Ոստիկանությունը որոնում է պայմանագրային զինծառայողին
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում ոստիկանությունը խնդրում է զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Արթուր Աֆյանը Գյումրիում ռուսական սահմանապահ ուղեկալի N զորամասում աշխատող պայմանագրային զինծառայող է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը