Ադրբեջանը կդառնա՞ արգելված երկիր
Голос Армении-ն գրում է, որ Ադրբեջանի հակահայկական հիսթերիան վերաճել է այնպիսի աննորմալ մասշտաբների, որ վաղուց արդեն վնասում է միմիայն իր կրողներին` ադրբեջանցիներին: Թերթը տեղեկացնում է, որ Ադրբեջանում «պերսոնա նոն գրատա» են հայտարարել ավստրիական Der Standard հեղինակավոր թերթի լրագրող Մարկուս Բերնաթին, որը պետք է մեկներ Բաքու` մասնակցելու այնտեղ ավստրիական դեսպանատան բացմանը: Բաքվի հիսթերիկ վերաբերմունքի պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում աշխատող այս լրագրողը բազմիցս այցելել է Արցախ: Թերթը գրում է, որ Ադրբեջանի նման պահվածքը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ: «Ադրբեջանն ի վերջո կհասնի նրան, որ կդասվի «նոն գրատա» երկրների շարքում, քանի որ ադրբեջանական իշխանությունը երկրի ներսում տարվող ռեպրեսիվ քաղաքականությունը փորձում է հանել միջազգային ասպարեզ»,- նշում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան