ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՆԴԻՊԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու էլմար Մամեդյարովը հնարավոր է օգոստոսի 1-ին հանդիպեն Մոսկվայում: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, այս հարցը քննարկվել է Է. Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ: «Հանդիպման օրը նշանակված է, իսկ հարցն առայժմ քննարկվում է»,-Տ. Բալյանը:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Ղազար Իբրահիմը հայտնել է, որ ադրբեջանցի նախարարն արդեն նախանական համաձայնություն է տվել այդ հանդիպման վերաբերյալ: Նախատեսված հանդիպման ժամանակ կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հարցեր: Արտգործնախարարների հանդիպման նախաձեռնությունը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որում ընդգրկված են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:
Նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում` ԱՊհ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց