Իրավունք 11:33 28/07/2015

Տիգրան Խաչատրյանը իրականության զոհն է. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը պատրաստվում է բողոքարկել Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` Խաչատրյանին երկու ամսով կալանավորելու մասին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ինքը` փաստաբանը:

Հիշեցնենք` հուլիսի 27-ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, և Տիգրան Խաչատրյանը կալանավորվել էր 2 ամսով: Նա մեղադրվում է Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Հարություն Զաքարյանին մարմնական ծանր վնաս պատճառելու համար:

«Չեմ կարող ասել` ում, բայց իմ պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը ինչ-որ անձանց թիրախում է: Մեղադրանքը չենք ընդունում ու պատրաստվում ենք բողոքարկման փուլերն անցնել», -հավելեց պաշտպանը:

Դիտարկմանը, թե պնդումներ կան, որոնց համաձայն Տիգրան Խաչատրյանը «Սդղի գյոլում» տեղի ունեցած վիճաբանության ակտիվ մասնակիցներից է եղել, փաստաբանը արձագանքեց, որ իրենք չեն հերքում` Տիգրան Խաչատրյանը դեպքի վայրում եղել է ու հավելեց. «Եթե դուք փողոցում հայտնվեք ու տեսնեք, որ մի տեղ վիճաբանություն և կռիվ է, կփորձեք միջամտել, բաժանել, դա նշանակում է դուք անձա՞մբ կատարած կլինեք, ըստ ձեզ»:

Այսինքն Խաչատրյանը բաժանողի դերո՞ւմ է եղել, հարցին, փաստաբանը պատասխանեց. «Իմ ունեցած տեղեկություններով` այո»:

Բաժանելու ժամանակ մարմնական ծանր վնասվածք չի՞ հասցրել հարցին, Մելքոնյանը պատասխանեց. «Եթե երեք ամիս շարունակ հարցաքննություն է կատարվում և այդ ամիսների ընթացքում հարցաքննվում են տասնյակ, հարյուրավոր անձինք, որևիցե մեկը որևիցե տող անգամ չի գրում, որ Տիգրան Խաչատրյանը որևիցե մեկին հարվածել է, նույն տուժողը որևիցե անգամ չի գրում, որ Տիգրան Խաչատրյանն է իրեն հարվածել, հանկարծ, չգիտես ինչու, հուլիսի 25-ին հիշողությունը պայծառանում է ու հիշում, որ Տիգրան Խաչատրյանն է իրեն հարվածել: Դուք հավատում ե՞ք դրան»:

Փաստաբանն ասաց, որ գործող տուժող Հարություն Զաքարյանի ներկայացրած մեխանիզմը, թե ինչպես է Տիգրան Խաչատրյանը իրեն հարվածում, «բացարձակ տրամաբանության մեջ չի տեղավորվում»:

«Ցուցմունք է տալիս ու ասում է` ինձ գցել են գետնին, քացիներով խփում էին, մեր կողմից տրված 20 հարցերից ոչ մեկին չի պատասխանում, ասում է` սկզբից Տիգրանը հարվածեց ճակատիս, հետո մի քանի վայրկյան անց ոտքով հարվածեց աչքիս: Առաջին հարվածի ժամանակ մարդը մեխանիկորեն անգամ պետք է պաշտպանվի. Եթե ճակատին առաջին հարվածը ստանում է, Տիգրանը չէր կարող 2-րդ հարվածը աչքին հասցնել ինքը պետք է պաշտպանված լիներ, ձեռքերով փորձեր հետ մղել: Հարցերին, թե Տիգրան Խաչատրյանի ոտքը ոնց է տարբերել, չի կարողանում ասել: Չի կարողանում ասել, թե ինչ հագուստ ուներ հագին այդ ժամանակ ու նմանատիպ շատ այլ բաներ: Իմ ունեցած տեղեկություններով, Տիգրանից անգամ շնորհակալություն են հայտնել կռվի մասնակիցներին բաժանելու համար»,-ներկայացրեց Մելքոնյանը:

Փաստաբանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ երբ արդեն հայտնի էր դեպքի մասին և հայտնի էր, որ Տիգրան Խաչատրյանը մասնակցություն է ունեցել և ավելին, հարուցվել էր քրեական գործ, նա գնաց Հայաստանից Օդեսա, փաստաբանը պատասխանեց, որ նա չի փախել որևէ տեղ ու ներկայացրեց հետևյալը.

«Դեպքից հետո իմ հետ պայմանագիր կնքվեց նրա շահերը ներկայացնելու մասին, բայց ես մեկնեցի Ռուսաստան բուժման խնդիր ունեի: Մինչև մայիսի 20-ը Տիգրան Խաչատրյանը ծանուցագիր չի ստացել, մայիսի 20-ին Խաչատրյանը ստանում է ծանուցագիր, ներկայանալու քննչական` առերեսման մասնակցելու համար: Կապվում է ինձ հետ ՌԴ, և ես նրան ասում եմ, որ մոտակա թռիչքը ընդամենը երեք օրից է ու խնդրում եմ Տիգրանին դիմում գրել քննչական, որ իմ փաստաբանը գտնվում է Ռուսաստանում, կվերադառնա երեք օրից, խնդրում եմ 4 օրով հետաձգեք 24-ին կներկայանանք: Քննչական կոմիտեն բավարարում է Տիգրանի միջնորդությունը մայիսի 20-ին: Բայց հարց է`այդ ինչպե՞ս են մայիսի 23-ին բերման ենթարկելու որոշում կայացնում: Հասկանում ե՞ք` ինչ է կատարվում, բավարարում են միջնորդությունը ու հետո բերման ենթարկելու որոշում կայացնում: Ավելին, ես և մյուս պաշտպանը գնացել ենք քննչական կոմիտե ու սպասել, որ տուժողը գա հարցաքննության և ժամերով ենք սպասել: Ի՞նչ փախնելու մասին կարող է խոսք լինել»:

Փաստաբանը չբացառեց, որ Տիգրան Խաչատրյանին կալանավորելով փորձել են մեղմել Խաչատրյանների ընտանիքի դեմ հասարակական դժգոհությունը, մինչդեռ «պետք է ճանաչել մարդկանց և հետո միայն գնահատականներ տալ»:

Նրա խոսքով, Տիգրան Խաչատրյանին ինքը մինչև նրա պաշտպանությունն ստանձնելը չի ճանաչել, բայց հիմա, նրա հետ շփման արդյունքում եկել է եզրահանգման. «Լրատվամիջոցները, հասարակությունը մարդուն չճանաչելով այնպես կարող են ներկայացնել, որ հարազատ ծնողն անգամ իր որդուն չճանաչի: Ես շփվել եմ երիտասարդի հետ, և բացարձակ որևէ վատ տպավորություն կամ վատ վարքագիծ չեմ նկատել: Ուղղակի, ցավոք սրտի, չգիտես` ինչու նրան վատով են ներկայացնում: Տիգրան Խաչատրյանն այսօրվա իրականության զոհն է դարձել»:

Հարակցի հրապարակումներ`
Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Զաքարյանները պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանի եղբոր մեղադրանքը պետք է խստացվի
Սուրիկ Խաչատրյանի որդին ձերբակալվել է (լրացված)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}