Իրավունք 16:43 10/06/2013

Նոյեմբերյանի զորամասը` Լյուքսի մահից հետո (տեսանյութ)

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Նոյեմբերյանի N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահից հետո առաջին հայացքից կարծես ոչինչ չի պատահել. զորամասի շրջակայքը զարդարում են գույնզգույն վարդերը, տղաները գնում են պարապմունքների, բարձրանում դիրքեր, 19-ամյա գյումրեցի Հրաչը խոհանոցում համեղ կերակուր է պատրաստում ընկերների համար: Բայց նրանց հոգում ծառայակցի անսպասելի մահը տխուր հետք, այնուամենայնիվ, թողել է. հարցնում ես Լյուքսից, չեն խոսում ոչինչ ու կախում գլուխը: 

Լյուքս Ստեփանյանն այս զորամասում մահացել էր մայիսի 15-ին հրազենային կրակոցից: Ըստ նախաքննության տվյալների, այդ օրը զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք: Այժմ Հրաչյայի վիճակը կայուն է: 

Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ զորամաս այցելած լրագրողներին զինծառայող հետախույզները ցուցադրեցին` ինչպես են հայտնաբերում թշնամուն ու ոչնչացնում նրանց, այնուհետև լրագրողուհիներին անակնկալ վարդեր բաժանեցին…իրենց աճեցրած վարդերը: «Մեր տղաները տեսան, որ այսքան շատ աղջիկ լրագրողներ կան, որոշեցին վարդեր նվիրել ձեզ», -բացատրեց զորամասի հրամանատար գնդապետ Վահագն Ասատրյանը:

Զորամասում ողբերգական դեպքից հետո գնդապետը «խիստ պատժվել է, իսկ մի քանի այլ սպաներ ու հրամանատարի տեղակալներ ազատվել են աշխատանքից»:

«Սկզբում բոլորի վիճակը ծանր էր, բոլորն էլ կաշկանդված էին, տրամադրությունները գցած: Սակայն որոշ ժամանակ հետո ողջ անձնակազմը համախմբվեց ու հիմա տարբերություն չկա. զորամասի առօրյան այնպես է, ինչպես նախորդ 2-3 ամիս առաջ էր: Մենք ամեն ինչ ենք ներդրել, որ այդպես լինի, տղաները չընկճվեն», -Panorama.am-ի հետ զրույցում ասաց հրամանատար Վահագն Ասատրյանը:

Պահակակետում խմբված լրագրողներին հրամանատարը պատմեց` ինչպես է տեղի ունեցել դեպքը. «Պահակատան մուտքի մոտ կանգնած է ժամապահը, որը եղել է կրակողը, հանգստացող հերթապահները եղել են ծխարանում նստած, որոնք եղել են պահակային ծառայության կանոնագիր կարդալուց ու զրուցելուց: Միջադեպն առաջացել է այն ժամանակ, երբ ժամապահը հարցրել է ժամ, պատասխանը եղել է որ ժամ չեն ունեցել, չեն ասել, որից հետո ժամապահի և մահացած զինվորի միջև խոսակցություն է եղել, ինչի արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը: Նստած են եղել չորս հոգի` նաև վիրավորը ու մահացողը: Մեկ գնդակը սկզբից կպել է վիրավորին, այնուհետև մահացու հարված է հասցրել` խփել է պատին անդրադարձել է Լյուքս Ստեփանյանին: Նրանք պահակակետում կանգնած ժամապահից եղել են 25-30 մ հեռավորության վրա»:

Հումանիզմի և միջազգային իրավունքի դասին նստած ժամկետային զինծառայող Տիգրան Խաչատրյանի համար մարդասիրության մասին տեսական գիտելիքներն հետաքրքիր են, բայց Լյուքսի մասին հարցին պատասխանում է կաշկանդված. «Չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ»:

Զորանոցում, որտեղ քնում են զինվորները, անկողիններն հարդարված են խնամքով, կարծես կնոջ ձեռքի գործ լիներ, իրերը դարակներում դասավորված, իսկ հողաթափերն հերթականությամբ շարված: Վստահեցրին, որ կարգուկանոնը հյուրերի աչքը շոյելու համար չի արվել: «Այսպես է միշտ», -ասաց զորամասի սպաներից մեկը: Զորանոցում զինծառայողների գեղագիտական բացը լրացնում են բնության տարբեր տեսարանները պատկերող գեղանկարները:

«Ամեն գործողության մասին, որը կարող է բերել հանցագործության, զգուշացնող պաստառներ կան. դրանք նրա համար են, որ եթե զինվորին ասես, չլսի, ապա դրանց նայելով իր մեջ ենթագիտակցորեն, տեսողականով տպավորվի: Միջանցքներում, խրամատներում ամեն ինչի վերաբերյալ առանձնահատուկ պլակատների բլոկ կա», -բացատրում է պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Իսկ թե ինչո՞ւ այսպիսի միջավայրում զինծառայողի սպանություն տեղի ունեցավ, ոչ մեկ չի կարող հստակ պատճառ ասել, կան միայն ենթադրություններ: Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Արա Սարգսյանը նկատում է` եթե նման դեպք է տեղի ունեցել, ուրեմն բացթողումներ եղել են: Այդ պատճառով էլ մի քանի զինվորականներ պաշտոնից ազատվել են, որոշներն էլ` պատժվել: «Բայց այն, որ դեպքը տեղի է ունեցել պահի պոռթկումի տակ, միջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով, դա ինձ համար միանշանակ է», -մեզ հետ զրույցում ասում է Արա Սարգսյանը: 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս զորամասից  լավ հիշողություններ ուներ, որոնք ինչ-որ տեղ նաև հպարտություն են առաջացնում նրա մոտ. «Անցած տարի այս զորամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդը փորձել էր դիվերսիա իրականացնել և ձախողվել էր. դիրքի անձնակազմը մեկ կորուստով և մեկ վիրավորով հերոսաբար պահպանել էր դիրքը, հետ մղել հակառակորդին»,-զորամաս այցելությունից հետո ասուլիսում հայտարարեց նախարարը:

Իսկ թե ինչո՞ւ այսպիսի ողբերգական դեպք տեղի ունեցավ լավագույն զորամասերից մեկում, նախարարը միայն կարող է ենթադրել. «Այն պայմաններում, երբ բոլորը տղաներ են, երիտասարդ են ու ինքնահաստատվել են ուզում, միջանձնային հարաբերությունները կտրուկ բարելավել, շատ դժվար է: Կոնֆլիկտները տղամարդկանց միջև անխուսափելի են, պարզապես մենք պետք է փորձենք որ դրանց արդյունքում զենք չկիրառվի»:

Դասեր Լյուքսի մահից հետո

Լյուքս Ստեփանյանի մահը զորամասում ցնցել է բոլորին, առավել ցնցող է եղել այն, որ Դավիթ Խաչատրյանն է այդ քայլին գնացել: «Երեքն էլ մեզ մոտ լավագույն զինծառայողներից էին, կրակողն ընդգրկված էր մի քանի հասարակական խմբերում, օրինակելի զինծառայող է եղել: Ընդհանրապես, բոլորն էլ լավ զինծառայողներ էին», -ներկայացրեց հրամանատարը:

Նրա խոսքով, ընկերներն այցելել են Լյուքսի հուղարկավորությանը, գտնվել նրա ընտանիքի կողքին, այցելել նաև հոսպիտալում գտնվող Հրաչյային: «Շատ ծանր էր բոլորիս համար: Դեպքից հետո բոլորն են հասկացել, որ միմյանց նկատմամբ հարգալից պետք է լինեն ու հայհոյանքները բացառեն շփվելիս: Բազմաթիվ զրույցներ ենք ունեցել մեր ծառայողների հետ, բոլորին է հայտնի` ինչ է կատարվել ու միջանձնային հարաբերություններում այժմ փորձում ենք անվայել խոսքեր չարտահայտել, փորձում ենք դրանք չկրկնել», -մեզ հետ զրույցում փոխանցեց հրամանատարը: 

Նման դեպքերը չկրկնվելու համար, հրամանատարն անհրաժեշտ է համարում, որ ընտանիքում տղաները լիարժեք դաստիարակություն ստանան, իսկ բանակում այդ դաստիարակությունը «կաշխատեն զարգացնել»: Նոյեմբերյանի այս զորմասի հրամանատարը ինչ-որ տեղ նաև հպարտ է. «Ինքնախեղման դեպք չենք ունեցել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:02
Սոճիների ծաղկման շրջանում հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի սրացման պատճառ դառնալ
 Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փաշինյանը և Սյորեն Գադեն մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ
Դանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
18:33
Դա իրենց իրավունքն է՝ առանց իրավական հետևանքների․ ԵՊՀ դասախոսը՝ դասադուլների մասին
 «Ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքներից մեկն է՝ խաղաղ ակցիաներ, գործադուլ, դասադուլ իրականացնելը։ Դա իրենց իրավունքն է՝ առանց...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պետդումայում նոր նշանակումներ են արվել
Պետդուման լիագումար նիստում մի շարք նախարարների հաստատել է պաշտոններում։ Մասնավորապես, Պետդուման լիագումար նիստում  Ալեքսեյ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Առաջին անգամ է, որ ԵՄ-ն որևէ կերպով մասնակցում է ՀՀ անվտանգության օրակարգին. Փաշինյան
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline:...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ոստիկանների այսօրվա վայրագությունները. Ֆոտոռեպորտաժ
Այսօր առավոտյան քաղաքացիները Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրեցին՝ փակելով կարևոր փողոցներ։...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ես Հայաստանը կպահեմ ու կվերադառնանք Արցախ. Արցախցի Սոսե
Արցախից Սոսեն ակտիվորեն մասնակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ «Ինձ ձգձգում էին ոստիկաններն առանց պատճառի, ես...
Աղբյուր` Panorama.am
17:21
Բորտնիկով. Ռուս սահմանապահները մնում են Հայաստանում և կպահպանեն սահմանը Թուրքիայի և Իրանի հետ
Հայաստանը խնդրել է Ռուսաստանին փակել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի անցակետը։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ռուսական գումար կընդունե՞ք. Բագրատ Սրբազանը խաչապուրի է գնում
Այսօր Երևանում «Տավուշի հանուն հայրենիքի» շարժման երթի ընթացքում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտավ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
«Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի և շատ կարևոր է, որ այդ գործին լծվել է ոչ միայն Բագրատ Սրբազանն,...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ահազանգ. Սախարովի հրապարակից «կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք
Այսօր՝ մայիսի 14-ին, «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած բողոքի խաղաղ գործողություններից մեկի ժամանակ Երևանի Սախարովի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև, կարկուտ
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
16:43
Freedom House-ը դատապարտում է Թբիլիսիում ցուցարարների դեմ բռնությունները
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Նիկոլ Բիբինս Սեդական արձագանքելով Վրաստանում տեղի ունեցող...
Աղբյուր` Panorama.am
16:40
«Դեմ ենք միակողմանի զիջումներին». Ակցիա Երևանի ավագանու նիստի ժամանակ
Երևանի ավագանու այսօրվա նիստի հայտարարություների ժամին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Քաղաքագետ. Մեր «խաղաղության մասին երազողները», իհարկե, հեռու են նման բաները հասկանալուց
«Մինչ հայերը փողոցներում և կառավարական միջանցքներում վիճում են, թե ինչ պայմաններով է արժե վերականգնել հայկական պետությունը նախկին...
Աղբյուր` Panorama.am
16:26
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
Նա հայտարարել է, որ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Աղբյուր` Panorama.am
16:15
Աշոտյանն ասաց՝ իրեն համակարգիչ ու համացանցի հասանելիություն է պետք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց՝ որպես կուսակցության ղեկավար պետք է ներկայացնի քաղաքական ուժի եկամուտների...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի
«Այն սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովը, որ ստեղծված է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, ընդամենը ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, կինը՝ ազգությամբ ռուս. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից արձագանքել են սոցիական ցանցերում տարածված տեղեկատվությանը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
15:23
ՈՒՂԻՂ. Հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի դեմ
Քիչ առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական...
Աղբյուր` Panorama.am
14:54
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
«Սպառնալիքի, ռազմական որևէ միջամտության ազդեցության տակ ցանկացած  պայմանավորվածություն արդեն իրավական ուժ չունի։ Իրենք են դա...
Աղբյուր` Panorama.am
14:52
Արման Թաթոյանի իրազեկումն ազատությունից զրկված քաղաքացիների համար
ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մի քանի կարևոր իրավական պարզաբանում (օգնություն)` կապված այս օրերին հավաքների մասնակիցների...
Աղբյուր` Panorama.am
14:48
Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահի կալանքը երկարաձգել է 5 ամսով
Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել հերթական դատական ֆարսը։ Այս անգամ Բաքվի դատարանը հինգ ամսով երկարացրել է Արցախի նախկին նախագահ Արկադի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել խաղաղ համաձայնագրի շուրջ քննարկումը. Ադրբեջանի ԱԳՆ
Ալմաթիում կայացած հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
ՎԶԵԲ տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կկայանա «Կապիտալի շուկաներ. Մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ»...
Աղբյուր` Panorama.am
14:03
Բագրատ սրբազանը մետրոյով այցելեց Գարեգին Նժդեհի հրապարակ. Ֆոտոռեպորտաժ
«Նախ Գարեգին Նժդեհը մեր հերոսն է, հետո էլ որոշեցի գնալ տեսնել 3-րդ մասի ժողվուրդն ինչպես է ապրում»,-պատասխանելով հարցին, թե ինչու...
Աղբյուր` Panorama.am
14:02
Սուրեն Պետրոսյան. Ամեն բան հնարավոր է փոխել
«Երբեք ուշ չէ։ Սա մյուս կեղծ  օրակարգն է, որը մեզ անընդհատ պարտադրվում է, որ մենք այլևս տարբերակ չունենք, ամեն ինչ վճռված է։ Սա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Սարգիս Ստեփանյանը մեկնեց Ճապոնիա՝ մասնակցելու Պարա աթլետիկայի աշխարհի առաջնությանը
Այսօր Սարգիս Ստեփանյանը Մարզիչ Գևորգ Ստեփանյանի ուղեկցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ մեկնեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}