«Հայոց աշխարհ». «Տեր-Պետրոսյանին փորձում են հեռացնել»
Ըստ ՀԱԿ ղեկավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների, ապրիլի 15-ի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը, սեփական նախաձեռնությամբ մոտ 2 ժամանոց խորհրդակցություն է անցկացրել Լեւոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Ավետիս Ավագյանի հետ: «Այդ խորհրդակցության ընթացքում Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀՇ-ն ծրագրում է սկսել գործընթաց` Լ. Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ի ղեկավարումից հեռացնելու նպատակով: Եվ դա ՀՀՇ-ի վերնախավը նախատեսում է իրականացնել մոտ ապագայում:
Ըստ Լեւոն Զուրաբյանի, ՀՀՇ-ի վերնախավում քննարկվել է Տեր-Պետրոսյանին փոխելու հարցը այն հիմնավորմամբ, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին, չի բավարարում արմատական ընդդիմության ու նրա համախոհների պահանջները, չի կարողանում իրականացնել իշխանափոխության գործընթացը, կտրվել է իրական զարգացումներից, ուստի անհրաժեշտ է նրան փոխարինել նոր ղեկավարով:
Խորհրդակցության ընթացքում Զուրաբյանը Տեր-Պետրոսյանին հայտնել է, որ իրեն այդ ամենի մասին տեղեկացրել են ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Վերջիններս հայտարարել են, որ ՀՀՇ-ում գտնում են, թե Տեր-Պետրոսյանից սպասելիքներ արդեն չկան, հարկավոր է համեմատաբար երիտասարդ եւ հետեւողական ղեկավար ընտրել:
Զուրաբյանը Տեր-Պետրոսյանին իրազեկել է նաեւ, որ ՀՀՇ-ի ղեկավարները իրենից պահանջել են առայժմ գաղտնի պահել իրենց ծրագրերը Տեր-Պետրոսյանից:
ՀԱԿ-ի ներսում հասունացող տրամադրությունները խուճապի են մատնել Լեւոն Տեր-Պետրոսյանին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ