Այսօր Ստամբուլի գլխավոր հրապարակում հարգելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Թուրքական «CNNTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող ապրիլի 24-ը` որպես անմեղ զոհերի հիշատակի օր, այս տարի նշվելու է Ստամբուլ գլխավոր` Թաքսիմ հրապարակում: Մտավորականներն այսօր հավաքվելու են այնտեղ` իրենց բողոքն արտահայտելու 1915-ի ողբերգության կապակցությամբ:
«Ռասիզմի և ազգայանմոլության դեմն առ և խոսիր» նախաձեռնության ծրագրած հիշատակման միջոցառումը մեկնարկելու է Թուրքիայի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով 21:00):
Աղբյուրի համաձայն` միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 60 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գրողներ, արվեստագետներ և այլք:
Նրանք ծաղիկներ են դնելու և մոմեր վառելու անմեղ զոհերի հիշատակին` 30 րոպե լուռ մնալով: Այդ նախաձեռնության ուղերձը հետևյալն է. «Այս ցավը մեր ցավն է: Այս սուգը բոլորիս սուգն է»:
Ըստ «CNNTurk»-ի` միջոցառման մասին տեղեկացնող հաղորդագրության տակ ստորագրել են թուրք մտավորականներ Ահմեթ Ինսելը, Ալի Բայրամօղլուն, Բասքըն Օրանը, Իփեք Չալըշլարը, Լալե Մանսուրը և ուրիշներ: Երկու տարի առաջ էլ նրանք նախաձեռնել էին հայերից ներողություն խնդրելու համացնացային ստորագրահավաքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան