Իրավունք 12:10 13/02/2007

ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ. Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ

2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20։30-ի սահմաններում 33651 զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են գալիս զորամասի տարածքից և այլևս չեն վերադարնում։ 15 օր անց, 2004 թվականի հունվարի 9-ին ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջրասույզները Մատաղիսի ջրանցքից հայտնաբերում են Հովսեփ Մկրտումյանի, իսկ հաջորդ օրը` Ռոման Եղիազարյանի դիակները։

2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչում նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և դատապարտում 15 տարի ազատազրկման։ Հօգուտ տուժողի իրավահաջորդների բռնագանձվում է 1.500.000-ական դրամ` որպես հուղարկավորության և մնացած ծախսերի հատուցման գումար։

Դատախազությունը և սպանված զինծառայողների ծնողները բողոքարկում են դատավճիռը, խնդրելով ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ամբաստանյալներն իրենց հերթին են բողոքարկում դատավճիռը, նշելով, որ իրենք որևէ հանցանք չեն կատարել, և խնդրել վերանայել գործը։

Վերաքննիչ դատարանում սպանված զինծառայողներից մեկի հայրը՝ Մ.Մկրտումյանը հրաժարվում է բողոքից` նշելով, որ ամբաստանյալներն անմեղ են, նրանք չեն իր որդու սպանողները, և հրաժարվում իր ներկայացրած քաղաքացիական հայցից։ Ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը հայտարարում է հացադուլ։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006թ. մայիսի 30-ի Ռ.Սարգսյանին, Մ.Սերոբյանին և Ա.Զալյանին դատապարտում է ցմահ ազատազրկման։

Սպանված զինծառայողի հայր Մ.Մկրտումյանը, ելնելով գործում առկա բազմաթիվ հակասություններից, ներկայացնում է վճռաբեկ բողոք, ուր նշում է, որ գործի քննությունը կատարվել է քրեական դատավարության սկզբունքների խախտումներով, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա, իսկ արդյունքում Հ.Մկրտումյանի և Ռ.Եղիազարյանի սպանությունը կատարողները երկու դատավարության ընթացքում չեն մեղադրվել, սպանության իրական կատարողները գտնվում են ազատության մեջ, և նրանց փոխարեն ցմահ ազատազրկման են դատապարտվել երեք անմեղ զինծառայողներ։ Նա խնդրում է բեկանել դատարանների դատավճիռները և գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության։

2006թ. դեկտեմբերի 22-ին, սպանությունից մոտ երեք տարի հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարում է տուժողի իրավահաջորդի՝ սպանված զինծառայողի հայր Մ.Մկրտումյանի ներկայացուցչի բողոքը և բեկանում Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի, Ա.Զալյանի վերաբերյալ դատավճիռները և քրեական գործն ուղարկում նոր նախաքննության։

Նախաքննության քրոնիկան
Մատաղիսի ջրանցքում դիակները հայտնաբերելու հաջորդ օրը, 2004թ. հունվարի 11-ին, նույն 33651 զորամասի շարքային Արման Գրիգորյանը դիրքերից փախուստի է դիմում և գնում Մարտակերտ։ Այնտեղ նա բռնվում է և վերադարձվում զորամաս։ Նույն օրը նա հայտնում է, որ 2003 թ. դեկտեմբերի 24-ի երեկոյան տեսել է, թե ինչպես ,հեղինակություններե Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը Սամվել Պողոսյանի միջոցով զորամասից դուրս են տարել Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին։ Դրանից քիչ անց լսվել են վերջիններիս օգնության կանչերը և Ղևոնդ Եգորյանի ու Վահե Հովհաննիսյանի խոսքերը. ,Սա դեռ քիչ է, այնքան պետք է ծեծենք, որ մեռնեքե։

Ձայները լսելուց հետո Արման Գրիգորյանը դուրս է գալիս զորամասից և տեսնում, թե ինչպես Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանը և Սամվել Պողոսյանը ծեծելով սպանում են Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին, որից հետո նրանց դիակները տանում և գցում են ջուրը։ Հետագայում Արման Գրիգորյանը ցուցմունքները պնդում է առերեսման ընթացքում։ Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Պետրոսյանն ու Սամվել Պողոսյանը ձերբակալվում են հունվարի 16-ին։ Նրանք ժխտում են իրենց առնչությունը սպանությանը և հայտնում, որ Արման Գրիգորյանն իրենց զրպարտում է։

Հունվարի 19-ին մեկ այլ զորամաս ինքնագլուխ թողած մեկ այլ զորամասի զինծառայող Հարություն Հակոբյանը բռնվում է ՌՈ աշխատակիցների կողմից և հունվարի 20-ին մոտ 1 ժամ Ստեփանակերտի ՌՈ ժամանակավոր պահպանման կալանախցում պահվում է մեղադրյալ Սամվել Պողոսյանի և 33651 զորամասի շարքային Արթուր Ալեքսանյանի հետ։

Երկու օր անց, Հարություն Հակոբյանը ցուցմունք է տալիս և առերես պնդում, որ կալանախցում գտնվելու ընթացքում Սամվել Պողոսյանը իրեն պատմել է, որ իրենց զորամասի երկու զինծառայողներին սպանել են վեց հոգով՝ ինքը, Ղևոնդը, Վահեն, Երոն, կիրովականցիներ Արթուրն ու Արմանը, որից հետո դիակները գցել են ջուրը։ Սամվել Պողոսյանը և Արթուր Ալեքսանյանը ժխտում են Հարություն Հակոբյանի ասածները և հայտնում, որ խոսակցությունը վերաբերել է նրան, որ Սամվել Պողոսյանն ու մյուսները կալանավորվել են Արման Գրիգորյանի սուտ ցուցմունքների հիման վրա։

Երկուս ու կես ամիս անց, մարտի 6-ին Արման Գրիգորյանը հայտնում է է, որ ինքը ևս մասնակից է Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի սպանությանն ու դիակները ջուրը գցելուն։ Արդեն որպես կասկածյալ հարցաքննվելիս, ինչը տեսաձայնագրված է, Արման Գրիգորյանը պաշտպանի ներկայությամբ ցուցմունք է տալիս, որ տեսել է, թե ,կամբատե Իվանը (թիվ 33651 զորամասի չորրորդ հատուկ գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանը) և գնդի ,զամպալիտե մայոր Մայիլյանը ինչպես են Իվանի ավտոմեքենայով կանգնել կամրջից ձախ, երկու հոգու հանել ավտոմեքենայի բեռնախցից և մեկին ջուրն են գցել կամրջի կողմից, իսկ մյուսին` շենքի կողմից։

Երբ մարտի 9-ին Արման Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվում, նա իրեն մեղավոր չի ճանաչում և ցուցմունք է տալիս, որ 2003թ. դեկտեմբերի 24-ին տեսել է, որ ,սամովոլկաե գնալու համար Ռոմանին ու Հովսեփին հայհոյում ու ծեծում են Ղևոնդը և Վահանը։ Նրանց է մոտենում է ,կամբատե Իվանը և իմանալով, որ նրանց ծեծում են ,սամովոլկաե գնալու համար, գետնից ինչ-որ բան է վերցնում (մոտ 50 սմ երկարությամբ փայտյա կամ երկաթյա առարկա) և սկսում երկուսին հարվածել։ ,Զամպալիտըե և Վահանը ծեծում են Ռոմանին, իսկ ,կամբատըե և Ղևոնդը` Հովսեփին։

Ծեծից հետո նրանք ընկնում ու չեն շարժվում։ Հովսեփին ու Ռոմանին գցում են ,Վիլիսե ավտոմեքենայի բեռնախուցը, իսկ երբ նկատում են իրեն (Արման Գրիգորյանին), հետները տանում են և ստիպում, որ նրանց հետ դիակները ջուրը նետի։ ,Կամբատըե իրեն զգուշացնում է, որ եթե որևէ մեկն իմանա այդ մասին, ապա իրեն կսպանի։

Դրա հաջորդ օրը` մարտի 10-ին, Արման Գրիգորյանն արդեն որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք է տալիս, որ Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին զորամասից դուրս` զորամասի պարսպի և Զոյայի խանութի մեջտեղը, մոտ 30 րոպե ծեծի են ենթարկել ,կամբատե Իվանն ու ,զամպալիտե Մայիլյանը, հետո ինչ-որ բան են գցել մեքենայի բեռնախուցն ու գնացել, որից հետո, թե ինչ է եղել, ինքը չի տեսել, իսկ սպանությանն իր մասնակից լինելու մասին հայտնել է, քանի որ վախեցել է։

Երկու օր անց, Արման Գրիգորյանը լրացուցիչ ցուցմունք է տալիս, որ 2003թ. դեկտեմբերի 24-ին ,օտբոյիցե հետո Ռոմանին ու Հովսեփին ծեծելով սպանել են Վահե Հովհաննիսյանը, Ղևոնդ Եգորյանը, Երվանդ Պետրոսյանն ու Սամվել Պողոսյանը, իսկ ,կամբատե Իվանն ու ,զամպալիտե Մայիլյանը որևէ կապ չունեն սպանության հետ։ Այս հարցաքննությունը նույնպես տեսաձայնագրված է։

Դեպքից երեք ու կես ամիս անց, ապրիլի 19-ին թիվ 33651 զորամասի հրամանատարի օգնական Մնացական Ավագյանը հիշում է, որ երկու զինվորի անհետանալու հաջորդ օրը` դեկտեմբերի 25-ին, ջրանցքին կից շինության հատակից հայտնաբերել է մի ծրար և դրել Մարտակերտի ոստիկանության օպերլիազոր Մանվել Մինասյանի ավտոմեքենայի պահախցիկը և մոռացել դրա մասին։ Մանվել Մինասյանից տեղեկանալով, որ ծրարը դեռևս ավտոմեքենայի պահախցիկում է, Մնացական Ավագյանն այն ներկայացնում է դատախազություն։ Երբ պարզվում է, որ ծրարը գտնվել է Ռազմիկ Սարգսյանին ուղարկված ծանրոցում, վերջինս և նույն գումարտակի զինծառայողներ Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը հրավիրվում են հարցաքննության, որպես վկա։

Վկայի կարգավիճակով նրանք պահվում են 5 օր` 2004թ. ապրիլի 19-ից 24-ը։ Այդ ընթացքում Ռազմիկ Սարգսյանը խոստովանական ցուցմունքներ է տալիս այն մասին, որ Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի հետ ծանրոցի պատճառով վիճաբանել ու կռվել են Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի հետ։ Այդ ընթացքում նրանց սպանել են և դիակները նետել ջրանցքը։ Իր այդ ցուցմունքները նա պնդում է նաև Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի հետ առերեսման ժամանակ։ Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը ժխտում են Ռազմիկ Սարգսյանի հետ Ռոմանին և Հովսեփին սպանելու փաստը։

Ապրիլի 27-ին Արման Գրիգորյանը հայտնում է, որ ինքը Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության վերաբերյալ որևէ տեղեկություն չունի, այդ առթիվ նախկինում սուտ ցուցմունքներ է տվել, անմեղ մարդկանց զրպարտել, որի համար պատրաստ է քրեական պատասխանատվություն կրել։

Մայիսի 5-ին փոխում է իր ցուցմունքը Հարություն Հակոբյանը և ցուցունք տալիս առ այն, որ կալանախցում իրականում Սամվել Պողոսյանն իրեն ասել է, որ Արման Գրիգորյանը ,իրենց վրա շառ է անումե։ Ոչ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալու համար։ Նույն օրը վերացվում է Ղևոնդ Եգորյանին, Վահե Հովհաննիսյանին և Երվանդ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքի մի մասը, իսկ Սամվել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվում է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Դեռևս, նախաքննության ընթացքում, իսկ այնուհետև բոլոր դատարաններում Ռազմիկ Սարգսյանը հրաժարվում է իր խոստովանական ցուցմունքներից և հայտնում, որ ինչպես ինքը, այնպես էլ Մուսան ու Արայիկը որևէ առնչություն չունեն Ռոմանի և Հովսեփի սպանությանը, իսկ խոստովանական ցուցմունքները տվել է հոգեբանական և ֆիզիկական բռնության և խոշտանգումների արդյունքում։

Դատախազության վարկածը
Դատախազությունը մեղադրանք է առաջադրում Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին այն բանի համար, որ նրանք 2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20-ից 21-ի սահմաններում, միասին, զորամասից դուրս` ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում, Ռազմիկ Սարգսյանի ծնողների կողմից ուղարկված սննդի մի մասն ուտել-վերջացնելուց հետո` շինությունից դուրս գալու պահին, սննդի մյուս մասն իրենցից պահանջելու պատճառով վեճի են բռնվել նույն զորամասի շարքային զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի հետ, որն աստիճանաբար վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի։

Այդ ընթացքում Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը ոտքերով, ձեռքերով, մետաղյա ձողով բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել նրանց. վերջիններիս գետնին ընկնելուց հետո շարունակել են հարվածներ հասցնել, ինչի արդյունքում Ռ.Եղիազարյանն ու Հ.Մկրտումյանը տեղում մահացել են։

Իրենց կողմից կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով մոտ մեկ ժամ անց Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը վերադարձել են կիսաքանդ շինություն և համոզվելով, որ Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը մահացել են, կատարվածը որպես դժբախտ պատահար ներկայացնելու համար և նաև կատարվածի հետքերը թաքցնելու նպատակով Ռազմիկ Սարգսյանի առաջարկությամբ նրանց դիակները գցել են հարակից ջրանցքը։

Դատախազության վարկածի հիմքում դրված են Ռազմիկ Սարգսյանի` նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, որոնցից նա հրաժարվել է հենց նախաքննության ընթացքում։ Մյուս երկու մեղադրյալները երբևէ չեն ընդունել իրենց կողմից հանցագործության կատարման փաստը և ժխտել են Ռազմիկ Սարգսյանի ցուցմունքներում արձանագրված փաստերը։

Փաստաբանների վարկածը.
Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը վկայի կարգավիճակով 5 օր` 2004թ. ապրիլի 19-ից 24-ը, զրկվել են ազատությունից, ենթարկվել են խոշտանգումների, բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, որի արդյունքում Ռազմիկ Սարգսյանից կորզվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք դրվել են դատապարտյալների մեղադրանքի հիմքում։
Դիակների հայտնաբերման, դեպքի վայրի զննության արձանագրություններից և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից երևում է, որ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության օրը, ժամը և վայրը իրականությանը չեն համապատասխանում։

Դիակների դատաբժշկական փորձաքննություններից երևում է, որ Հովսեփ Մկրտումյանի մահը վրա է հասել 2003թ. դեկտեմբերի 27-ին, իսկ Ռ.Եղիազարյանինը` դեկտեմբերի 28-ին, սակայն դատավճռով ընդունվել է, որ նրանք սպանվել են դեկտեմբերի 24-ին։
Հաստատվել է, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը ծանրոցը վերցրել և դրա մեջ եղած սննդամթերքը ջրանցքի հարևանությամբ գտնվող շինությունում կերել են դեկտեմբերի 23-ին, հետևաբար այդ ծանրոցի համար հաջորդ օրը մարդ սպանել չէին կարող։

Չնայած դեպքի վայր է դիտվել ջրանցքի մոտ գտնվող շինությունը, գործում եղած ապացույցները հաստատում են, որ դեպքի վայրը զորամասի պատի մոտ է, որտեղից օգնության կանչեր են լսել գործով հարցաքննված վկաները։ Բացի այդ, չնայած բազմաթիվ արյունահոսող վերքերի առկայությանը, այդ շինությունում արյան ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Չեն պարզվել տուժողների կողմից ոգելից խմիչք օգտագործելու հանգամանքները։

Գործի հակասությունները
Գործում թույլ են տրվել քրեադատավարական օրենքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության վրա։ Առաջացել են նաև հարցեր, որոնք կապված են
• հանցագործության կատարման ժամանակի
• տուժողների մահվան օրվա
• հանցագործության կատարման տեղի
• դիակների ջրամբարում հայտնվելու
• տուժողների ալկոհոլային հարբածության
• հանցագործության շարժառիթների
• զինվորական անձրևանոց-թիկնոցի հետ։

Հանցագործության կատարման ժամանակը
Ըստ դատախազության վարկածի, 2003թ. դեկտեմբերի 24-ին ժամը 21-ի սահմաններում, տանից ստացած ծանրոցում եղած սննդամթերքը գաղտնի ուտելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել ամբաստանյալ Ռ.Սարգսյանի և տուժող Ռ.Եղիազարյանի միջև, որի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, ամբաստանյալները սպանել են տուժողներին և դիակները նետել ջուրը։

Ծանրոցի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում տուժողների սպանությունը 2003թ. դեկտեմբերի 24-ին կատարված լինելու մասին վարկածի համար հիմք է հանդիսանում Սիրանուշ Մուրադյանի 2004թ. ապրիլի 20-ի ցուցմունքը, ուր նա հայտնում է, որ 2003թ. դեկտեմբերի 24-ին եկել է Մատաղիս` այնտեղ ծառայող իր որդուն Արկադիին տեսնելու համար։ Միաժամանակ, իր հետ Ռազմիկ Սարգսյանի համար ծանրոց է բերում, որը թողնում է զինծառայող Վահան Մկրտչյանի մոտ և գնում հոսպիտալ որդուն տեսնելու։ Տեսնելուց հետո` հաջորդ օրը` դեկտեմբերի 25-ին, վերադառնում է։

Ռազմիկ Սարգսյանն ընդունում է, որ Արկադիի ծնողների գալու օրը` դեկտեմբերի 24-ին, երեքով գնացել են Վահան Մկրտչյանի մոտ և վերցրել իրեն ուղարկված ծանրոցը։ Սակայն, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի ,Զաբուխե անցագրային կետի գրանցմամատյանից երևում է, որ ավտոմեքենան, որով Մատաղիս է գնացել Սիրանուշ Մուրադյանը, Ստեփանակերտի ուղղությամբ անցել է 2003թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 03։30-ին, և վերադարձել է դեկտեմբերի 24-ին` ժամը 15։55-ին։

Վահան Մկրտչյանը նշում է, որ դեկտեմբերի 20-ից հետո (կոնկրետ օր չի նշում), իր մարտկոցում հերթապահության օրը ժամը 17։30-ից 18։00-ի սահմաններում, եկել են Արկադիի ծնողները, տվել Ռազմիկ Սարգսյանի ծնողների ուղարկած ծանրոցը և գնացել են։ Նույն օրը` մոտ 2 ժամ անց` 20։30-ից 22։00-ի սահմաններում, Ռազմիկը երկու տղայի հետ տանում է ծանրոցը։ Ինչպես երևում է հերթապահության մատյաններից Վահան Մկրտչյանը հերթապահության է եղել 2003թ. դեկտեմբերի 23-ին, իսկ դեկտեմբերի 24-ին չի հերթապահել։

Տուժողների մահվան օրը
Ըստ դատախազության վարկածի, Ռ.Եղիազարյանը և Հ.Մկրտումյանը սպանվել են 2003թ. դեկտեմբերի 24-ին։
2004թ. հունվարի 10-ին կատարվում է Հ.Մկրտումյանի դիակի փորձաքննությունը, իսկ 2004թ. հունվարի 11-ին Ռ.Եղիազարյանի՝ դիակի փորձաքննությունը։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն` Հ.Մկրտումյանի մահը վրա է հասել դիահերձումից ոչ պակաս, քան մոտ 1-2 օր և ավելի առաջ, իսկ Ռ.Եղիազարյանինը՝ փորձաքննությունից ավելի քան 10-14 օր առաջ։ Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության համաձայն պետք է ենթադրել, որ Ռ.Եղիազարյանի և Հ.Մկրտումյանի մահը վրա է հասել փորձաքննությունից մոտ 1-2 շաբաթ առաջ։ Դա նշանակում է, որ նույնիսկ առավելագույն հաշվարկով (14 օր) Հ.Մկրտումյանի մահը պետք է վրա հասներ 2003թ. դեկտեմբերի 27-ին, իսկ Ռ.Եղիազարյանինը` դեկտեմբերի 28-ին։


Հանցագործության կատարման տեղը
Դատախազությունը և դատարանները հանգել են հետևության, որ ամբաստանյալների և տուժողների միջև վիճաբանությունը և ծեծկռտուքը տեղի են ունեցել Մատաղիս գյուղի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում, որտեղ էլ վերջիններս սպանվել են։ Ռազմիկ Սարգսյանն իր խոստովանական ցուցմունքում, որից նա հետագայում հրաժարվել է, նշում է, որ այդ շինությունում իրենք երեքով վիճաբանել ու կռվել են Ռոմանի և Հովսեփի հետ, ծեծել են նրանց, որի հետևանքով վերջիններս մահացել են։ Նա նշել է, որ ծեծվելու ընթացքում տուժողների կողմից օգնության կանչեր չեն եղել։

Առնվազն յոթ վկաներ նշել են, որ դեկտեմբերի 24-ին` 20։30-21։00-ի սահմաններում բարձր բղավոցներ են լսել զորամասի կողմից։ Փաստորեն, դուռ ու ապակիներ չունեցող պատուհաններով շինությանը մոտ գտնված նշված բոլոր վկաները հաստատել են, որ օգնության կանչերը լսվել են զորամասի մոտից` զորամասի մոտ գտնվող Զոյայի խանութի կողմից։ Այդ ձայները լսած վկաներից ոչ մեկը երբևիցե չի հայտնել, որ դրանք լսվել են ջրանցքի մոտի շինությունից։

Տարօրինակ է, որ շուրջ 1-2 շաբաթ ջրում մնացած Հովսեփ Մկրտումյանի դիակի դեմքի վրա եղել են արնանման հեղուկի հետքեր, արտաքին շնչական ուղիներում եղել է վարդագույն հեղուկ արտադրություն, սակայն դեպքի վայր շինությունում, որտեղ դաժան ծեծից հետո մոտ 1 ժամ մնացել են դիակները, արյան որևէ հետք չի հայտնաբերվել։

Դիակների հայտնվելը ջրամբարում
Դեպքի վայրի զննության արձանագրություններից երևում է, որ Հովսեփ Մկրտումյանի դիակը հայտնաբերվել է կամրջից դեպի ջրաչափի շինությունը` մոտ 3 մետր հեռավորության վրա, իսկ Ռոման Եղիազարյանինը՝ կամրջի տակից, եզրից 2 մետր դեպի խորքը։

Ըստ դատախազության վարկածի, որը բացառապես հիմնված է Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա (որոնցից նա հետագայում հրաժարվել է), սպանելուց հետո մեղադրյալները սկզբում ջուրն են գցել Ռոմանին՝ շինության մոտից, հետո` Հովսեփին՝ կամրջի և շինության մեջտեղից։

Քանի որ, դա ակնհայտորեն հակասել է զննության արձանագրություններին, քննիչը Ռազմիկ Սարգսյանին հայտնել է, որ դիակները հայտնաբերվել են ,նրա նշած տեղից հակառակե։ Քննչական փորձարարության ժամանակ Ռ.Սարգսյանը ցույց է տվել և հայտնել նույնը։ Քանի որ նորից ակնհայտ է եղել անհամապատասխանությունը, և այդ կապակցությամբ քննիչը նշել է, որ ջրանցքի ջուրը չի հոսում, և դիակները Ռազմիկ Սարգսյանի ցույց տված տեղից չեն հայտնաբերվել, վերջինս պատասխանել է, որ ինքն այդ մասին ոչինչ ասել չի կարող։

Փրկարար Տիգրան Լազարյանը նշել է, որ 2-րդ զինվորի դիակը կամրջի տակ հայտնվելու երկու տարբերակ կա. կամ զինվորը ողջ վիճակում է ընկել ջուրը և շարժվել է կամրջի տակ, կամ նրան ջուրն են գցել կամրջի մյուս կողմից։ ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության ջոկի հրամանատարը երկրորդ դիակը հանելուց հետո մտածել է, որ այդ զինվորը ողջ վիճակում է հայտնվել ջրում, քանի որ եթե մահացած լիներ, բացառվում է, որ ջրի հոսանքով գնար կամրջի տակ։

Եթե երկու դիակներն էլ սպանված վիճակում են հայտնվել ջրում, ապա հնարավոր չէ, որ ցույց տված տեղից հասնեն այնտեղ, որտեղից հանել են։ Ըստ դատաբժշկական փորձաքննության, մահը վրա է հասել մինչև նրանց` ջրի մեջ հայտնվելը։ Հետևաբար, բացառվում է այն վարկածը, որ ողջ վիճակում ջրում հայտնված Ռոմանը կարող էր լողալով անցնել կամրջի տակ։ Այս պայմաններում չպարզված է մնում գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե ինչպես է նրա դիակը հայտնվել կամրջի տակ։

Տուժողների ալկոհոլային հարբածությունը
Դատաբժշկական փորձաքննության համաձայն տուժողներն ալկոհոլ են ընդունել մահվանից մոտ 3-5 ժամ առաջ։ Սակայն չի պարզվել, թե մինչև սպանվելը զինվորական ծառայության մեջ գտնվող Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը որտե՞ղ, ե՞րբ, ու՞մ հետ և ի՞նչ հանգամանքներում են օգտագործել ալկոհոլ։ Ավելին, չորս վկա ժխտել են, տուժածների կողմից ալկոհոլ օգտագործած լինելու փաստը։

Հանցագործության շարժառիթը
Սպանության շարժառիթ է դիտվել այն հանգամանքը, որ ստացած ծանրոցը գաղտնի ուտելու առթիվ խոսակցություն է տեղի ունեցել, որն աստիճանաբար վերածվել է վիճաբանության։

Սակայն դա հակասում է գործի փաստական տվյալներին։ Նույնիսկ խոստովանական ցուցմունքներում Ռազմիկ Սարգսյանը նշել է, որ շինությունում սննդամթերքն ուտելուց հետո, երբ դուրս են եկել այնտեղից, զորամասի կողմից իջնող անծանոթ երկու զինվորներից մեկը մոտեցել է իրեն և պահանջել իր ձեռքի ծանրոցը, իսկ իրենց միջև զորամասից դուրս գաղտնի հաց ուտելու մասին խոսակցություն չի եղել։

Ըստ դատախազության վարկածի, որը հաստատվել է երկու դատարաններում ծանրոցը տալուց հրաժարվող Ռազմիկ Սարգսյանը գործադրել է շինությունում պատահաբար գտած մետաղյա ամրաձողը (արմատուրան), որով հարվածներ է հասցրել Ռոման Եղիազարյանին, իսկ երեք հոգուց ծանրոց պահանջող Ռոմանը, հարձակման ենթարկվելով, չի փորձել գործադրել իր ձեռքի գարեջրի շիշը, իսկ Հովսեփը, ով տիրապետում է մարտարվեստի` իր մոտ եղած դանակը, որը հայտնաբերվել է ջրից հանած դիակի բաճկոնի գրպանում։

Զինվորական անձրևանոց-թիկնոցը
Վաշտի պահանոցից վերցվել է զինվորական անձրևանոց-թիկնոց, որի եզրագծի վրա հայտնաբերվել է A խմբի արյուն, որը կարող էր առաջանալ ինչպես հանգուցյալ Հ.Մկրտումյանից, այնպես էլ հանգուցյալ Ռ.Եղիազարյանից։ Այս ուղղությամբ որևէ քննություն չի կատարել։ Չի պարզվել նաև, թե զորանոցում զննում կատարելիս ինչու է վաշտի պահանոցից վերցվել միայն և հատկապես այդ զինվորական անձրևանոց-թիկնոցը, այն ինչ առնչություն ունի հանցագործությանը։ Չի կատարվել ԴՆԹ-ի փորձաքննություն, որի արդյունքներով հնարավոր կլիներ հաստատապես պարզել, թե հայտնաբերված արյունը պատկանում է արդյոք տուժողներից որևէ մեկին, թե ոչ։

Ահա այս և բազմաթիվ այլ հարցեր առաջացնում են մի շարք տրամաբանական և ողջամիտ հարցադրումներ, որոնք պատասխան չեն ստացել դատախազության վարկածում և դատարանների դատավճիռներում։ Դրանք պարզաբանելու հնարավորություն է տալիս ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-176/06 քրեական գործով (,Մատաղիսի գործովե) 2006 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը:







Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:00
Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Փաշինյանի նմանները կառչած են մնալու իրենց աթոռից մինչև վերջին հայը. Արշակ Կարապետյանի հայտարարությունը
«Համահայկական Ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:24
Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս...
Աղբյուր` Panorama.am
23:05
Հունահայոց կազմակերպություններն իրնց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժմանը
Հունահայոց Ազգային Առաջնորդարանը, Հայ Կաթողիկե Եկեղեցին, մի շարք  կազմակերպություններ իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:31
Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների...
Աղբյուր` Panorama.am
21:13
Իշխան Զաքարյան գո՛ղ, չես փախչելու․ քեզ բերելու են՝ Նիկոլին դեմ քվեարկես․ Նաիրա Զոհրաբյան
Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36  մանդատ՝...
Աղբյուր` Panorama.am
21:09
Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
Մայիսի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «KamAZ» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։ «Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝...
Աղբյուր` Panorama.am
20:44
Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին  անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Սամբիստ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
20:09
Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
Հանրապետության հրապարակում քիչ առաջ դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտարարեց, որ ստեղծվել է Թելեգրամի «Սրբազան պայքար» անունով ալիք։...
Աղբյուր` Panorama.am
19:58
Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին  «Ջենեսիս Արմենիա» ուղեղային...
Աղբյուր` Panorama.am
19:56
Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝  հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
Քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը գրում է. «Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է։ Երեկ հիմնական գործը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը,...
Աղբյուր` Panorama.am
19:32
Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
«Ինձ համար այս շարժումը հայկական պետականության համար պայքար է»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:24
Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։  Երկրորդ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն...
Աղբյուր` Panorama.am
18:53
Այսօր ակցիայի մասնակից 10 քաղաքացի բերման է ենթարկվել․ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հայտնում է․ «Այսօր ժամը 18:00-ի դրությամբ 095088787 թեժ գծի հեռախոսահամարին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է  կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը...
Աղբյուր` Panorama.am
18:33
Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Հիշեցնենք, որ այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Անվճար առաջնային իրավաբանական օգնություն բերման ենթարկվածներին․ Փաստաբանների պալատ
Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
17:57
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է
Կիրանց - Ոսկեպար ճանապարհը այս պահին փակ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կիրանց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Հիշեցնենք,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից
 ԵԿՄ-ից ինքնակամ դուրս եկած բժիշկ  Արայիկ Ղարիբյանը գրում է. «Ես, որպես Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Ռուբեն Վարդանյանը «Ավրորային»՝ Ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը
2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
20:18 10/05/2024

Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}