Պոլսո հայոց համապատրիարք ընտրելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը տեղեկացնում է, որ նախօրեին պատրիարքարանում գումարվել է Պոլսո հայոց համապատրիարք ընտրելու նպատակով ստեղծված նախաձեռնող մարմնի ժողովը: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդրակ Դավությանը հայտնել է, որ շուտով կհստակեցվի թեկնածուների ցանկն ու ընտրությունների ժամանակացույցը:
Առաջադրվելիք հավանական թեկնածուները 6 արքեպիսկոպոսներն են` Շահան Սվաճյան, Գարեգին Բեկչիյան, Խաժակ Պարսամյան, Վիգեն Հայկազյան և Արամ Աթեշյան: Պարտադիր պայման է, որ համապատրիարք ընտրվողը լինի Թուրքիայի քաղաքացի: Մեսոպ Մութաֆյանից հետո այդ համապատրիարքը դառնալու է Պոլսո հայոց 85-րդ պատրիարքը:
Նշենք, որ համապատրիարք ընտրելու անհրաժեշտութունն առաջացել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով այլևս ի զորու չէ աշխատել:
Դեռևս դեկտեմբերի սկզբին Պոլսո հայոց պատրիարքարանի պատվիրակությունը Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին էր հանձնել համապատրիարքի ընտրություն կազմակերպելու մասին դիմումը, որը նույեմբերի 13-ին հաստատվել էր պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից: