Իսրայելի Կնեսետի պատգամավորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Իրավունքը» զրուցել է Իսրայելի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մարինա Սոլոդկինայի հետ: «Մեզ մոտ մեծ փոթորիկ է բարձրացել` կապված թուրքական տեռորիստական նավատորմի հետ...հիմա մեզանում հարց են տալիս` ինչը եւ ինչու ոչ ճիշտ ստացվեց, ինչու Թուրքիան բարեկամից վերածվեց թշնամու… Արդյո՞ք իրադարձությունների այդպիսի անսպասելի շրջադարձի պատճառն այն չէ, որ Իսրայելը լռելյայն չէր ճանաչում Հայոց աղետը որպես թուրքական պատմության փաստ, որովհետեւ այդ աղետից հասկացվում է, թե որտեղից է հայտնվել Աթաթուրքը, ինչու թուրքերն ստեղծեցին աշխարհիկ պետություն: …Ինձ միշտ խանգարել է Թուրքիայի հետ մեր հարաբերությունների զարգացման ընթացքում, որ մենք համաձայնվում էինք նրանց հետ միասին լռել այդ հարցի շուրջ: Դա շատ սխալ է եւ բարեյական տեսակետից, եւ աշխարհաքաղաքական»: Կնեսետի պատգամավորը կոչ է արել իր գործընկերներին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Չճանաչելով Ցեղասպանությունը` Թուրքիան, շուռ գալով դեպի ծայրահեղ իսլամիզմը, կանգնել է շատ վտանգավոր ճանապարհի վրա, որն արդեն եղել է 1915 թվականին»: