Առջևում Սլովենիայի ու Պորտուգալիայի հավաքականների հետ հանդիպումներն են
Մարտի 26-ին Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնի Սլովենիա, որտեղ մարտի 27-ին կանցկացնի 2011 թ. աշխարհի գավաթի ընտրական փուլի հերթական` Սլովենիայի հավաքականի հետ հանդիպումը: Այնուհետև մեր թիմը կմեկնի Պորտուգալիա, որտեղ մարտի 31-ին նույն մրցաշարի շրջանակներում կհանդիպի պորտուգալուհիների հետ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վաղարշակ Ասլանյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել ստորև նշված ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Կարապետյան Աննա («Քոլեջ»)
Գրիգորյան Թագուհի («Բանանց»)
Պաշտպաններ
Խաչատրյան Արմինե («Բանանց»)
Ղուկասյան Անի («Ֆուրման»)
Խաչատրյան Ալիսա («Քոլեջ»)
Կարապետյան Մարինե («Քոլեջ»)
Շահինյան Սոնա («Բանանց»)
Երեմյան Հասմիկ («Ֆուրման»)
Մանուկյան Տաթևիկ («Քոլեջ»)
Կիսապաշտպաններ
Մանգասարյան Քրիստինե («Բանանց»)
Կարապետյան Լիլիթ («Բանանց»)
Խանզատյան Վարդինե («Բանանց»)
Հակոբյան Քրիստինե («Բանանց»)
Ստեփանյան Մարիամ («Բանանց»)
Հարձակվողներ
Դավթյան Էլեոնորա («Բանանց»)
Ալեքսանյան Քրիստինե («Հոմենմեն», Լիբանան)
Կոստանյան Գայանե («Հոմենմեն», Լիբանան)
Արզումանյան Արփինե («Ֆուրման»)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան