Milliyet. Հրեաները բոլոր ազգերի ծպտյալ թշնամիներն են, հայերը մեր ներսում եղած թշնամիներն են
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի վերլուծաբան Մելիհ Աշըքն իր «Ուղեղի մթագնում» հոդվածում ներկայացրել է Թուրքիայի «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության անխելամիտ ու անպտուղ ընթացքը: Ընդգծելով հատկապես քրդական հարցի կարգավորման անհաջող ընթացքն ու սպասվելիք ավելի վատ հետևանքները` հոդվածագիրը նկատել է տալիս, որ Գյուլի վարչակազմը խնդիրները լուծելու փոխարեն ամեն ինչ ավելի է բարդացնում:
Աշըքը, հետևելով Անկարայի վարած արտաքին քաղաքականության տրամաբանությանը, հիշեցնում է դեռևս 1940-ականներին թուրք գրող Նիհալ Աթսընի «Անձրև է, որդիս» բանաստեղծությունը, որտեղ կա այսպիսի մի հատված.
«Հրեաները բոլոր ազգերի ծպտյալ թշնամիներն են:
Ռուսները, չինացիները, պարսիկները, հույները մեր պատմական թշնամիներն են:
Բուլղարացիները, գերմանացիները իտալացիները, անգլիացիները,
Ֆրանսիացիները, արաբները, սերբերը, խորվաթները,
Իսպանացիները պորտուգալացիները, ռումինացիները
Մեր նորօրյա թշնամիներն են:
Ճապոնացիները, աֆղանները և ամերիկացիները
Մեր վաղվա թշնամիներն են:
Հայերը, քրդերը, չերքեզները, աբխազները,
Բոսնիացիները, ալբանացիները, լազերը,
Լեզգիները, վրացիները, չեչենները
Մեր ներսում եղած թշնամիներն են . . .»:
Եզրափակելով իր հոդվածն ու մեջբերումը` «Milliyet»-ի վերլուծաբանը եզրակացնում է. «Մեր «Զրո խնդիր» քաղաքականությունը կարծես թե կամաց-կամաց գալիս հանգում է հենց վերը նշվածին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ