Հասարակություն 19:57 05/03/2010

Washington Post. Ադրբեջանի նախագահի ձեռք բերած թանկարժեք սեփականությունը Դուբայում հարցերի տեղիք է տալիս

Նույնիսկ իր շքեղությամբ և հարստությամբ շլացնող այս քաղաքի համար ստորև ներկայացվող փաստը մեծ տպավորություն է թողնում: Անցյալ տարի ընդամենը երկու շաբաթվա ընթացքում 11-ամյա ադրբեջանցի տղան դարձավ ափամերձ 9 շքեղ առնձնատների սեփականատեր: Ընդհանուր առմամբ` այս հաճույքի արժեքը 44 մլն դոլար է, ինչը 10. 000 անգամ ավել է Ադրբեջանի շարքային քաղաքացու տարեկան միջին աշխատավարձից: Տղայի անուն ազգանունը Հեյդար Ալիև է, առանձնատների սեփականության փաստաթղթերում սեփականատիրոջ ծննդյան տարեթիվը համընկնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու անուն-ազգանունի և ծննդյան տարեթվի հետ:

Բաքվի պաշտոնատար անձինք հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչպես է իրենց նախագահի որդին (կամ առնվազն նրա երկվորյակը)`11-ամյա ադրբեջանցի դպրոցականը, դարձել Դուբայի Փալմ-Ջումեյրա էլիտար համալիրի մի շարք առանձնատների սեփականատեր: Ի դեպ, Փալմ-Ջումեյրա համալիրը մուլտիմիլիոնատերների և ֆուտբոլի բրիտանացի աստղերի սիրելի վայրն է:
Իլհամ Ալիևի նախագահական աշխատավարձը համարժեք է տարեկան 228 հազար դոլարի, ինչը բավարար չէ Փալմ-Ջումեյրայի անգամ ամենահամեստ առանձնատունը ձեռք բերելու համար:

Ադրբեջանի նախագահի խոսնակ Ազեր Հասիմովը հրաժարվել է քննարկել Դուբայում սեփականության ձեռքբերման այս փաստը. «Ես որևէ մեկնաբանություն չունեմ այս կապակցությամբ: Ես ավարտում եմ այս զրույցը: Հաջողություն»,- ասել է նա, երբ հեռախոսազրույցի ժամանակ լրագրողից տեղեկացել է փաստաթղթերում նշված սեփականատիրոջ անուն-ազգանունի մասին: Ֆաքսով, հեռախոսով, էլեկտրոնային փոստով մեկնաբանություններ տալու հետագա խնդրանքները Հասիմովը նույնպես անպատասխան է թողել:

Նախկին սովետական Ադրբեջանը հայտնի է նավթի և գազի իր պաշարներով, արտաքինից երևում է Ադրբեջանի փայլուն կապիտալը, սակայն ներսից այդ երկրում լայնորեն տարածված են չքավորությունն ու կոռուպցիան: Դուբայում ձեռք բերված սեփականությունները վառ օրինակ են, թե ինչպիսի գումարներ է տնօրինում Ադրբեջանի իշխանական էլիտան և ինչպես է այդ գումարներն ի պահ դնում արտասահմանում:

Վաշինգտոնի խնդիրը

Գործարքները սրեցին անելանելի իրավիճակը, որ տարիներ շարունակ քողարկում էր Վաշինգթոնի և Ադրբեջանի հարաբերությունները. ինչպե՞ս կարգավորել Միացյալ Նահանգների անվտանգության և էներգետիկ հիմնահարցերը նավթով հարուստ Կասպյան ծովի տարածաշրջանի բնակչության հետ փոխհարաբերության համատեքստում: Անցյալ տարի Պետդեպարտամենտի կողմից ներկայացված մարդու իրավունքների վերաբերյալ «Տարածվող կոռուպցիա» վերնագրով զեկույցում Կասպյան տարածաշրջանը ներկայացվել է որպես ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների տարածաշրջան:

Ադրբեջանը զորքեր է ուղարկել Աֆղանստան և Իրաք` աջակցելու ժողովրդավարության կայացմանը, սակայն իր երկրում, ինչպես պնդում են այդ տարածաշրջանի դիվանագետներն ու փորձագետները, հետ է կանգնում ժողովրդավարական քայլերից: «Թրանսփերենսի Իթերնեյշնլ» կազմակերպությունն իր համաշխարհային կոռուպցիայի թեմայով 2009 թվականի հարցման մեջ 180 երկրների շարքում Ադրբեջանին դասակարգել է 143-րդ հորիզոնականում:

11-ամյա դպրոցական Հեյդար Ալիևի` արդեն գրանցված 9 սեփականություններից բացի, Դուբայի անշարժ գույքի կադաստրն ունի նաև սեփականության փաստաթղթեր Լեյլա և Առզու Ալիեվաների անունով: Նախագահ Ալիևն ունի 2 դուստր հենց այդ անուններով: Բացի այդ, փաստաթղթերում նշված սեփականատերերի տարիքը եւս համընկնում է Ադրբեջանի նախագահի դուստրերի տարիքին:

Ընդհանուր առմամբ` Դուբայում Ադրբեջանի նախագահի 3 երեխաների անունները կրող սեփականատերերի ունեցվածքը կազմում է 75 միլլիոն դոլար: Դուբայի անշարժ գույքի գործակալները հայտնում են, որ գնորդը Ադրբեջանի իշխանական ընտանիքի անդամներից մեկն է: Գործակալները հայտնում են, որ սեփականության համար վճարվել է կանխիկ:

Ալի Քերիմլին, ով Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչներից է, հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «Բոլորս էլ գիտենք, որ մեր երկիրն ամենակոռումպացվածներից է»: Երբ նրան հայտնեցին Դուբայում սեփականության ձեռքբերման մասին, նա ավելացրեց, որ զարմացած է, որ անգամ ջանք չեն գործադրել թաքցնել այդ փաստը:

«Ադրբեջանի իշխանություններին որևէ վտանգ չի սպառնում, քանի որ դատական համակարգը, հակակոռուպցիոն մարմինները և երկրի մամուլի զգալի մասը կառավարվում են նրանց կողմից»,- հայտնում է Քերիմլին:

Կոռումպացված էլիտայի ձգտումը` երկրից դուրս բերել սեփական կապիտալը, բնորոշ է շատ նավթաարդյունաբերող ազգերի: Այդպիսով այդ էլիտան հանգիստ է, որ քաղաքական քամիների փոփոխման դեպքում իր կարողությունն ապահով վայրում է:
Քերիմլին ասում է, որ Վաշինգթոնը շատ է կենտրոնացրել իր ուշադրությունը անվտանգության և վառելիքի խնդրի վրա և այդպիսով «թույլ է տվել մեր երկրին կարծել, որ ժողովրդավարական բարեփոխումը կարևոր չէ»: Երբ 2008-ին ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Բ. Չենեյը այցելեց Բաքու, նա ոչ միայն կենտրոնացավ վառելիքի խնդրի վրա, այլև հանդիպեց «Բրիթիշ Փեթրոլյում» և ԱՄՆ «Շեւրոն» նավթային ընկերությունների ղեկավարների հետ. դրանք երկուսն էլ գործում են Ադրբեջանում, ինչպես «Էքսոն»ը և այլ օտարերկրյա կազմակերպություններ: Ադրբեջանն ու ԱՄՆ-ը շատ ընդհանուր շահեր ունեն:

Օբամայի վարչակազմը ևս Ադրբեջանի հետ հարաբերություններում կենտրոնացել է ռազմավարական խնդիրների վրա: Քաղաքական գծով տեղակալ Վիլյամ Յ. Բըրնսը երկու շաբաթ առաջ Բաքու կատարած իր այցի ժամանակ բարձր է գնահատել Ադրբեջանի ջանքերը Աֆղանստանում ԱՄՆ-ին օգնելու համար և քաջալերել ԱՄՆ-ի կողմից օժանդակվող նավթատարի դերը, որը անցնում է Բաքվից դեպի Թուրքիա:

Իր խոսքում Բըրնսը խուսափել է Ադրբեջանին ուղղակիորեն քննադատելուց: Նա միայն ասել է. «Մենք հավատացած ենք, որ ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացումը, օրենքի իշխանությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը դրական ազդեցություն կունենան այս երկրի ապագայի վրա»:

Մինչ այդ, Ալիևի կառավարությունը և նրա աջակիցները փորցում են շտկել Ադրբեջանում տիրող պատկերը կազմակերպելով ուղևորություններ դեպի Բաքու և վարձելով լոբբիներ, ովքեր կբարձրաձայնեն երկրի ձեռքբերումների մասին: Դավիթ Փլուֆը, նախագահ Օբամայի ընտրարշավի կազմակերպիչը, անցյալ տարի այցելեց Բաքու վճարովի ելույթ ունենալու համար: Մի քանի ամիս անց եկավ նաև Թոնի Բլեյերը ով ևս վարձատրվեց ելույթ ունենալու համար: Փլուֆը հրաժարվեց խոսել այդ ուղևորության վերաբերյալ:

Ամեն ինչ ընտանիքի համար

1991-ին անկախացած Ադրբեջանը տարիներ շարունակ ղեկավարվել է միևնույն կլանի կողմից: Հեյդար Ալիևի մահից հետո /1993 - 2003/ նախագահությունը ստանձնեց նրա որդին` Իլհամ Ալիևը:

Իշխանության երկարատև զավթումը Ալիևի կլանի կողմից ստեղծել է կայունության և ուժի մթնոլորտ մի երկրում, որը սահմանամերձ է Իրանին և Ռուսաստանին:

Ալիևի ընտանիքի դերը մեծ էր նաև անցած տարվա Նյու Յորքյան դատավարության ժամանակ, ուր Ֆռեդեռից Ա. Բուռկը` Ամերիկացի միլիոնատեր, մեղադրվում էր Ադրբեջանում կաշաք տալու մեջ:

Գործը վերաբերում էր 1990 թվին Ադրբեջանական ՍՕԿԱՐ նավթային ընկերությունը գնելու անհաջող փորցին, որտեղ այն ժամանակ աշխատում էր Ալիևը: Դատավարության ժամանակ Թոմաս Ֆարելը` Վիրջինիայի բիզնեսմեններից մեկը, ով ևս ներգրավված եր գործի մեջ, հիշատակեց բազմաթիվ անօրինական վճարումների մասին, որոնք կատարվել էին ընտանիքի համար:
Նա իր վկայության մեջ հայտնեց, թե ինչպես Հեյդար Ալիևը` հայրը «կարգադրել էր մեզ մեծ գումարներ փոխանցել Հեյդար Ալիևի ազգականների բանկային հաշվի համարներին»: Ֆարելը նաև նշել է, որ նրան կարգադրել են գումար ուղարկել Հեյդար Ալիևի ընտանիքին առևտուր կատարելու համար: Այդ գումարը կազմել է 1 միլիոն դոլար:

Նախագահ Ալիևի երեք երեխաների անունով Դուբայում ձեռք բերված սեփականությունները 330 անգամ գերազանցում են նախագահի տարեկան աշխատավարձը:

Ընտանիքի որոշ անդամներ այնուամենայնիվ փող ունեն: Նախագահի ավագ դուստրը` Լեյլան, ամունացած է հարուստ ռուս բիզնեսմեն Էմին Ագալարովի հետ, իսկ առաջին տիկին Մեհրիբանի ընտանիքը զբաղվում է շահավետ բիզնեսով: Ագալարովը հրաժարվեց մեկնաբանություններ տալ այն հարցի վերաբերյալ արդյոք նա օգնել է իր կնոջը կամ Ալիևի մյուս երեխաներին Դուբայում սեփականություն ձեռք բերել:

Սաբիտ Բագիրովը` «ՍՕԿԱՐ» նավթային ընկերության նախկին ղեկավարը, ասաց, որ ինքը չգիտի արդյոք Ալիևներն ունեն սեփականություն Դուբայում, սակայն շատ տաօրինակ կլիներ, եթե նրանք նման սեփականություն ձեռք բերեին իրենց իրական անուններով: «Նրանք դա այդպես բացահայտ չէին անի: Դա կարող է սադրանք լինել», - ասաց նա` ենթադրելով, որ այդ ռեժիմի թշնամիները կարող են շահարկել Դուբայի գործարքները Ալիևին ճնշելու համար: Բագիրովը հրաժարվեց մանրամասնել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}