«Զերկալո». Xocali.net-ը վկայում է ադրբեջանական քարոզչության կացնային բնույթը

Հեղինակ` Արմեն Մինասյան

Փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցավ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» կառուցած Xocali.net կայքի շնորհանդեսը: Փաստն Ադրբեջանում աննախադեպ հիստերիայի առթի տվեց. Բաքվի իշխանությունների քարոզչական խոսափողի դերը ստանձնած լրատվամիջոցները մեկ մյուսի հետևից արձագանքներ էին տարածում, որոնցում «հայ ազգայնականներին սադրանքներ անելու մեղադրանքներ էին ներկայացվում: Երեկոյան արդեն հակահայկական հիստերիան բյուրեղացավ և այդ երկրի ԱԳՆ խոսնակ Էլխան Փոլուխովի միջոցով տարածվեց պաշտոնական տեսակետ. «Հայկական հասարակական կազմակերպությունների` ճշմարտությանն ակնհայտ սուտը հակադրելու նման անիմաստ փորձերն, իհարկե, տապալվելու են»  (ընդգծումը մերն է):


Նախ`Xocali.net կայքի մասին: Վեց լեզվով թողարկված այս կայքի կարգախոսն ավելի քան խոսուն է. «Խոջալու. աննախադեպ կեղծիքի ու նենգափոխման խրոնիկա»: Կայքում որևէ գնահատական ներկայացված չէ: Այն, ըստ էության տվյալների բազա է, որտեղ մեկտեղված են 1992 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր, տարբեր տարիների տարբեր աղբյուրներում արձանագրված ականատեսների վկայություններ, ինչպես նաև կոնկրետ փաստագրումներ, թե ադրբեջանական պետական քարոզչությունը կոնկրետ որտեղ և ինչ կեղծիք է թույլ տվել` իրականությունը նենգափոխված մատուցելու համար: Կրկնում ենք` կայքը զուտ վավերագրերի հավաքածու է` արխիվ, որտեղ որևէ գնահատական տրված չէ: Գնահատական տալ կարող են մարդիկ, ում համար կայքում զետեղված նյութերը կարող են դառնալ հետազոտական աղբյուր: Ասել է թե, կայքն ինքնին կամ կայքի գործարկումը սադրանք համարվել չեն կարող:


Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական կողմի անհանգստության պատճառը: Ինչո՞ւ Բաքվում հանկարծ որոշեցին ընդվզել Խոջալուի դեպքերի մասին փաստա-վավերագրական նյութերի բազմալեզու ռեսուրս ստեղծելու դեմ ու այն որակեցին սադրանք: Պատասխանն ակնհայտ է` վտանգ կա, որ աշխարհը կիմանա ճշմարտությունը և Բաքվի միֆականացված քարոզչությունը, որի վրա վերջին 20 տարում հարյուրավոր միլիոններ են ծախսվել, հօդս կցնդի:


Առաջիկայում`Xocali.net կայքի նյութերն ուսումնասիրելուց հետո, մենք ավելի մանրամասն անդրադարձ կկատարենք Խոջալուի դեպքերին, դրանց պատճառներին ու հետևանքներին: Այսօր ընդամենն արձանագրենք, որ կայքի գործարկումն Ադրբեջանում մտահոգություններ է առաջացրել: Եվ այդ մտահոգություններն առանձին դեպքերում բավականին ռացիոնալ հարցեր են առաջացնում: Ստորև ներկայացնենք երկու դիտարկում:


«Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունն ու իշխանության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն ակնհայտորեն չափն անցել են ու լուրջ բացթողումներ և կեղծիքներ են թույլ տվել: Այսպես, մեր որոշ ԶԼՄ-ներ այն աստիճանի են չափն անցել, որ լուսանկարային նյութեր են վերցրել Թուրքիայից, Պաղեստինից ու այլ տարածաշրջաններից` ներկայացնելով որպես Խաջալուում հայերի հանցագործությունների վկայություն: Հայերը բավականին խելոք են վարվել` համադրելով այդ լուսանկարների բնօրինակներն ու ադրբեջանական ԶԼՄ-ների արտատպումները, ինչն էլ ապացուցում է դրանց իրական ծագումը: Սա լուրջ հոգեբանական ներգործություն կունենա միջազգային հանրության վրա, որն էլ անընդհատ հղում կանի այդ կայքին և բացատրություններ կպահանջի բացահայտած կեղծիքների առնչությամբ: Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կացնային է ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը»,- գրում է ադրբեջանական «Զերկալոն»:


«Որքան էլ ցավալի լինի մեզ համար, բայց հայերը կրկին ապացուցեցին, որ տեղեկատվական պատերազմում առաջ են Ադրբեջանից: Հայերն ավելի իրական գործեր են անում` Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմ վարելու համար ստեղծելով կոնկրետ կայքեր: Խոջալուի ողբերգության մասին նրանց ստեղծած կայքն ուշադիր ուսումնասիրելիս գալիս հանգում ես եզրակացության, որ դրա ստեղծման համար բավականաչափ ժամանակ է ծախսվել, անհրաժեշտ է եղել համբերություն ու լուրջ միջոցներ: Հայերը փայլուն պատկերացնում են, որ տեղեկատվական պատերազմում այսօր ներդրված ցանկացած դոլար վաղը դառնալու է Ադբեջանի հերթական գլխացավանքը»,- իր հերթին նշում է «Վեստի.ազ»-ը:


Ադրբեջանական ԶԼՄ-ների մտահոգություններն այսքանով, իհարկե, չեն սպառվում: Դրանք ներկայացնելու խնդիր մենք չունենք: Միակ բանը, որ այս ամենի մեջ հետաքրքրում է մեզ այն է, որ Ադրբեջանում այդպես էլ որևէ մեկը չի հանդգնում պահանջել, որպեսզի տեղի իշխանությունները բացահայտեն Խոջալուի հետ կապված իրական եղելությունը: Սրա համար լուրջ պատճառներ կան: Նախկինում նման փորձ արած բոլոր գործիչները կամ մահացել են (բնականաբար` տարօրինակ հանգամանքներում), կամ էլ հայտնվել բանտերում (այս դեպքում էլ, բնակնաբար` հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով): Պատճառը մեկն է` Ալիևների կլանի համար Խոջալուի թեման իշխանությունը պահպանելու կարևորագույն ռեսուրս է, և այն փոշիացնելն իշխանությունը կորցնելու վտանգ է պարունակում:


Եվ երբ ադրբեջանական հիստերիկ հակաքարոզչությունը դիտարկում ենք այս տեսանկյունից, ստացվում է, որ ինչ-որ տեղ նրանք ճիշտ են. հայկական կազմակերպություններն ադրբեջանցիներին (այդ թվում` ադրբեջաներենով) ճշմարտությունն իմանալու հնարավորություն են ընձեռել, և դա կարող է ներադրբեջանական դժգոհություն հարուցել ու սասանել Ալիևյան արքայատոհմի գահը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Սա հույս է ներշնչում, որ վերջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Իսրայելը ավիահարված է հասցրել Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին
Իսրայելական ուժերը ավիահարված են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի հարակից հատվածին։ Այդ մասին հայտնում է Tasnim...
Աղբյուր` Panorama.am
11:07
Զինված հարձակում Կոտայքի մարզում
Գողության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ապրիլի 22-ին ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ունեցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}