Քաղաքական 11:58 21/06/2010

ՀՀ նախագահի այցելությունը Սանկտ Պետերբուրգ

Հունիսի 17-19-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով գտնվում էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում: Ֆորումի հարթակը, հրավիրող կողմի նախաձեռնությամբ, օգտագործվեց նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ նախագահների մակարդակով քննարկումները շարունակելու նպատակով: Իսկ տեղի հայ համայնքը նախագահի այցելության օրերին էր համապատասխանեցրել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներից մի քանիսի հանդիսավոր անցկացումը` ակնկալելով, որ դրանց մեկնարկը կտրվի ամենաբարձր մակարդակով: Նրանք չէին սխալվել, և նախագահ Սարգսյանը` չնայած հագեցած օրակարգին, տեղի հայ համայնքի խնդրանքը չմերժեց:

Կարևոր հանգրվան` առաջընթացի բացակայությամբ

Այցելության մեկնարկը տրվեց ժամանումից անմիջապես հետո: Նախագահ Սարգսյանի կեցավայրի հարևանությամբ գտնվող Կոնստանինովսկի պալատում հունիսի 17-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Հանդիպումն, իհարկե, կայացավ: Սակայն այս անգամ ևս այն դռնփակ ձևաչափով էր և բուն քննարկումների մասին ոչինչ հայտին չէր: Նախագահները արարողակարգային տեսալուսանկարահանման ընթացքում` լրագրողների ներկայությամբ, խոսեցին միայն եղանակային վատ պայմանների մասին. ՌԴ նախագահը ցավ հայտնեց Ռուսասատնի եվրոպական հատվածում անսովոր տաք մայիսից հետո հաստատված ցուրտ եղանակի առթիվ, իսկ հյուրերը նշեցին, որ չնայած դրան ընդունելությունը և պայմանները հրաշալի են: Հայտարարությունների բացակայությունն այս պարագայում ստիպեց ուշադրություն դարձնել բանակցությունների մասնակիցների տրամադրություններին. Իլհամ Ալիևը փոքր-ինչ կաշկանդված էր, իսկ Սերժ Սարգսյանի տրամադրությունը նկատելիորեն բարձր էր:

Մինչ հանդիպումը կավարտվեր և որևէ պաշտոնական մեկնաբանություն կլիներ կայացած քննարկումների վերաբերյալ, լրագրողները սպասում էին Կոնստանտինովսկի պալատի հարևանությամբ գտնվող «Բալտիյսկայա զվեզդա» հյուրանոցում: Այստեղ` հյուրանոցի նախասրահում, նախագահների հանդիպման ժամանակ մեկ սեղանի շուրջ հավաքվել և բուռն քննարկում էին անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` ողջ կազմով, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սանկտ Պետերբուրգում գտնվելու իրենց նպատակի և բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին որևէ մեկնաբանություն տալու մեր խնդրանքին ի պատասխան հետևեց ֆրանսիացի Բեռնար Ֆասիեյի կատեգորիկ պատասխանը. «У матросов нет вопросов!»: Լրագրողների հաջորդ հարցադրումներից խուսափելու համար համանախագահները ստիպված էին փոխել իրենց տեղը, բայց դրանից տպավորություն ստեղծվեց, որ նրանք ասելիք չունեն և որոշ անորոշության մթնոլորտում իրենք էլ սպասում են հանդիպման արդյունքներին:

Նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ առաջին պաշտոնական տեղեկատվությունը տրամադրեց Կրեմլի մամլո ծառայությունը: Հանդիպման նախաձեռող կողմը հայտնեց, որ «հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցային հիմնախնդիրներ: Կարգավորման հիմնարար սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների վերաբերյալ արձանագրվել է դիրքորոշումների մերձեցում»: Հաղորդագրությամբ տեղեկացվեց նաև, որ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են խաղաղ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Ավելի մանրամասն մեկնաբանություններ հետևեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` լրագրողների հետ զրույցում: Նախարարը հայտնեց, որ հանդիպումը հերթական էր և շարունակությունն էր նախկինում եղած այն հանդիպումների, որոնք տեղ էին գտել նախագահ Սարգսյանի պաշտոնավարումից ի վեր` թե’ ՌԴ նախագահի, թե’ ԵԱՀԿ համանախագահների նախաձեռնությամբ: Ի դեպ, թե’ Էդվարդ Նալբանդյանը, թե’ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան հարկ էին համարել ընդգծել, որ ՌԴ նախագահի միջնորդական ջանքերը լիովին աջակցություն են ստանում ԵԱՀԿ համանախագահ մյուս երկու երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ ինքն ու ադրբեջանցի գործընկերը վերջին շրջանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ շարունակում էին բանակցությունները, և նախագահների հանդիպման ընթացքում «գրանցվեց այն, ինչին այսօրվա դրությամբ կողմերը հասել են արտգործնախարարների մակարդակով այդ բանակցությունների ընթացքում»: Ըստ այդմ, եռակողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ հիմքի վրա: «Նախագահները հանձնարարեցին արտաքին գործերի նախարարներին շարունակել շփումները»,- նշեց նախարարը` տեղեկացնելով, որ հանձնարարություն կա ակտիվ շփումները շարունակել նաև եռանախագահների հետ: «Գործընթացը շարունակվում է: Կարող ենք ասել, որ այսօրվա հանդիպումը կառուցողական էր և բավականին օգտակար: Այն կարևոր հանգրվան էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում», - գնահատելով հանդիպումը` ամփոփեց արտգործնախարարը:

Անդրադառնալով համանախագահների` Սանկտ Պետերբուրգում գտնվելու փաստին` նախարարը հայտնեց, որ նրանք հանդիպումներ են ունենալու կողմերի հետ` քննարկելու համար բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու այս տարվա հուլիսին նախատեսված տարածաշրջանային այցի մանրամասները քննարկելու համար:

Հաջորդ օրը, իսկապես, ՀՀ նախագահն ընդունեց համանախագահներին, ովքեր առանձին քննարկում ունեցան նաև արտգործնախարար Նալբանդյանի հետ: Նմանատիպ հանդիպում կայացել էր նաև Ադրբեջանի պատվիրակության հետ: Հետագայում պարզվեց, որ Իլհամ Ալիևի այցելության օրակարգը դրանով էլ ավարտվել է: Տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ ժամանած Ադրբեջանի նախագահը չէր սպասել ֆորումի բացմանը և ՀՀ նախագահի հետ բանակցություններից ու համանախագահների հետ հանդիպումից անմիջապես հետո վերադարձել էր Բաքու: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, անուղղակիորեն վկայում է, որ Իլհամ Ալիևը բանակցություններին մասնակցում է ձևականորեն, և թեև հանդիպումներին կաշկանդված տրամադրությամբ է մասնակցում, բայց դա չի կաշկանդում նրան «խաղաղ երկխոսությունը շարունակելու» խոստումներ տալ ու դրանից մի քանի ժամ անց հրադադարի ռեժիմը խախտելու հրամաններ արձակել: Բայց փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերն անպատասխան չեն մնում. ԼՂՀ պաշտպանության բանակը Իլհամ Ալիևին «օգնում» է հասկանալ, որ բանակցություններին այլընտրանք չկան, որքան էլ դրանց արդյունքներն անցանկալի լինեն իր համար:

Բոլոր դեպքերում պարզ դարձավ, որ նախագահների այս հերթական հանդիպումը ևս որևէ շոշափելի առաջընթաց չի ապահովել գործընթացում, և կանխատեսումներն այն մասին, որ ստատուս-քվոյի փոփոխություն չի նախատեսվում, կրկին հաստատվեցին:

Դավոս` ռուսական ձևով

Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում էր Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքաներին:

Այս ֆորումը կազմակերպվում է արդեն 14-րդ անգամ:

Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումը, որն առաջին անգամ կազմակերպվել է 1997 թվականին, ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի նմանանությամբ և ձևաչափով` սահմանափակվելով ԱՊՀ շրջանակներով: Սակայն տարեցտարի ֆորումը ավելի ներկայացուցչական կազմ է հավաքում` ընդգրկելով առավել մեծ թվով երկրներ ու կորպորացիաներ: Արդեն այսօր կարելի է ասել, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը լոկալ նշանակությունից անցել և աստիճանաբար գլոբալ մասշտաբի միջոցառումի է վերածվում: Նկատենք, որ ռուսական կողմը ձգտել է ընդօրինակել միջազգային տնտեսական ֆորումների անցկացման ողջ դրական փորձը: Խոսքն առաջին հերթին կազմակերպիչ երկրի ռեկրեացիոն ռեսուրսների արդյունավետ օգտագործման մասին է: Այսպես, եթե Դավոսի ֆորումը կազմակերպվում է ձմռանը` ալպյան ձմեռային տուրիզմի բուռն շրջանում, ապա պետերբուրգյան ֆորումի անցկացման ժամկետները համապատասխանեցվել են հյուսիսային բևեռային օրվա պիկի հետ: Արդյունքում «Հյուսիսային Վենետիկի» այցելուները մասնակցում են ոչ միայն ֆորումի աշխատանքներին, այլև հունիսյան մեղմ եղանակի պայմաններում հնարավորություն են ստանում զմայլվել սպիտակ գիշերներով, քաղաքի խիստ հարուստ պատմա-ճարտարապետական ժառանգությամբ, ինչպես նաև` այդ օրերին կազմակերպվող մշակութային ու համերգային միջոցառումներով:

Այս տարի ևս բացառություն չէր, և պետերբուրգյան ֆորումին զուգահեռ բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել քաղաքի համերգասրահներում, մշակութային օջախներում և հրապարակներում: Փոխարենը` նկատելի փոփոխության էին ենթարկվել տնտեսական ֆորումի օրակարգն ու շեշտադրումները: Ըստ որում` երկու ուղղությամբ: Նախ` էականորեն փոփոխվում է ֆորումի ձևաչափն ու քննարկումների թեման. մասնագետների դիտարկմամբ` այս հարթակում նախկինում ավելի շատ էր քաղաքական բաղադրիչը, սակայն վերջին տարիներին տնտեսական շեշտադրումների կշիռը գնալով ավելանում է: Եվ երկրորդ` զգալի փոփոխություններ էին առկա տնտեսական թեմաներով քննարկումներում: Դրանցում հաճախ էր կրկնվում «հետճգնաժամային» եզրույթը:

Ակնհայտ էր, որ ֆորումի մասնակիցների հիմնական գաղափարները խարսխված են ճգնաժամին հետևած փուլում կառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության վրա:

«Համաշխարհային տնտեսություն. վերականգնման կառավարում», «Ռուսաստան` այսօր և վաղը», «Հայացք ապագային»: Ահա այս երեք հիմնական ուղղություններին էին, որ քննարկվում էին ֆորումում, իսկ դրանց ընթացքում շոշափվում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են նոր տնտեսական ու ֆինանսական մոդելներին, ֆինանսների կառավարման արդյունավետությանը, ներդրումային առողջ միջավայրի ստեղծմանը և բազմաթիվ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Բնական է, որ ֆորումի ընթացքում առանցքային էր էներգետիկ ոլորտին վերաբերող թեմատիկան: Պատճառները հայտնի են` էներգակիրների արդյունահանումը ու արտահանումը, մի կողմից, Ռուսաստանի տնտեսության հիմքն է, մյուս կողմից` հիմնական ներմուծողների համար դիտարկվում է որպես անվտանգության բաղկացուցիչ:

Պատահական չէ, որ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն` ռուսական կողմը Սանկտ Պետերբուրգի ֆորումի շրջանակներում հնաձնում է «Գլոբալ էներգիա» մրցանակը: Այն համարվում է Նոբելյան մրցանակին համարժեք պարգև, որը տրվում է էներգետիկայի ոլորտում արձանագրված առաջընթացի համար: Այս տարի Դմիտրի Մեդվեդևն այդ պարգևը հանձնեց միանգամից երկու անձի` Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի նախագահ Բորիս Պատոնին ու ռուս գիտնական Ալեքսանդր Լեոնտևին:

Վերադառնալով ֆորումին` նշենք, որ հայկական կողմն այդ միջոցառմանը ներկայացուցչական կազմով էր մասնակցում. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում էին գտնվում կառավարության ֆինանսա-տնտեսական բլոկի բոլոր ներկայացուցիչները` փոխվարչապետ Արմեն Գևորգյան, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներ Տիգրան Դավթյան, Ներսես Երիցյան և այլք:

Նախագահ Սարգսյանը մասնակցեց ֆորումի բացման նիստին: «Մենք փոխվել ենք» խորագիրը կրող նիստում բացման խոսքով հանդես եկավ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նա խոսեց հետճգնաժամային փուլում փոփոխությունների ու արդիականացման անհրաժեշտության մասին: Հաջորդիվ արդեն մասնակիցները բաժանվեցին առանձին խմբերի և մասնագիտական քննարկումներ ծավալեցին գլոբալ տնտեսությանը վերաբերող առանձին խնդիրների շուրջ:

Հայկական տարրը` Նևայի ափերին

Հանրապետության նախագահի աշխատանքային այցի երրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր հայկական թեմատիկային: Այն Սանկտ Պետերբուրգում այս տարի հատկապես ակտիվ է, քանի որ հայ համայնքը տարվա սկզբից տոնում է համայնքի հիմնադրման 300-ամյակն ու դրա շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ է նախատեսել ու իրականացնում:

Սերժ Սարգսյանը նախ մասնակցեց Ռուսաստանի ազգային գրադարանում «Հայ մշակույթի հուշարձանները` Ռուսաստանի ազգային գրադարանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ռուսաստանի խոշորագույն գրապահոցը համարվող այս գիտա-մշակութային օջախում այցելուները երեք շաբաթ շարունակ հատուկ ցուցասրաում հնարավորություն կունենան տեսնելու գրադարանի տրամադրության տակ գտնվող շուրջ 15 հազար կտոր հայալեզու գրականության բացառիկ ու յուրահատուկ նմուշներ: Նշենք, որ այստեղ պահվում են 100-ից ավելի հայերեն ձեռագրեր, և գրադարանի ղեկավարները մեծ հպարտությամբ էին խոսում այդ մասին` նշելով, որ մշտապես հսկայական ջանքեր են գործադրում հայկական ձեռագրեր ձեռքբերելու ուղղությամբ, և վերջին տարիներին հաջողությունն ուղեկցել է իրենց` կարողացել են մի քանի նմուշով հարստացնել իրենց գրադարանը: Այդ ամենը` գումարած բազմաթիվ տպագիր գրքեր, քարտեզներ, պաստառներ ու հրատարակչական գործի այլ նմուշներ, կցուցադրվեն գրադարանի այցելուներին:

Գրադարանից հանարապետության նախագահն ու նրա ուղեկիցները մեկնեցին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան: Այստեղ նախատեսված էր մեկ այլ միջոցառում. հարուստ պատմություն ունեցող հեղինակավոր այդ բուհի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվելու էր երկարաժամկետ համագործակցության աշխատանքային ծրագիր: Բացի այդ` տեղի համալսարանը ցանկություն էր հայտնել ՀՀ նախագահի մասնակցությամբ բացել իր խոշորագույն պրոֆեսորներից մեկի` Հովսեփ Օրբելու պատվանդանը:

Հարկ է նկատել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով ևս Սանկտ Պետերբուրգի համալսարանի սան է, ցանկություն էր հայտնել անձամբ ներկա գտնվել այդ միջոցառմանը: ՌԴ նախագահը, չնայած Ֆրանսիայի նախագահի հետ նախատեսված հանդիպմանը, սեփական նախաձեռնությամբ ժամանեց համալսարան և ոչ միայն մասնակցեց փաստաթղթի ստորագրմանն ու Հովսեփ Օրբելու պատվանդանի բացմանը, այլև կարճատև զրույց ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հենց այստեղ էլ` Պետերբուրգի համալսարանի թանգարանային միջանցքում Դմիտրի Մեդվեդևի հետ զբոսանքի ընթացքում, նախագահ Սարգսյանը զրուցեց լրագրողների հետ և մեկնաբանություններ տվեց հունիսի 19-ի գիշերը ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում գրանցված միջադեպի առթիվ:

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը Պետերբուրգի հայության հոգևոր կենտրոնում էր` Սուրբ Կատարինե եկեղեցում: Այստեղ նախագահ Սարգսյան` հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզևրաս եպիսկոպոս Ներսիսյանի և տեղի հայ համայքնի ղեկավար Կարեն Մկրտչյանի ուղեկցությամբ մոմ վառեց, ապա այցելեց եկեղեցու հարևանությամբ գործող ազգամշակութային կենտրոն:

Սուրբ Կատարինա եկեղեցուց հանրապետության ղեկավարն ու պատվիրակության մյուս անդամները մեկնեցին հայտնի Մարինյան թատրոն:

Թատրոնի համերգային սրահում կազմակերպվել էր համերգ` կրկին նվիրված Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հիմնադրման 300-ամյակին: Հատկանշական է, որ բացի տեղի հայ արվեստագետներից` համերգին մասնակցում էր նաև հայ ժողովրդի մեծ բարեկամ, աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը:

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցի ծրագրի վերջին կետը արդեն ավանդական դարձած հանդիպումն էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ընդունելությունը կազմակերպված էր Սանկտ Պետերբուրգի մեկ այլ մշակութային օջախում` Տավրիչսկի պալատում: Ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:

Իր խոսքում ՀՀ նախագահը տեղի հայ համայնքին շնորհավորեց հոբելյանական տարեդարձի առթիվ, անդրադարձավ պետերբուրգյան հայ համայնքի գոյության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև` Ռուսաստանի պատմության մեջ տեղի հայերի ունեցած մասնակցությանը: Նախագահն իր ելույթում խոսեց նաև Հայաստանի և աշխարհասփյուռ հայության առջև այսօր ծառացած խնդիրներինց. «Մենք այլոց պատմելով չէ, որ գիտենք թե ինչ է նշանակում ապրել շրջափակման մեջ: Չնայած Ղարաբաղի ժողովուրդի հերոսական պայքարի արդյունքում հաստատված հրադադարին Հայաստանը շարունակում է ապրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի, հակաիրավական շրջափակման պայմաններում: Ի հեճուկս դրանմեր ժողովրդի աշխատասիրության և մեր բարեկամների ու դաշնակիցների անգնահատելի աջակցության շնորհիվ մեզ հաջողվեց կայունացնել Հայաստանի տնտեսությունը և ապահովել աճ: Սակայն շրջափակումը շարունակվում է և 21-րդ դարում մեր երեխաները շարունակում են մեծանալ` շրջապատված բաժանարար գծերով ու ականապատ դաշտերով»:

Ընդունելության ընթացքում հրապարակվեցին ՀՀ նախագահի երեք հրամանագրեր, որոնցով Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցաց ծառայությունների համար երկրորդ աստճանի», իսկ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչայանն ու արվեստագետ Մարիա Սաֆարյանցը` «Մովսես Խորենացի» շքանշաններով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:26
ԵՄ-ն BRICS-ին մասնակցող Էրդողանին կոչ է արել «մասնակցել Ռուսաստանի Դաշնության մեկուսացմանը»
Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և միությանն անդակցելու մյուս թեկնածու երկրների ղեկավարները, որոնք հավաքվել...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գլխավոր դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
15:50
Հակամարտությունների կարգավորման գործում Արևմուտքի մոտեցումը միայն վատացնում է իրավիճակը. Փեզեշքյան
Համաշխարհային հակամարտությունների լուծման հարցում արևմտյան երկրների մոտեցումը միայն սրում է իրավիճակը և նպաստում դրանց աճին։ Այս մասին ԲՐԻՍԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Այդ փողերը, որ լափում են, ուտում են... ինձ հետաքրքիր չէ՝ ձեր իշխանության ժամանակ է եղել, թե դրանից առաջ. Դանիելյան
«Ձեր կառավարության բերած սկզբունքների համաձայն, ճանապարհները սպասարկող տեխնիկան 70-80-ականներ թվականների չպետք է լինեն»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:39
Ջրանջատում Արմավիրի մարզում
Հոկտեմբերի 24-ին
Աղբյուր` Panorama.am
15:29
Արցախը հայաթափած կառավարության կողմից՝ օկուպանտ երկրի հետ 13 կետի շուրջ համաձայնվելն արդեն իսկ վտանգավոր է. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքրյանը գրում է. «ՔՊ-ն իր ցածր վստահությամբ և բոլոր տիպի ձախողումներից հետո, փորձում է համոզել հասարակւթյանը, որ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Դիլիջանի թունելը կամ կհիմնանորոգվի, կամ կկառուցվի նորը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարարությունը նախաձեռնել է Դիլիջանի և Պուշկինի թունելների  վերակառուցումը, հիմնանորոգումը։...
Աղբյուր` Panorama.am
15:20
ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Քաղաքագետ
«ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ արձագանքելով Ալեն...
Աղբյուր` Panorama.am
15:01
Հայաստանում սոցիալական մեդիայում կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգը մտահոգիչ է. ԱՀԿ
ԱՀԿ-ի նոր տվյալները փաստում են Հայաստանում սոցիալական ցանցերում հղի կանանց և մինչև 2 տարեկան երեխաներ ունեցող մայրերին ուղղված կրծքի կաթի...
Աղբյուր` Panorama.am
14:29
Ձեր խոսքում երկու անգամ քողարկված սպառնալիք հնչեցրեցիք, իմ հետ սպառնալիքներով մի խոսացեք. Ալեն Սիմոնյանը՝ Մինասյանին
«Ներողություն խնդրելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց մարդը ներողություն խնդրելուց առաջ պետք է իրեն մեղավոր ճանաչի, զգա որ ինչ-որ արարք է...
Աղբյուր` Panorama.am
14:28
Խնդիրն ավելի շատ Նիկոլ Փաշինյանի ամուլ քաղաքականությունն է. ՀԱԿ-ը պատասխանել է Հաջիևին
Հայ Ազգային Կոնգրեսը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով Իլհամ Ալիևի խորհրդականին. «Ամերիկյան «Նյուզվիք» ամսագրում...
Աղբյուր` Panorama.am
14:11
«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները կոչ են արել Հայաստանին նոր մասնակից ընտրել
«Միսս Տիեզերք» մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ պարզաբանելով, թե ինչու են մերժել «Միսս Տիեզերք...
Աղբյուր` Panorama.am
13:50
Արմեն Քոչարյան. Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին
«Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ հերթական անգամ բարձրաձայնեցի Կուրղինյան փողոցի բնակիչ Վալյա Սարգսյանի ահազանգը, ով 2017...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՀՌՀ անդամի պաշտոնի համար ՔՊ-ի առաջադրած թեկնածուն ընտրվեց
66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ։ Այս մասին տեղեկացրել է ութերորդ գումարման Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Այս գիշեր Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ
Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։...
Աղբյուր` Panorama.am
13:26
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է ՌԴ բուհերում 2025-2026 ուսումնական տարում կրթություն ստանալու հրավեր
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում ռուսական տան հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2025-2026...
Աղբյուր` Panorama.am
13:20
Պետք է ներկայացնենք նաև թեկնածուներ, որոնք ՔՊ անդամ չեն. Ալեն Սիմոնյանն՝ արդարադատության նախարարի նշանակելու մասին
«Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են արդարադատության նախարարի պաշտոնի համար, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որ հիմա...
Աղբյուր` Panorama.am
13:17
Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային հեռարձակումը հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»  ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հաղորդիչ ցանցի արբանյակային հաղորդիչ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ առաջ է եկել. Ալեն Սիմոնյան
«Դուք լո՞ւրջ եք ասում, որ ես ձեզ պետք է ինչ-որ զորամիավորումների կորդինատներ տամ, բաց աղբյուրներից օգտվեք։ Բայց ակնհայտ է, որ այն...
Աղբյուր` Panorama.am
13:04
Lonely Planet-ը Հայաստանն ընդգրկել է անհավանական տուրիստական ուղղությունների ցանկում
Համաշխարհային առաջատար Lonely Planet հրատարակությւոնը 2025 թվականի համար  հրապարակել է անհավանական տուրիստական 30 ուղղություններում։...
Աղբյուր` Panorama.am
12:43
Կազան. Ալիևը կծեց չակ-չակն ու փոխանցեց պատվիրակության անդամին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Կազանում է՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին գրումէ  «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
12:33
Եվրոպական խորհրդարանում հայությանն առնչվող հարցերով ձևավորված է առարկայական դիրքորոշում. Գասպար Կարապետյան
Եվրոպական խորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող լիագումար նիստի ընթացքում, հոկտեմբերի 22-ին քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների և...
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքիան գաղտնի արգելք է մտցրել Ռուսաստան ավելի քան 40 կատեգորիայի ապրանքների արտահանման վրա
Թուրքիայի իշխանությունները գաղտնի արգելք են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ռազմական ապրանքների՝ ՌԴ արտահանման վրա։ Այդ մասին հայտնում է The Financial...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հաստատվել են նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների մրցույթի հարցաշարերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հայաստան» խմբակցության առաջարկությունը Ոստիկանության գվարդիայի մասին օրենքի նախագծի հետ կապված մերժվել է
«Ոստիկանության համակարագում արմատական փոփոխությունների այս նախագիծը երկար քննարկումներ է ունեցել»,- Ազգային ժողովում Ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
12:09
Այս տարվա ընթացքում մոպեդների մասնակցությամբ տեղի է ունեցել շուրջ 70 ՃՏՊ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Օկուպացված Ստեփանակերտում հայ կին է մահացել
Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մահացել է  70-ամյա Վերա Աղասյանը։ Ադրբեջանի առողջապահության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
11:56
Գարեգին Երկրորդը ICC նախկին նախագահի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել՝ Բաքուն սպառնալիքի գործադրմամբ նոր պահանջներ ներկայացնում ՀՀ-ին
Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինչև տարեվերջ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը հասնելու է 50/50 %-ի.Վահե Հովհաննիսյան
«Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 75 մլն եվրոյի չափով»,- ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարա Վահե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի արբանյակից ի՞նչ կա, տեղ հասե՞լ է. Գառնիկ Դանիելյանը՝ Ավետ Պողոսյանին
17:01 22/10/2024

Հայաստանի արբանյակից ի՞նչ կա, տեղ հասե՞լ է. Գառնիկ Դանիելյանը՝ Ավետ Պողոսյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}