Սպորտ 12:54 15/07/2009

«ՓՅՈՒՆԻԿ»-«ԴԻՆԱՄՈ»` 0:0

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Փյունիկի» մրցակիցը խորվաթական «Դինամոն» է, որի հետ առաջին` տնային խաղում երևանցի ֆուտբոլիստները բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Հարկ է նշել, որ «Դինամոն» շատ լուրջ թիմ է, և նրա տարեկան բյուջեն, ըստ մեզ հասած տեղեկությունների, կազմում է մոտ 20 մլն դոլար: Հետևաբար, այդ ակումբը համալրման առումով, ի տարբերություն «Փյունիկի», շատ ավելի մեծ հնարավորություններ ունի և կարող է հրավիրել առավել բարձրակարգ ֆուտբոլիստների: Խաղը ցույց տվեց, որ, այո, «Դինամոն» հզոր թիմ է, որն իր հսկա ներուժը դեռ չի բացահայտել, քանզի առայժմ գտնվում է նախապատրաստական փուլում: Կասկած չկա, որ պատասխան խաղում մեր ֆուտբոլիստների համար շատ դժվար է լինելու, չնայած կան հանգամանքներ, որոնք կարծես թե Հայաստանի չեմպիոնի օգտին են. Բայց այդ մասին կխոսենք այս նյութի վերջում: Իսկ մինչ այդ կանդրադառնանք առաջին հանդիպման ընթացքում խաղադաշտում ծավալված գործողություններին:

Ասենք, որ «Փյունիկի» պաշտպանության ձախ թևը վստահվել էր Էմանուել Մբոլային: Նրա կողքին տեղ էր գրավել Վահագն Մինասյանը: Կենտրոնում Կարեն Խաչատրյանն էր, իսկ աջ թևում, ինչպես միշտ, գործում էր թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը: Վերջինս հաճախ էր միանում թիմի գրոհներին, փորձում սրություն մտցնել առջևում: Նրան դա հաջողվում էր, չնայած զգացվում էր, որ Սարգիսը երկար ուղերթերից հետո հոգնում է և դժվարությամբ է վերադառնում պաշտպանություն:

Հենակետային կիսապաշտպանի դիրքում գործում էին Արթուր Յուսպաշյանն ու Կառլեն Մկրտչյանը, իսկ թևերում` Գևորգ Ղազարյանն ու Էդգար Մալաքյանը: Առաջ քաշված կիսապաշտպանի պարտականությունները կատարում էր Դավիթ Մանոյանը, իսկ հարձակման սուր ծայրում դիրքավորվել էր Մարկոսը:

Հյուրերը, կարելի է ասել, հաղթանակի ակնկալիքով էին ժամանել Երևան և խաղում էին երկու ընդգծված հարձակվողով: Առջևի գծում Մարիո Մանձուկիչն ու Դիմիտրիոս Պապադոպուլոսն էին, կենտրոնից նրանց օգնում էր Իվիցա Վորդոլյակը: Կիսապաշտպանության թևերում արագաշարժ Ջորջ Կամպոսն ու Իլիա Սիվոնջիչն էին, ովքեր քիչ տհաճություններ չպատճառեցին մեր թիմի ֆուտբոլիստներին: Միլան Բադելը պաշտպաններից առաջ էր դիրքավորվել, իսկ պաշտպանական քառյակն այսպիսի տեսք ուներ` Կառլոս Սանտոս դե Հեսուս, Դեյան Լովրեն, Իգոր Բիսչան և Օելտոն Սանթոս:

Ինչպես արդեն նշեցինք, առաջին կեսում հյուրերը նկատելի խաղային ու տարածքային առավելություն ունեին և գրոհները զարգացնում էին աջ թևում` զգալով, որ Մբոլան չի հասցնում ֆուտբոլիստների հետևից: Նման ճեղքումներին սովորաբար միանում էր նաև պաշտպան Օելտոն Սանթոսը: Վերջինիս ու Իլիա Սիվոնջիչի խաղային կապն անխափան էր գործում, և Վահագն Մինասյանը ստիպված տեղաշարժվում էր դեպի ձախ` փոխապահովելու խաղընկերոջը: Բավական է նշել, որ առաջին կեսում հայ ֆուտբոլիստները միայն մեկ անգամ սպառնացին մրցակցի դարպասին: 12-րդ րոպեին Մարկոսն անսպասելիորեն խլեց գնդակը կենտրոնական պաշտպանից, խաբս տվեց նրան, դուրս եկավ հարվածային դիրք, սակայն շտապեց և թույլ հարվածեց: Դարպասապահ Բուտինան հանգիստ վերցրեց գնդակը: Իսկ «Դինամոն» աստիճանաբար, ի հաշիվ եզրային պաշտպանների, մեծ ուժեր էր նետում առաջ` գոլ խփելու և հաջորդ փուլ մտնելու խնդրի լուծումը հեշտացնելու համար: Վտանգավոր պահերը «Փյունիկի» դարպասի մոտ հաջորդում էին միմյանց, սակայն կամ պաշտպաններն ու դարպասապահը կարողանում էին չեզոքացնել սպառնալիքները, կամ էլ պարզապես մարզական բախտն էր ժպտում մեր թիմին: Իսկ 32-րդ րոպեին Էդվարդ Հովհաննիսյանն ստիպված էր ցուցադրել իր ողջ վարպետությունը, որպեսզի Միլան Բադելի հարվածից հետո գնդակը չհայտնվի դարպասում:

Առաջին կեսում հայ ֆուտբոլիստներին չէր հաջողվում գնդակ պահել, մեծ էր փոխանցումների խոտանը:
Երկրորդ խաղակեսում «Փյունիկն» ակտիվացավ և մեկնարկային երեք րոպեների ընթացքում 3 վտանգավոր գրոհ կազմակերպեց: Ճիշտ է` դրանք գոլային ավարտ չունեցան, սակայն ստիպեցին հյուրերին` մտածելու նաև պաշտպանության մասին: Այնուամենայնիվ, վերջիններս 49-րդ րոպեին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, բայց Պապադոպուլոսի` սուր անկյան տակ կատարած դիմահար հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Արդեն 57-րդ րոպեին «Փյունիկը» կարող էր պատժել մրցակցին մեծ թվով գոլային հնարավորությունները չօգտագործելու համար: Անհատական բարձրակարգ խաղով Մարկոոսը ձերբազատվեց երկու պաշտպանների հսկողությունից և ուժգին հարված կատարեց: Այս անգամ Տոմիսլավ Բուտինային միայն հրաշքով հաջողվեց հեռացնել գնդակը:

Փոխարինման մտած Արթուր Եդիգարյանը կենտրոնում վստահություն հաղորդեց խաղընկերների գործողություններին: Նա շատ հաջող մտավ խաղի մեջ և կարողացավ «Դինամոյի» գրոհների դեմ ուժեղ պլացդարմ ստեղծել: Նաև մասնակցում էր գրոհներին, աչքի ընկնում ստեղծագործական խաղով: 60-րդ րոպեին հենց նա նուրբ փոխանցմամբ մրցակցի դարպասապահի դեմ մեն-մենակ հանեց Մարկոսին: Պաշտպաններից մեկին միայն վերջին պահին հաջողվեց գնդակը թռցնել նրա առջևից: 73-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանն աջ թևից ներխուժեց տուգանային հրապարակ, հայտնվեց հարվածային դիրքում, սակայն, ցավոք, ուժերը չբավարարեցին` դիպուկ հարված կատարելու համար:
Խաղավերջում հյուրերը նույնպես հնարավորություններ ունեին, սակայն գրեթե ողջ կազմով դարպասին գամված «Փյունիկին» հաջողվեց պահպանել 0:0 հաշիվը:

Լավ է, որ «Դինամոն» արտագնա խաղում չկարողացավ գրավել «Փյունիկի» դարպասը: Հայաստանի չեմպիոնը, իհարկե, կփորձի արդյունավետ գործել Զագրեբում կայանալիք պատասխան խաղում: Ի դեպ, մրցակիցը չի կարողանա օգտվել իր երկրպագուների աջակցությունից, քանի որ մարզադաշտը որակազրկված է ՈՒԵՖԱ-ի կողմից: Սա դրական հանգամանք է և կարող է նպաստել, որպեսզի «Փյունիկն» առավել անկաշկանդ խաղա:

«Փյունիկ» (Երևան)-«Դինամո» (Զագրեբ) 0:0
«Փյունիկ»- Էդվարդ Հովհաննիսյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Խաչատրյան, Վահագն Մինասյան, Էմանուել Մբոլա, Գևորգ Ղազարյան (Ալբերտ Թադևոսյան, 79), Կառլեն Մկրտչյան, Արթուր Յուսպաշյան (Արթուր Եդիգարյան, 54), Էդգար Մալաքյան, Դավիթ Մանոյան, Մարկոս (Արտակ Ալեքսանյան, 68):
«Դինամո»- Տոմիսլավ Բուտինա, Դեյան Լովրեն (Տոմիսլավ Բարբարիչ, 46), Օելտոն Սանթոս, Ջորջ Սամիր Կրուզ Կամպոս, Կառլոս Սանթոս դե Հեսուս, Միլան Բադել, Մարիո Մանձուկիչ, Իվիցա Վորդոլյան, Իգոր Բիսչան,, Իլիա Սիվոնջիչ (Անդրեյ Կրամարիչ, 78), Դիմիտրիոս Պապադոպուլոս (Միրոսլավ Սլեպիսկա, 65):
Ք. Երևան, 14 հուլիսի 2009 թ., «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Պոլո Տագլիավենտո (Իտալիա):
Օգնականներ` Էլենիո դի Լիբերտատորե (Իտալիա), Քրիստիան Բագնոլի (Իտալիա):
4-րդ պաշտոնյա` Մաուրիսիո Սիամպի (Իտալիա):
Տեսուչ` Յան Լեմմեր (Լյուքսեմբուրգ):
ՈՒԵՖԱ-ի պատվիրակ` Ռենե Էբերլե (Շվեյցարիա):
Զգուշացումներ` Դավիթ Մանոյան (25), Դեյան Լովրեն (44), Կառլոս Սանթոս դե Հեսուս (50), Կարեն Խաչատրյան (52):


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}