Ադրբեջանի բանակի օգնության հիմնադրամի համար դպրոցներում հարկադրաբար փող են հավաքում
Ադրբեջանի Մասալլըի շրջանի մի խումբ ուսուցիչներ «Ազադլըգ»-ին հայտնել են, որ շրջանի դպրոցներում Ադրբեջանի բանակի օգնության հիմնադրամի համար հարկադրաբար փող են հավաքում: Նրանց խոսքերով, շրջանի կրթության բաժնի ղեկավարությունը հանձնարարել է ուսուցիչների աշխատավարձի մեկ տոկոսը փոխանցել Զինված ուժերի օգնության հիմնադրամին: Ուսուցիչներին էլ պարտադրում են դիմումներ գրել փողը հիմնադրամին կամավոր փոխանցելու մասին: Նրանց նաև ասել են, որ հանձնարարությունը տրվել է Կրթության նախարարության կողմից:
Երեկ Մասալլըից մի քանի ծնողներ թերթի խմբագրությանը հայտնել են, որ շրջանում փող է հավաքվում նաև աշակերտների ավարտական քննությունների համար: «Բոլոր աշակերտներին ասվել է, որ ով չի ցանկանում կտրվել քննությունից, պետք է փող բերի: Գումարի չափը յուրաքանչյուր դպրոցում տարբեր է. շրջկենտրոնի դպրոցներում ամեն աշակերտից 200 մանաթ, գյուղերում` 100 մանաթ են պահանջում: Բոլորին ասում են, որ պահանջվող գումարը չտվողը ավարտական վկայական չի ստանա»,- հայտնել են ծնողները:
Թերթի թղթակցի հետ զրույցում շրջանի կրթության բաժնի ղեկավար Աֆթան Իբիշովը հերքել է ավարտական քննությունների համար աշակերտներից գումար հավաքվելու մասին լուրը: Միաժամանակ, նա հաստատել է բանակի հիմնադրամի համար ուսուցիչներից գումար հավաքվելու մասին տեղեկությունը` նշելով, որ դա կատարվում է միմիայն կամավոր հիմունքներով: «Հայտնի չէ, թե Զինված ուժերի օգնության հիմնադրամին փող փոխանցելու գաղափարը որտեղից է ծնվել: Չէ՞ որ Իլհամ Ալիևը ասում էր, որ Ադրբեջանի բանակի բյուջեն տարածաշրջանում ամենամեծն է: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են ուսուցիչների օգնությանը դիմում»,- հարցնում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը