Քաղաքական
18:03 18/03/2008
Թ. ՀԱՄՄԱՐԲԵՐԳ. «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
«Արտակարգ իրավիճակը պետք է չեղյալ հայտարարվի Հայաստանում, և անկախ, անկողմնակալ ու թափանցիկ հետաքննություն սկսվի՝ պարզաբանելու, թե ինչ է իսկապես տեղի ունեցել Երևանում մարտի 1-ին ոստիկանության և ընդդիմադիր ցուցարարների միջև առճակատման ընթացքում»-ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը Հայաստան կատարած եռօրյա այցից հետո։ Այս մասին հայտնեցին ԵԽ մամուլի բաժնից:
,Գրաքննությունը, որը ներմուծվել է արտակարգ իրավիճակի հետ միասին, նպաստել է բնակչության շրջանում կատարվածի շուրջ ասեկոսներին և անհանգստությանը այն ժամանակ, երբ վստահության վերականգնման միջոցառումների խթանման կարիք կար¦,-ասել է Թոմաս Համմարբերգը։ Նա առաջարկել է, որ չեղյալ հայտարարվեն լրատվամիջոցների և խոսքի ազատության նկատմամբ առկա բոլոր սահմանափակումները։ Նրա համոզմամբ, անհրաժեշտություն կա պարզաբանել, թե ի՞նչ է կատարվել իրականում և ի՞նչն է հրահրել բռնության պոռթկումը։
Հանձնակատարը կարծիք է հայտնել, որ նման հետաքննության իրականացումը Հայաստանում դյուրին չի լինի ներկա բևեռացված միջավայրում։ «Միջազգային համայնքը պատրաստակամություն է հայտնել մասնակցություն կամ այլ օժանդակություն ցուցաբերել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը՝ փորձառությանը, արհեստավարժությանը և արժանահավատությանը նպաստելու նպատակով.,-հիշեցրել է նա:
§Ցուցարարները, ովքեր բռնի գործողություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության կանչվեն, ինչպես պետք է պատասխանատվության կանչվեն ոստիկանները, ովքեր թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ են կիրառել։ Սակայն, ձերբակալություններ և հետապնդումներ չպետք է իրականացվեն մարդկանց նկատմամբ զուտ ցույցերին մասնակցելու կամ կառավարության դեմ ուղղված կարծիքներ արտահայտելու համար»,ասել է նա, կոչ անելով ազատ արձակել ձերբակալված 18 տարեկանից ցածր բոլոր երեխաներին այս կապակցությամբ։
«Պարզվում է, որ մեղադրող կողմը լայնորեն է մեկնաբանում Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ՝ գործնականում արգելելով կառավարության դեմ ողջ ուժեղ քննադատությունը և քարոզչությունը։ Սա հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիային¦,-նշված է հանձնակատարի հայտարարության մեջ:
Հանձնակատար Համմարբերգը նաև շեշտել է ձերբակալվածների նկատմամբ ցանկացած անպատշաճ վերաբերմունքի դրսևորում կանխելու անհրաժեշտությունը։ «Մարտի 1-ին հաջորդել են դեպքեր, երբ ձերբակալվածներն իրենց ընտանիքների անդամների հետ կապվելու կամ փաստաբան ունենալու հետ կապված դժվարություններ են ունեցել։ Բացի այդ, նրանց ձերբակալման գրանցումը որոշ դեպքերում չի իրականացվել ներպետական օրենսդրությանը համապատասխան»,-արձանագրել է նա։
Հանձնակատարը նաև տեղեկացրել է ձերբակալությունների և մի քանի դեպքերում ոստիկանության բաժանմունք տեղափոխման ընթացքում վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Աղբյուրի հաղորդմամբ, նա ողջունում է Գլխավոր դատախազի մարտի 1-ին ցուցարարների և անցորդ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից իրականացված բռնության բոլոր գործողությունների ի պաշտոնե հետաքննություն իրականացնելու որոշումը։ Հանձնակատարը ընդգծում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման սահմանված երաշխիքների, ինչպես նաև մեղադրվողների ընթացակարգային իրավունքների պաշտպանության ապահովման նկատմամբ հարգանքի բացարձակ կարևորությունը։
Հանձնակատարը ողջունել է Նախագահի այն հայտարարությունը, որ մարդու իրավունքների ներկա սահմանափակումներն աստիճանաբար կվերանայվեն և չեղյալ կհայտարարվեն։ Նա շեշտել է այժմ արտակարգ իրավիճակին վերջ դնելու կարևորությունը։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
11:00
Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը
Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Հարցը նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում:...
Աղբյուր` Panorama.am
10:52
ՀԱՍԱԿ. Ճգնաժամից միասնական ջանքերով դուրս գալը օրվա հրամայական է
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը շարունակում է մարզային այցերը, որտեղ բնակչության հետ քննարկում է առկա խնդիրներն ու...
Աղբյուր` Panorama.am
10:46
Զինծառայողների մարմինների, մասունքների որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի
Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Արցախում ադրբեջանցիները գնդացիրից կրակ են բացել իրենց հողում աշխատող հայերի վրա
Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
10:35
Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ կքննարկվի հայ գերիների վերադարձի հարցը
Այսօր՝ ապրիլի 12-ին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ տեղի կունենա վիրտուալ կոնֆերանս՝ Ադրբեջանում հայ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Արթուր Ղամբարյան. Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է
ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
10:23
Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ. «Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը»
ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վրացական «Ռուսթավի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Իսրայելի հեռուստաալիքը հայտնել է Իրանի միջուկային համալիրի վթարին Մոսադի մասնակցության մասին
Վկայակոչելով արևմտյան հետախուզական աղբյուրները, Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրի հետախուզական ծառայությունը մասնակցություն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ատամնացավը կարող է ծանր հիվանդության ախտանշան լինել
ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ Օլեգ Յանուշևիչը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Լելե Թեփեի օպերացիայի օրը Փաշինյանը ՌԲԿ-ի հարցազրույցում բացահայտել է գործողության մանրամասները. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է.
«Լրացուցիչ փաստեր…
Ընթերցելով հարգարժան Էլբակեան Էդգարի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:45
Իրանի միջուկային գործակալության ներկայացուցիչը վիրավորվել է Նաթանզի միջուկային կայանում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին վիրավորվել է Նաթանզի «Շահիդ Ահմադի...
Աղբյուր` Panorama.am
09:34
Լարսում 420 բեռնատար է կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոններում ապրիլի 16-ին կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր...
Աղբյուր` Panorama.am
09:08
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
Կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
22:07
ԵԱ. Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք...
Աղբյուր` Panorama.am
13:02
Թուրքիան սառեցնում է Իտալիայից ուղղաթիռների գնման 70 միլիոն եվրոյի գործընթացը
Դրագիի հայտարարություններից հետո
Աղբյուր` Panorama.am
12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am
11:17
11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է.
«ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Աղբյուր` Panorama.am
21:28
Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով Նիկոլ Փաշինյանին հորդորում էր հրապարակել բանակից ազատվելու իրական պատճառը, գրել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին
Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։
«Նոր և չքնաղ է այդ տոնի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Սա սրտի մխիթարանք էլ չէ, տրամաբանության շեղում է. Սամվել Ֆարմանյան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր

19:29 09/03/2021
Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել

11:15 16/02/2021
Հարության Մեսրոբյան. Հայերի հետ լինելու եմ Ազատության հրապարակում

15:26 26/01/2021
Եռաբլուրում նշեցին Քարին Տակի ինքնապաշտպանության 29-րդ տարեդարձը

11:25 22/01/2021
Երևանում շները հոշոտել են ոչխարներին