«Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին». FIDH համագումարի կոչը Հայաստանի իշխանություններին
Այսօր Արամ Խաչատրյանի Մեծ համերգասրահում մեկնարկած Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) առաջին նիստում ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը հնչեցրեց համագումարի կոչը: Այդպիսով նա հայտարարեց, որ պահանջում են Հայաստանի իշխանություններից անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բեսալենը նաև հավելեց, որ 2008-ի մարտյան իրադարձությունների և իրավապահ մարմինների կողմից ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ արդյունավետ ու անկախ քննություն պետք է անցկացնել: FIIDH մյուս մտահոգությունը, որ արտահայտեց այդ կազմակերպության նախագահը, վերաբերում էր ընտրական գործընթացի թերություններին ու ազատ մամուլին խոչընդոտելուն:
«Մենք շարունակ արտահայտել ենք այս մտահոգությունները վերջին ամիսների ընթացքում: Բոլոր այս հարցերը FIDH-ի համաժողովի համար կարևորագույն են, և այն լրջագույն կոչ է հղում այսօր իշխանություններին։ Այս մտահոգությունները մենք բարձրացրել ենք Հայաստանի իշխանությունների առջև ամենաբարձր ատյաններում և այսօր կեսօրին մեկ անգամ ևս ասել ենք այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահին, ինչպես խոստացել էինք զոհերի և քաղբանտարկյալների ընտանիքներին, որոնց հանդիպել էինք երեկ։ Մենք հուսով ենք, որ կստանանք կոնկրետ պատասխաններ մեր բոլոր մտահոգությունների վերաբերյալ։ Մենք շարունակելու ենք մեր հարցադրումները, մինչև որ պատասխան կստանանք», - հավելեց միջազգային կազմակերպության նախագահը:
Նկատենք, որ մինչև համագումարի սկսվելը Բեսալենը մի պահ միացավ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի մոտ, Արամ Խաչատրյանի արձանի կողքին հավաքված ընդդիմության ակտիվիստների բողոքի ակցիային և մարտյան զոհերի հարազատների հետ ողջագուրվելուց հետո բռունցքը վեր պարզած մտավ շենք:
Հիշենենք, որ FIDH համագումարի աշխատանքները շարունակվելու են մինչև ապրիլի 8-ը:
Հարակից նորություն` Սուեր Բելասեն. Հայաստանի մայրաքաղաքն այսօր վեր է ածվել մարդու իրավունքների մայրաքաղաքի
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը