Իրավունք 16:37 09/07/2015

«Զվարթնոց»-ի Կլոր մասնաշենքը կընդգրկվի՞ պահպանվող հուշարձանների ցանկում, թե՞ «սև ձեռքը» կքանդի այն

Ճարտարապետները դեմ են «Զվարթնոց» օդանավակայանի Կոնցեսիոների կողմից ներկայացված նախագծին, ըստ որի «Զվարթնոց» օդանավակայանի Կլոր մասնաշենքի քանդվելու է: Հանրային խորհրդում ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի, քաղաքաշինության, մշակույթի, պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության և օգտագործման հարցերի ենթահանձնաժողովների կողմից հրավիրված քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

«Կոնցեսիոները ներկայացրել է նախագիծ, որը քննարկումների արդյունքում մենք մերժել ենք: Ըստ կոնցեսիոների, շենքն անհույս վիճակում է, իրենից վտանգ է ներկայացնում»,- նշեց նա:

Ս. Քալաշյանն ասաց, որ ճարտարապետները դեմ են այդ նախագծին, քանի որ չի ապահովում իրենց պահանջները հուշարձանի պահպանման հարցում: Նա նաև հայտնեց, որ դեռևս մեկ տարի առաջ Ճարտարապետների միությունը դիմել էր մշակույթի նախարարություն՝ Զվարթնոցի կլոր շենքն ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն մինչ այժմ արձագանք չկա:

Քննարկմանը ներկա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ առաջիկայում կլինի քննարկում:
Ս. Քալաշյանն առաջարկում է կոնցեսիոներին ներկայացված նախագիծը չեղյալ համարել, հաջորդ նախագիծը մշակել՝ համագործակցելով հեղինակների հետ:

Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանն ասաց, որ ճարտարապետները ներկայացրել են իրենց նախագիծը, որով առաջարկվում է կլոր շենքը բարեկարգել, ուժեղացնել, համապատասխանեցնել ժամանակակից նորմերին:

«Դրա հնարավորությունը կա: Կոնցեսիոները պնդում է, որ մեծ ծախսերի հետ է կապված, անհնարին է, բայց մեր առաջարկով բավականին մատչելի հնարավոր է հասնել հուշարձանի պահպանությանը»:

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն ասաց, որ Զվարթնոցի կլոր շենքը Հայաստանի համար մշակութային, պատմական, քաղաքաշինական բարձր արժեք է ներկայացնում. «Մենք չենք ուզում այն կորցնել: Կոնցեսիոները չի կարողանում ճիշտ լուծումներ գտնել: Հանրային խորհուրդը պետք է վճռական լինի: Արդեն մի քանի անգամ է այս հարցը քննարկվել է, անհրաժեշտ է մեկընդմիշտ փակվի այս հարցը, լուծում գտնել»:

ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանն ասաց, որ Հանրային խորհուրդն ընդամենը խորհրդատվական մարմին է, չի կարող որևէ մեկին պարտադրել որևէ քայլ անել: Քննարկման ներկաներից մեկը տեղից արձագանքեց. «Այդ դեպքում պետք է ցրել այս մարմինը»:

ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով էլ, այն, որ ՀՀ քաղավիացիայի վարչությունը կրկին անգամ դիմել է Հանրային խորհրդին, որպեսզի հարցը քննարկվի, արդյունքները ներկայացվի կոնսեցիոներին, արդեն նշանակում է, որ ՀԽ կարծիքը հաշվի են առնում:

Քննարկմանը ներկա «Արմենիա» օդանավակայններ ՓԲԸ ենթակառուցվածքների մենեջեր, ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալն ասաց, որ ՀՀ քաղավիացիայի վարչության կողմից ընկերությանն առաջարկություն է եղել, թե ինչպես կարելի է ընդլայնել օդանավակայանը:

«Այնպես չէ, որ մենք չենք արժեվորում հուշարձանը, լավ հասկանում ենք արժեքը, բայց օդանավակայանի փորձագետների կարծիքով կլոր շենքը չենք կարող կիրառել որպես ժամանակակից պայմաններին համահունչ շենք, քանի որ հենց սկզբից որոշվել է, որ պետք է այլ համալիր կառուցվի՝ ընդլայնելով օդանավակայանը»:

Ներկա ճարտարապետներից մեկն իր խոսքն ուղղելով կոնցեսիոների ներկայացուցչին, ասաց, որ ժամանակին հայ ճարտարապետները կառուցել է շատ լավ շենք՝ և իր ճարտարապետական տեսքով, և որակով, իսկ եթե այն չեն կարողանում վերանորոգել, արդեն իրենց մասնագետների խնդիրն է:

«Չկա սև ձեռք, որ ուզում է քանդել շենքը: Քաղավիացիայի կողմից առաջարկություն է եղել ընդլայնել օդանավակայանի տարածքը, ինչն էլ մենք տեսնում ենք նոր համալիրի կառուցմամբ»,- ասաց Լուկաս Պերեսը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են` Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

Նախորդիվ`

Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոցի»-ի Կլոր մասնաշենքը պահպանելու գործընթացով ենք գնում
Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը
«Կործանելով գնալու ենք». Մտավորականներն անհանգիստ են
«Զվարթնոցի» Կլոր շենքի քանդման դեմ էլէկտրոնային ստորագրահավաք է սկսվել
Ճարտարապետ. «Զվարթնոց»-ի հին շենքն ուղղակի խնամքի կարիք ունի
«Զվարթնոցի կլոր շենք»-ի հետ կապված ՀԽ-ն իր հերթին քննարկելու է Կոնցեսիոների առաջարկները
Մինասյան. Զվարթնոցի հին մասնաշենքը քանդելու կառավարության որոշում չկա
ՀԽ-ն չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ
Կարծիքներ Զվարթնոցի Կլոր շենքը քանդելու որոշման շուրջ
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հաստատ կքանդվի. Արտյոմ Մովսեսյան
101,1 մլն դոլարի ներդրում՝ Զվարթնոցում, վարչապետը կողմ է հին մասնաշենքի ճարտարապետական ժառանգությունը պահպանելուն
Ուղերձ. Ծածկած շուկայի դառը փորձից ելնելով՝ հսկողության ռեժիմ սահմանել «Զվարթնոցի» հին մասնաշենքի մոտ
Քաղավիացիայի վարչությունը դրական եզրակացություն է տվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու հարցը ներառող մաստեր-պլանին
«Զվարթնոցի» հին շենքի մասին ևս մեկ անձնական կարծիք. Արտյոմ Մովսեսյան
Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոցի» հին շենքի քանդմանը. «Հիմնավոր փաստարկներ չկան»
Գրիգոր Ազիզյան. «Զվարթնոց»-ի հին շենքը հնարավոր է ամրացնել, ժամանակին առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ
Անահիտ Թարխանյան. «Զվարթնոցի» հին շենքի երեսպատումը բարբարոսաբար քանդվել է, բայց շենքը սեյսմակայուն է

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}