Հասարակություն 17:07 20/04/2010

«Հայաստանում 3-4 ընձառյուծ է մնացել, իշխանն էլ անհետացման եզրին է»

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում կրկին Կարմիր գիրք է հրատարակվելու: Այն երկու հատորանոց է՝ բույսերի ու կենդանիների, ընդհանուր առմամբ 1000 էջ, այժմ գտնվում է տպարանում: Չնայած որոշ ֆինանսական խնդիրներին, բնապահպանության նախարարությունում լիահույս են, որ այս տարի գիրքը պատրաստ կլինի: Գրքի պատրաստման համար մի քանի տասնյակ միլիոն դրամ է ծախսվել, դոնոր կազմակերպություններն էլ աջակցություն են ցուցաբերել: Նշենք, որ գրքում կենդանիների նկարագրությունը, պահպանման վերաբերյալ խորհուրդները հայերեն ու անգլերեն են:

Գիտնականների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիճակն այնքան էլ մխիթարական չէ. կան բույսերի ու կենդանիների տեսակներ, որ անհետացել են, որոշ տեսակներ էլ այդ եզրին են: Օրինակ, ազնվացեղ եղջերուն վերացել է, իսկ Վայրի բնության պահպանության հիմնադրամի մասնագետները պարզել են, որ Հայաստանում ընդամենը 3-4 ընձառյուծ է մնացել: Դրանք բնակվում են Սյունիքում: Անհետացման եզրին են այն կենդանիները, որոնք որսի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում՝ մուֆլոն, բեզորյան այծ և այլն: Մասնագետները վստահեցնում են, որ այսօր բեզորյան այծի պոպուլյացիան վերականգնված է, Վայոց Ձորի ժայռերին երբեմն կարելի է տեսնել նրանց, բայց նույնը չի կարելի ասել մուֆլոնի մասին:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության վարչության պետի տեղակալ Տատյանա Դանիելյանն ասաց, որ Կարմիր գրքի ստեղծման համար ուսումնասիրությունները սկսվել են 2007-ին: 2009-ին Կարմիր գրքի նախնական տարբերակը պատրաստ էր: Գնահատումը արվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Բույսերի Կարմիր գրքում ներառվել է բարձրակարգ բույսերի 452 տեսակ, նախորդի համեմատ այդ թիվն ավելացել է 227-ով: Ներառվել են նաև սնկեր (40 տեսակ), որոնք ընդգրկված չեն եղել նախկին Կարմիր գրքում:

Վատ վիճակում գտնվող կենդանիների թիվը ևս ավելացել է: Պատրաստվող գրքում ընդգրկված են ողնաշարավոր կենդանիների` 152 տեսակ, որոնցից ձկներ` 7 տեսակ (ավելացել է 5 տեսակ), երկկենցաղներ` 2 տեսակ (ավելացել է 1 տեսակ), թռչուններ` 96 տեսակ (ավելացել է 29 տեսակ), սողուններ` 19 տեսակ (ավելացել է 8 տեսակ), կաթնասուններ` 28 տեսակ (ավելացել է 10 տեսակ):

Նշենք, որ իշխանը ևս հայտնվել է այս ցանկում: Տ. Դանիելյանը փաստեց, որ իշխանի երկու ենթատեսակ՝ ձմեռայինն ու պոջակը, ամբողջությամբ անհետացել են և դրանք այլևս հնարավոր չէ վերականգնել, մյուս երկու տեսակի՝ գեղարքունի ու ամառային, գոյությունն էլ վտանգի տակ է: Սիգն այս գրքում չկա, ավելին, մասնագետն ասաց, որ ձկան այս տեսակը հայկական չէ, ժամանակին ուրիշ տեղից բերվել ու Սևան է լցվել:

Կարմիր գրքում ներառվել են անողնաշար կենդանիների 155 տեսակ, որոնք ընդգրկված չեն եղել նախկին Կարմիր գրքում: Չնայած գրքերը դեռ վերջնականապես պատրաստ չեն, բայց կառավարության որոշման համաձայն դրանցում ներառված կենդանիների ու բույսերի նկատմամբ ոտնձգություն կատարած անձինք կպատժվեն:

«Մեր էկոհամակարգերի վրա մեծացել է մարդու ճնշումը: Մարդը շարունակ ազդում է բույսերի ու կենդանիների ապրելատեղի վրա»,-բացատրեց մասնագետը: Նրա տվյալներով, կենդանիների 3 տեսակ անհետացել է, 70 տեսակ էլ գտնվում է կրիտիկական վիճակում, բույսերի պարագայում այդ թիվը 143 է: Մասնագետը միաժամանակ ուրախությամբ նշեց, որ Հայաստանում նոր բուսատեսակներ ու կենդանիներ են հայտնաբերվել, դրանք հազվագյուտ են ու ընդգրկվել են գրքում: Օրինակ, Հայաստանում հայտնաբերվել է փոքրասիական տրիտոն: Կան նաև բուսատեսակներ ու կենդանիներ, որոնք դուրս են եկել Կարմիր գրքից: «Դրանք հիմնականում բույսեր են՝ մոտ 162 տեսակ: Նոր չափանիշներով գնահատելիս, պարզվեց, որ դրանք այնքան էլ վատ վիճակում չեն»,-ասաց Տ. Դանիելյանը:

Նշենք, որ «Բուսական աշխարհի մասին» ու «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված է, որ Կարմիր գրքեր պետք է պատրաստվեն ու հաստատվեն տասը տարին մեկ: Սակայն այս հրատարակության համար կառավարությունն այնքան էլ հեշտորեն գումարներ չի տրամադրել:

Չնայած Կենսաբազմազանություն մասին կոնվենցիայի համաձայն, մինչև 2010 թվականը անդամ երկրները, այդ թվում և Հայաստանը, պետք է վերացվեր բուսա- և կենդանատեսակների անհետացումը, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհետացող տեսակների թիվը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը՝ ավելանում է:

«Դա շատ-շատ դժվար գործ է, դա շատ ֆինանսներ, ջանքեր, մարդկային ռեսուրսներ ու մարդու մտածելակերպի փոփոխություն է պահանջում: Մարդը պետք է հասկանա, որ բնությունը ավերում է, ինքն իրեն է վնասում, չկա այդ գիտակցությունը, դաստիարակությունը»,-խնդրի վերաբերյալ կարծիք հայտնեց Տ. Դանիելյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}