Դուբլինում Իրանի արտգործնախարարին հարվածել են նեխած ձվերով
Դուբլինի Միջազգային և եվրոպական գործերի ինստիտուտում Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթաքիի ելույթի ժամանակ բողոքի մեծ ակցիա է տեղի ունեցել, երեք մարդ ձերբակալված է: Ցուցարարները Մոթաքիի վրա ձվեր են նետել` փորձելով ընդհատել Իրանի արտգործնախարարի ելույթը: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով RTE հեռուստաընկերությանը:
Նախարարի ելույթը համընկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման հետ, որի համաձայն, Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառվելու:
Իրանի ԱԳ նախարարը Իռլանդիայի հեղինակավոր քաղաքական կառույցի կողմից հրավիրվել էր զեկույց կարդալու, քանի որ հյուրընկալող կողմի հայտարարության համաձայն` «լուրջ ռազմավարական վերլուծությունը ապացուցում է Իրանի կարևորությունը ինչպես իր հարևանների համար, այնպես էլ գլոբալ խաղացողի»:
Բոլոր ձերբակալվածները, մինչև 40 տարեկան, պահվում են Դուբլինի ոստիկանական բաժանմունքում: Հետաքննություն է սկսվել: