Սահմանադրությամբ որոշ դրույթներ փոփոխելու տեսանկյունից, որովհետև նախատեսվում է Ազգային ժողովի բացառապես 2/3-րդ որակյալ մեծամասնություն` փոփոխությունների առաջարկը հանրաքվեի դնելու տեսանկյունից: Նաև հանրաքվեի միջոցով Սահմանադրության մեջ փոփոխություն հնարավոր է կատարել առանձին հոդվածներում, որոնք վերաբերում են կառավարման համակրգին: Ինչ վերաբերում է նախաձեռնող սուբյեկտներին, ապա, ըստ ներկայացված նախագծի, Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել կարող են ինչպես կառավարությունը, այնպես էլ ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացիներ: Եվ Ազգային ժողովի 2/3-րդն էլ եթե որոշեց, որ համաձայն է այդ առաջարկներին, ապա նախագիծը պարտադիր կգնա հանրաքվեի: Բացի այդ, Ազգային ժողովն ինքն է հնարավորություն ունենում փոփոխություն կատարել Սահամանդրությունում, դարձյալ որակյալ 2/3-րդ մեծամասնությամբ: Այստեղ ևս նախաձեռնող սուբյեկտ կարող են հանդես գալ ինչպես կառավարությունը, այնպես էլ ընտրական իրավունք ունեցող 150 հազար քաղաքացիներ:

-Ըստ որոշ տեղեկությունների, պարոն Պողոսյան, Վենետիկի հանձնաժողովը նաև որոշ վերապահումենր է հայտնել Սահամանդրության նախագծով ընտանիքի ձևավորման հարցի վերաբերյալ: Ի՞նչ կարծիքի է այդ մասին մասնագիտական հանձնաժողովը:
-Վենետիկի հանձնաժողովը որևէ վերապահում այդ հարցով չի արել: Սահմանադրական այն կարգավորումները, որոնք մենք ներկայացրել ենք, որևէ քննադատության չեն արժանացել: Վենետիկի հանձնաժողովը պարզապես նշել է մի հանգամանք, որ ըստ իրենց մեկնաբանման, Սահամանդրության դրույթները չպետք է խոչընդոտ հանդիսանան միասեռ միությունների` օրենքով ամրագրմանը: Բայց նման պահանջ ՀՀ-ի նկատմամբ չկա: Իսկ Սահամանդրությունը հստակ ելնում է նրանից, որ ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միջև միությունն է: Այդ դրույթը նաև ամրագրված է առաջարկվող նախագծի 1-ին գլխում, որը, ինչպես ես ասացի, փոփոխության է ենթակա բացառապես հնարաքվեի միջոցով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}