Իրավունք 12:40 19/12/2013

Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու

«Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենսդրական փաթեթը արդարադատության նախարարությունը դեկտեմբերի 16-ին ուղարկել է կառավարություն և առաջիկա նիստերից մեկում կդրվեն քննարկման: Օրինագիծը կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում կուղարկվի խորհրդարան և կդրվի շրջանառության մեջ:

Նշենք, որ կառավարություն ներկայացնելուց առաջ օրենքի նախագծի շուրջ մասնագիտական քննարկումներ էին ծավալվել, որին ներգրավվել էին նաև ԵՄ փորձագետներ: Այժմ էլ Հայաստանում է գտնվում ԵՄ մեկ այլ փորձագետ, որի հետ քննարկվում են կոմիտեի կառուցվածքի, քննիչների որակավորումը բարձրացնելու վերաբերյալ հարցերը, առանձին քննչական գործողությունների համար նախատեսված սենյակներին ուղղված պահանջները (օրինակ` ճանաչման, առերես հարցաքննությունների, անչափահասների հարցաքննությունների համար նախատեսված հատուկ քննասենյակների ստեղծում), Մարդու իրավունքների պաշտպանի և փաստաբանական համայնքի հետ փոխգործակցության և հետադարձ կապի ապահովման մեխանիզմները:

Մինչ օրինագիծը կառավարությունում կքննարկվի, ներկայացնենք նախագծի մի քանի կարևորագույն դրույթներ, մասնավորապես, «ՀՀ Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագծի հոդված 24-ը սահմանում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը: Ըստ այդմ, քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ: Նույն հոդվածով, քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Քննչական կոմիտեում աշխատանքի անցնելու համար պետք է ուսումնառության անցնել Արդարադատության ակադեմիայում ի տարբերություն ներկայումս տիրող վիճակի, երբ իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած անձ կարող է նշանակվել քննիչ:

Այսպես, ըստ օրենքի նախագծի, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության (վարչությունների, բաժինների), Երևան քաղաքի քննչական վարչության, Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչության, մարզային քննչական բաժնի, զինվորական տարածքային քննչական բաժնի կազմում գործող քննչիներին պաշտոնի է նշանակում քննչական կոմիտեի նախագահը քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:

Ինչպես են վարձատրվելու նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողները:

Հոդված 41-ը սահմանում է քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը` քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության, այդ թվում հիմնական և լրացուցիչ աշխատավարձի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Սակայն մինչև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննչական կոմիտեի ծառայողների համար սահմանված վարձատրության համակարգի գործելը քննիչների վարձատրության համար անցումային փուլ է սահմանված նախագծի 53-րդ հոդվածով: Ըստ այդմ, քննչական կոմիտեի ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից, կոչումների հավելավճարներից և օրենքով նախատեսված այլ վճարներից: Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասար է Հայասանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափին։

Բարձրագույն պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 90.52 %-ը։
Բարձրագույն պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 80.79%-ը:
Գլխավոր պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 75.99%-ը:
Գլխավոր պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 71.19%-ը։
Գլխավոր պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 66.39%-ը։
Առաջատար պաշտոնի 1-ին ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 61.59%-ը:
Առաջատար պաշտոնի 2-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 56.79%-ը։ 11. Առաջատար պաշտոնի 3-րդ ենթախմբի պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 51.99%-ը։
Կրտսեր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը կազմում է քննչական կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի 47.18%-ը։

Քննչական կոմիտեի պետի պաշտոնային դրույքաչափից ելնելով` դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ. 1) արդարադատության գեներալ-լեյտենանտ՝ 80 տոկոսով. 2) արդարադատության գեներալ-մայոր՝ 75 տոկոսով. 3) արդարադատության գնդապետ՝ 65 տոկոսով. 4) արդարադատության փոխգնդապետ՝ 60 տոկոսով. 5) արդարադատության մայոր՝ 55 տոկոսով. 6) արդարադատության կապիտան՝ 50 տոկոսով. 7) արդարադատության ավագ լեյտենանտ՝ 45 տոկոսով. արդարադատության լեյտենանտ՝ 40 տոկոսով:

Կոչում ունեցող քննչական կոմիտեի ծառայողն ստանում է հավելավճար` դատախազի, դատավորի, քննիչի և հետաքննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված կոչման նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում կոչման համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:
Քննչական կոմիտեի ծառայության պաշտոնի նշանակված դատավորների, դատախազների, քննիչների կամ հետաքննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատավարձը հաշվարկելիս: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ քննիչների աշխատավարձերը պետք է բարձրանան, սակայն դրան զուգահեռ խստացվում են նրանց նկատմամբ պահանջները:

Հիշեցնենք Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Աղվան Հովսեփյանը նշանակվել էր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ):

Հարակից հրապարակումներ`

Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը

Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ)

Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)

Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)

Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:41
Mehr. Նախագահ Ռաիսիի ուղղաթիռը չի կործանվել, նա մեքենայով հասել է Թավրիզ
Իրանական Mehr-ի թղթակցի ռեպորտաժում ասվում է, որ մի քանի րոպե առաջ նախագահին տեղափոխող ուղղաթիռը Արևելյան Ադրբեջանի հյուսիսային շրջանում...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել, եղանակային պայմանները թույլ չեն տալիս փրկարարներին հասնել դեպքի վայր
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}