Իրավունք 11:55 19/02/2014

HSBC-ի աշխատակցի գործով դատաքննությունը շարունակվում է, բայց գլխավոր կասկածյալներից մեկի բացակայությամբ

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մարտի 3-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի HSBC բանկի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի գործով դատաքննությունը:

Առուշանյանը արդեն 1 տարի 8 ամիս է, ինչ կալանքի տակ է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա, խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` նրանց տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ:

Նույն դատավճռով Էդգար Կարաքեշիշյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն դեռ նախորդ տարվա հուլիսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` այլ կազմով նոր քննության: Իսկ Վճռաբեկ դատարանն էլ որոշել էր մեղադրողի վճռաբեկ բողոքը վերադարձնել: Այժմ գործը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:

Հատկանշական է, որ այս գործով անցնող Արտաշես Գալուստյանը, որը գործով կասկածյալ էր, մահացել է և այժմ գործը նոր քննությամբ շարունակվելու է առանց իրեն: Նա մասնավորապես, նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ 2011-ի ամռանը Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը հանդիպել են և հանդիպման ժամանակ Աշոտը Էդգարին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրենի կողմից տեղափոխված գումարի և դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: Նշյալ թերթիկում իբր նշվել էր ամենաքիչ գումարի՝ 10 միլիոնի, իսկ ամենաշատը՝ 200 միլիոնի մասին:

Առուշանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն գործով անցնող Արտաշես Գալուստյանի ցուցմունքի վրա, իսկ նրա մեղադրանքի հիմքում դրված մյուս նյութերը, որոնք կոչված էին հիմնավորելու վերջինիս ցուցմունքը, հակասության մեջ են գտնվում Գալուստյանի ցուցմունքների հետ, այսինքն` հերքում են այն:

«Ավելին, Արտաշես Գալուստյանի ցուցմունքը հերքվում է նաև գործով ձեռք բերված ապացույցներով և հաստատվում է նրա ցուցմունքների մտացածին լինելու և իրականության չհամապատասխանելու մասին», -նկատեց փաստաբանը:

Սակայն փաստաբան Սիմոնյանը մատնանշում է «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված տեղեկանք, որից պարզվել է, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի հաշվարկային հաշվին 2011թ-ի մայիս ամսից մինչև հունիսի 5-ը` 200 միլիոն կամ դրանից ավելի գումար մուտք չի արվել հետևաբար, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի համակարգչային բազայում նման տվյալ չէր կարող լինել, և Աշոտ Առուշանյանն էլ այդպիսի տվյալ չէր կարողանա ունենալ ու ավելին, փոխանցել այլ անձանց:

«Այդ փաստաթղթի համաձայն, մայիս ամսվա և մինչև հունիսի 5-ը տեղափոխված գումարը, ամենաքիչ քանակությունը կազմել է 5 միլիոն դրամը` 14.05.2011թ-ին, իսկ ամենախոշոր չափի գումարը կազմել է` 179 միլիոն դրամը` 17.05.2011թ: Ակնհայտ է, որ 5 միլիոնը նման չէ 10 միլիոնի, իսկ 179-ը 200 միլիոնի: Նշված փաստաթղթում առկա է 200 միլիոնից ավելի տեղափոխելու մեկ դեպք, ուղղակի նախաքննական մարմինը իմ կարծիքով, թելադրելուց կամ Արտաշես Գալուստյանը իրականությանը չհամապատասխանող տվյալ ներկայացնելուց հաշվի չէին առել, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից այդ 200 միլիոնից ավելի գումար տեղափոխելու օրը` 07.06.2011թ Աշոտ Առուշանյանը արդեն մի քանի օր Հայաստանում չէր գտնվել և հետևապես նման ենթադրյալ տվյալներ չէր կարող ձեռք բերել համակարգչային բազայից և տրամադրեր ուրիշներին»,- ասում  է փաստաբանը:

Սիմոնյանի ներկայացմամբ, իր պաշտպանյալը 2009 թ.-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան, և 2012 թ.-ի հունիսի 28-ին նախատեսված էր նրա՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար ատենախոսության հրապարակային պաշտպանությունը՝ «Հարկային վարչարարության կատարելագործման խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որը սակայն տեղի չի ունեցել` Առուշանյանի` անազատության մեջ գտնվելու պատճառով:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ արդյունքներ կտա նոր քննությունը, բայց փաստաբանը հույս ունի, որ իր պաշտպանյալ Աշոտ Առուշանյանի նկատմամբ դատարանը արդարացման դատավճիռ կկայացնի:

«Աշոտ Առուշանյանի մեղքը ապացուցված չէ», -պնդեց փաստաբանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}