Պայթյուն գազալցակայանում. Աշխատակիցը մահացել է
Նախօրեին ժամը 20.55-ին, 1968 թ. ծնված Խաչիկ Ա.-ից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժ. 20.50-ի սահմաններում, իրեն պատկանող, Այգավան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթելու հետևանքով լցակայանի աշխատակից, 1976 թ. ծնված Կարո Գևորգյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Ոստիկանության տեղեկացմամբ, կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան