Թուրքերը դիտավորյալ փոխելու են սկանդալային հեռուստասերիալի սցենարը` ի վնաս Իսրայելի
Թուրքական մամուլի բնորոշմամբ` թուրք դեսպանին ստորացրած Իսրայելի փոխարտգործնախարար Դեննի Այալոնը հայտարարել է, որ ինքը բնավ չի ցանկացել անհարգալից վերաբերմունք ցուցաբերել դեսպան Օղուզ Չելիքքոլի նկատմամբ:
«Այսուհետև առավել ուշադիր կլինեմ»,- ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի`ասել է Այալոնը:
«Թուրքիայի արտգործնախարարությունը երեկ հայտնել էր, որ թուրք դեսպանի նկատմամբ ցուցաբերած անպատիվ վերաբերմունքի համար Թել Ավիվը պետք է ներողություն խնդրի: Հակառակ դեպքում Անկարան կպատրաստվի հետ կանչել Իսրայելի իր դեսպանին»,- գրում է «Milliyet»-ը:
Հիշեցնենք, որ Իսրայելի փոխարտգործնախարարը, հանդիպելով թուրք դեսպանի հետ, վերջինիս հայտնել էր Թել Ավիվի դժգոհությունը թուրքական հեռուստաեթերով թողարկվող «Գայլերի հովիտը» սերիալի կապակցությամբ, որտեղ հրեա հատուկ ջոկատայինները ներկայացվում էին որպես երեխաներ առևանգողներ:
Ըստ ամենայնի` թուրք-իսրայելական լարվածությունն առաջիկայում ավելի է սրվելու, քանի որ այդ սերիալը ոչ միայն չի հանվելու հեռուստաեթերից, այլ ավելի հրեշավոր է ներկայացնելու Իսրայելի կերպարը: Սերիալի հեղինակ «Pana film»-ը, ի պատասխան Իսրայելի պաշտոնիայի պահվածքի, հայտարարել է, որ ավելի բացահայտ է ներկայացնելու իսրայելցիների չարագործությունները:
Ի դեպ` այդ սերիալը բավական մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ Մերձավոր արևելքում:
«Եթե իսրայելցիները չեն ուզում այդ սերիալում վատ լույսի ներքո պատկերվեն, ուրեմն թող իրենց ձեռքերը հեռու պահեն արյունոտ գործերից»,- ասել է ֆիլմի սցենարիստ Բահադըր Օզդեները: Նա նաև նշել է, որ միջազգային հանրության ուշադրությունը Գազայի ողբերգական իրադարձությունների վրա սևեռելու համար իրենք նոր հեռուստանախագիծ են պատրաստում, այն է` «Գայլերի հովիտը. Պաղեստին» :
«Մեկուկես, երկու րոպեանոց դրվագին ի~նչ զգայունությամբ արձագանքեցին: Բա որ մեկուկես ժամանոց մի ամբողջ ֆիլմ ներկայացնենք Պաղեստինում կատարավածի մասին, ի°նչ կերպ են արձագանքնելու: Մենք ներկայացնելու ենք շատ ցնցող իրողություններ: Տեսնենք` այդ ժամանակ ինչպես են հակադարձելու»,- ասել է ֆիլմի սցենարիստը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան