Ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասախան. Սլովակ դիտորդ
Արցախի Ազգային Ժողովի ընտրություններում որպես դիտորդ Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրատիշեկ Միկլոշկոյի և Եվոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի դիտորդական առեքելության ընթացքում ընտրությունները անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան: Այս մասին հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամուլի խոսնակ Սերգեյ Բարսեղյանը:
Աշոտ Գրիգորյանը և Ֆրատիշեկ Միկլոշկոն, որպես պաշտոնական դիտորդներ եկել են նախնական համաձայնության, որ Եվրոպայում ստեղծեն Եվրոպական միության Հարավային Կովկասի և Արցախի համար ռազմավարական կենտրոն և ամենաբարձր մակարդակի վրա կազմակերպեն Արցախի անկախության ճանաչման գործընթացը:
Նրանք նախատեսում են վաղը Երևանում հանդիպել լրագրողներին:
Նշենք, որ Միկլոշկոն Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր է և իրավասու է կատարել դիտորդական առաքելություն ԼՂՀ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ