Իրավունք 12:23 14/01/2014

Դատարանն արդարացրել է վաշխառության մեջ մեղադրվող քաղաքացուն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած դատավճռով արդարացրել է վաշխառության մեջ մեղադրվող (ՀՀ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով) 40-ամյա Էդուարդ Հարությունյանին: Դատարանը որոշել է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանի անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Նկատենք, որ Էդուարդ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ 2010թ. հոկտեմբեր ամսին Լուսինե Սարգսյանի կողմից իրեն պարտք մնացած 1 մլն դրամի դիմաց նույն կրկնապատիկը գերազանցող ամսական 5 % կազմող 50.000-ական ՀՀ դրամ հավելավճարներ, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամ, իսկ 2010թ. դեկտեմբեր ամսին Լ. Սարգսյանի կողմից իրեն պարտք մնացած ևս 3.000.000 ՀՀ դրամին համարժեք 9.500 ԱՄՆ դոլարի դիմաց նույն ժամանակահատվածից սկսած մինչև 2011թ. մարտ ամիսը ստացել է Կենտրոնական բանկի կողմից սահմանած տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 5% կազմող 475 ԱՄՆ դոլարին համարժեք 185.ՕՕՕ-ական ՀՀ դրամ հավելավճարներ, ընդհանուր՝ 740.000 ՀՀ դրամ։ Նման եղանակով, ըստ մեղադրանքի, Հարությունյանը 2010 թ. հոկտեմբեր և դեկտեմբեր ամսից սկսած մինչև 2011թ. մարտ ամիսը Լուսինե Աարգսյանից որպես պարտք մնացած գումարների ամսական 5 % հավելավճարներ ընդհանուր ստացել է 1 մլն 040.000 ՀՀ դրամ։

Ամուսինները և արդարացվածը

Նախաքննության մարմինը փաստել է, որ տուժող Լուսինե Սարգսյանն ամուսնու` Արսեն Չատինյանի հետ, 2003թ-ից Երևանում հիմնադրել է «Իսիս» տաքսի ծառայությունն ու միասին զբաղվել դրա գործունեությամբ: Ավելի քան 7 տարի այն աշխատել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներով։ Այդ ընթացքում գործով մեղադրյալ Էդուարդ Հարությունյանը, պատճառաբանելով գործող տաքսի ծառայությունների մեջ առկա մրցակցությունը, ամուսիններին առաջարկել է տաքսի ծառայության ավտոմեքենաները փոխարինել արտասահմանյան ավոմեքենաներով։ Ամուսինների կողմից համաձայնություն ստանալուց հետո` Հարությունյանի և Չատինյանի միջև 2010թ-ի հուլիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կնքված «Տրանսպորտային միջոցների ֆինանսական վարձակալության» պայմանագրերի համաձայն` 7 «Պեժո» և 2 «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները հանձնվել են ամուսիններին, որոնք էլ նշված ավտոմեքենաները սկսել են շահագործել «Իսիս» տաքսի ծառայությունում։ Շահագործման ընթացքում ավտոմեքենաների անսարք լինելու պատճառով ամուսինները չեն կարողացել պարտաճանաչ վճարել դրանց վարձավճարները, ինչի պատճառով էլ գոյացել է 1 մլն. դրամի պարտք։ Օգտվելով այդ հանգամանքից և ունենալով ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանած ամսական տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորություն` 2010թ-ի հոկտեմբերին Հարությունյանն առաջարկել է ամուսիններին պարտք մնացած գումարի համար ամսական վճարել 5 տոկոս` 50 հազարական դրամ հավելավճար։ Նրանք համաձայնվել են. 2010թ-ի հոկտեմբերից մինչև 2011թ-ի մարտը Լուսինեն նշված տոկոսագումարները անձամբ է վճարել Հարությունյանին` այն տանելով վերջինիս պատկանող գրավատուն։

Ավտոմեքենաների չվճարված վարձավճարների հետևանքով գոյացած 1 միլիոն ՀՀ դրամ պարտքի դիմաց Սարգսյանը 6 ամիսների ընթացքում որպես տոկոս` Հարությունյանին վճարել է ընդհանուր 300 հազար դրամ հավելավճար։ Այդ ընթացքում գործով մեղադրյալ Հարությունյանն առաջարկել է կատարել լրացուցիչ վճարներ, որոնցով ամուսինները կվճարեն ինչպես ավտոմեքենաների վարձավճարներից գոյացած լրացուցիչ պարտքերն, այնպես էլ կկատարեն կանխավճարներ, որպեսզի հետագայում խուսափեն պարտքերից։ Ամուսինների համաձայնությունն ստանալուց հետո Հարությունյանը, նշված դիտավորությունն իրականացնելու մտադրությամբ, 2010թ-ի դեկտեմբերին 3 մլն. դրամին համարժեք 9 հազար 500 դոլարի պարտք և կանխավճար է զիջել նրանց, սակայն նշված գումարի դիմաց նույնպես որոշակի ժամանակահատված Սարգսյանից ստացել է ամսական 5 տոկոս հավելավճար, այսինքն` ամսական 185 հազարական դրամ։ Գործով տուժող Լուսինե Սարգսյանը նշված չորս ամիսների ընթացքում, որպես տոկոս, Հարությունյանին վճարել է ընդհանուր 740 հազար դրամ հավելավճար։ Նման եղանակով Հարությունյանը, 2010թ-ի հոկտեմբեր և դեկտեմբեր ամսից սկսած մինչև 2011թ-ի մարտը, Չատինյան և Սարգսյան ամուսիններից որպես պարտք մնացած գումարների ամսական 5 տոկոս հավելավճարներ, ընդհանուր ստացել է 1 մլն 40 հազար դրամ։

2011թ-ի հոկտեմբերի 4-ին, Լուսինե Սարգսյանը դիմել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն` նշելով, որ 2010թ-ի հուլիսից մինչև դեկտեմբեր, իր ամուսինը` Արսեն Չատինյանը, ծանոթ Էդուարդ Հարությունյանից 8 հազար ՀՀ դրամ օրավճարով գնել է 9 ավտոմեքենա, սակայն գործերի ոչ բարեհաջող ընթացքի պատճառով չի կարողացել վճարել օրավճարները, և արդյունքում պարտք է գոյացել։ Այդ պատճառով 2011թ-ի մարտին Հարությունյանն ավտոմեքենաներից 8-ը ետ է տարել` առանց հաշվի առնելու, որ ամուսիններն արդեն վճարել են 3 ավտոմեքենաների գումարը։ Հետագայում Հարությունյանը հրաժարվել է վերադարձնել 3 ավտոմեքենաները և ձևակերպել ամուսինների անվամբ: Պահանջել է նաև իրեն հանձնել վերջիններիս հսկողության տակ մնացած իններորդ մեքենան: Իսկ Լուսինե Սարգսյանը խնդրել է օրենքով սահմանված կարգով աջակցել իրեն` խախտված իրավունքները վերականգնելու համար։ Նա ոստիկանությունում հաղորդել է նաև, որ Հարությունյանը 2010թ-ի սեպտեմբերի 7-ին ամսական 5 տոկոսով իրեն և ամուսնուն տվել է 1 մլն. դրամ, որի դիմաց գրավադրել են իրենց հողամասը։ Բացի այդ, հաջորդ տարվա հունվարի կեսերին, առանց գրավի, ամսական 5 տոկոսով տվել է 9 հազար 500 դոլար։ Այդ գումարների տոկոսները` 1 միլիոն դրամ, ինքն անձամբ մինչև 2011թ-ի մարտի 9-ը վճարել է Էդուարդ Հարությունյանին: 2012թ-ի հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով։

Դեմ է եղել համաներմանը և պնդել է արդարացնել իրեն

Դատարանը մասնավորապես ապացուցված չի համարել մեղադրանքը հետևյալի մասին. Ըստ մեղադրանքի նախաքննության ընթացքում Էդուարդ Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ տաքսի ծառայության բիզնեսով զբաղվող Լուսինե Սարգսյանի ամուսնու Արսեն Չատինյանին վարձակալությամբ ավտոմեքենաներ է տվել, սակայն նա վարձավճարներն ուշացրել կամ չի վճարել, այնուհետև անհետացել է, և ինքը տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրի մասին։ Հարությունյանը պնդել է, որ Լուսինե Սարգսյանին տոկոսով գումար, վարկ և փոխառություն չի տվել, և Լուսինեն իրեն զրպարտում ու փորձում է դրանով խուսափել Արսեն Չատինյանի պարտքից: Նա նպատակ ունի շանտաժի միջոցով իրենից ինչ-որ բան կորզել։ Չի ցանկանում, որպեսզի իր նկատմամբ համաներում կիրառվի, քանի որ ոչ մի հանցանք չի կատարել։

Ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալ: Սակայն նախաքննության մարմինը առաջադրված մեղադրանքները հիմնավորված է համարել` հիմնվելով տուժող Լուսինե Սարգսյանի ցուցմունքի վրա:

Դատարանը, ստուգելով, վերլուծելով և այլ ապացույցների հետ համադրելով, ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանի կողմից մատնանշված արարք կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները` գտել է, որ պետք է ճանաչել և հռչակել ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանի անմեղությունը: Դատարանը քննարկել է նաև խափանման միջոցի հարցը և գտել, որ ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը ենթակա է վերացման։

Կինը պահանջել է նաև 8 մլն դրամ

Դատաքննության ժամանակ տուժողը քաղաքացիական հայց է ներկայացրել ամբաստանյալի դեմ` պահանջելով Հարությունյանից հօգուտ իրեն բռնագանձել 8 մլն. 884 հազար դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։ Սակայն ամբաստանյալ Էդուարդ Հարությունյանը քաղաքացիական հայցի դեմ առարկել է։ Ստուգելով ամբաստանյալի կողմից վաշխառություն կատարելու վերաբերյալ գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտել է նաև, որ ամբաստանյալ քաղաքացիական պատասխանող Էդուարդ Հարությունյանից հօգուտ քաղաքացիական հայցվոր Լուսինե Սարգսյանի` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, 8 մլն 884 հազար դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության։ Դատարանը նշել է, որ քաղաքացիական հայցը պետք է մերժել` առաջնորդվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասով. այն է` Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական oրենսգրքով արգելված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս։

Ամուսինները նաև վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնացել է անփոփոխ:

Արդարացման վճիռների վերաբերյալ այլ նյութեր`

31-ամյա ռեժիսորին դատարանն արդարացրել է. Հանրային պաշտպանի հաղթանակը

Մեկ տարում՝ 9-ը արդարացում. Փաստաբան Ռուբեն Հակոբյանը 2013-ը աննախադեպ տարի է համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցին
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}