Սահմանադրության փոփոխությունների ամբողջական նախագիծը պատրաստ կլինի հուլիսին. «Փաստինֆո»
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն արդեն իր նիստերում քննարկել է կառավարման համակարգին, այսինքն՝ Ազգային ժողովին, Հանրապետության նախագահին ու կառավարությանը վերաբերող գլուխները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանձնաժողովի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ քննարկվել է նաև Սահմանադրության նախագծի յոթերորդ գլուխը, որը վերաբերվում է դատական իշխանությանը:
«Արդեն կա նախնական նախագիծ, որը մենք մոտակա ժամանակներս նորից կուղարկենք Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին: Մենք նախատեսում ենք, որ հուլիսի 1-2-ին Վիեննայում տեղի կունենան քննարկումներ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Քննարկումների ժամանակ մենք անդրադարձ կկատարենք առաջինն այն փոքր փոփոխություններին, որոնք արվել են առաջին երեք գլուխներում և հետո արդեն ավելի մանրամասն կանդրադառնանք կառավարման համակարգին վերաբերվող երեք և դատական իշխանության գլուխներին»,- ասել է Վ.Պողոսյանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ սահմանադրագետը հիշեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ Փարիզում մայիս ամսին քննարկվել են Սահմանադրության նախագծի առաջին երեք գլուխները՝ «Սահմանադրական կարգի հիմունքները», «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները», «Սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակները»:
Ըստ Վ.Պողոսյանի, Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի ընդհանուր եզրակացությունը շատ դրական էր, սակայն կային նաև որոշակի հարցեր, որոնք որ հետագա լրամշակման կարիք ունեն: «Մենք դրա վրա աշխատել ենք, հիմա որոշակի փոփոխություններ ենք առաջարկում այդ նախագծում, և դրանք ուղարկվելու են էլի նույն Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբին»,-նշել է Վարդան Պողոսյանը:
Մինչև Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ հուլիսյան քննարկումները, հունիսի 24-27-ը, Սահմանադրական հանձնաժողովի որոշ անդամներ մասնակցելու են Գերմանիայում գերմանացի սահմանադրագետների հետ Սահմանադրության նախագծի քննարկումներին: Վ.Պողոսյանն ընդգծել է, որ գերմանացի սահմանադրագետներն ի սկզբանե մասնակցություն են ունեցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին որպես խորհրդատուներ՝ սկսած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման փուլից, և նրանք նույնպես արժեքավոր նկատառումներ կարտահայտեն Սահմանադրության նախագծի առաջին յոթ գլուխների վերաբերյալ:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակումներ`
Գագիկ Հարությունյանը Սահմանադրական բարեփոխումների հարցով մեկնում է Վենետիկ
Վենետիկի հանձնաժողովը տպավորված է եղել Հայաստանի ՍԴ բարեփոխումների նախագծով
Գործող ՍԴ պարագայում իշխանության վերարտադրվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան փոփոխվելու դեպքում. Գ. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին