Նալբանդյան. Հայ-թուրքական հաշտեցման նոր ճանապարհային քարտեզ չկա
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր ճանապարհային քարտեզ չկա: Այսօր Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին` հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ասաց, որ այդ լուրերը սուտ են, և ինքը չի կարող դրանք մեկնաբանել:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիա-ԱՄՆ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլըօղլուն Վաշինգտոնում հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միառժամանակ լռություն պահպանել, քանի որ բանակցությունների սեղանին հայտնվել է քննարկաման ենթակա նոր նյութ:
«Չեմ մանրամասնի, բայց սեղանին հրաշալի մի առաջարկ կա և դա ընդունել-չընդունելու հարցը հայերից է կախված»,- ասել է Քընըքլըօղլուն ԱՄՆ-ի Մերձավոր Արևելք ինստիտուտում կազմակերպված «Թուրքիայի դրացիական քաղաքականությունը և Մերձավոր Արևելքը» խորագրով համաժողովի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց