ՊՆ-ն հաստատում է Սուրիկ Խաչատրյանի որդու նևրասթենիան
Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի` զինվորական ծառայությունից տարկետում ստանալու պատճառների վերաբերյալ Panorama.am-ի հարցմանը:
Panorama.am-ի հարցին, թե ինչ հիմքով կամ առողջական ինչ խնդիրների պատճառով է Սյունիքի մարզպետի որդին ազատվել զինվորական ծառայությունից, ՊՆ լրատվական ծառայությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տիգրան Սուրիկի Խաչատրյանը 2013 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում 13.01.2013թ. ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Համաձայն բժիշկ փորձագետների զննման և տրված ակտի, նրա մոտ ախտորոշվել է «նևրասթենիա, ասթենոնևրոտիկ վիճակ» և համաձայն ՀՀ Պն 410-13 հրամանի 5-րդ հոդվածի գ. կետի պահանջների, տրվել է տարեկետում 6 ամիս ժամկետով:
24.07.2014թ. Տիգրան Սուրիկի Խաչատրյանը ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, զննվել է բժիշկ-փորձագետների կողմից: Նրա մոտ ախտորոշվել է «նևրասթենիա չափավոր արտահայտված» և, համաձայն ՀՀ Պն 410-13 հրամանի 5-րդ հոդվածի բ կետի պահանջների, ճանաչվել է «ժամանակավորապես ոչ պիտանի ծառայությանը խաղաղ ժամանակ» և տրվել է տարկետում 3 տարի ժամկետով»:
Հարակից հրապարակումներ`
Իմ որդին ոչ մի հոգեկան խնդիր էլ չունի. Սուրիկ Խաչատրյան
Տվյալ ախտորոշմամբ բանակից իրավասու է ազատել միայն ռազմական բժշկական հանձնաժողովը. ՊՆ խոսնակ
Փաստաբանի՝ Տիգրան Խաչատրյանի «ապօրինի կալանավորման» տարբերակը