ՀՀՇ նախագահ է ընտրվել Արամ Մանուկյանը. «ՀՀՇ-ն կորցնելու է իր ավտոնոմիան»
Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչությունը նոր նախագահ ունի` Արամ Մանուկյանն է: Շաբաթ տեղի ունեցած կուսակցության հերթական համագումարում ընտրվել է 31 անդամից (նախկինում անդամների թիվը 25 էր) բաղկացած վարչություն:
Վարչության ընտրված անդամներ են դարձել՝ Երջանիկ Աբգարյանը, Սամվել Աբրահամյանը, Կարեն Աղաջանյանը, Բագրատ Անդրեասյանը, Անահիտ Բալասանյանը, Գևորգ Գևորգայնը, Քոչար Դավթյանը, Շալիկո Զորօղլյանը, Արարատ Զուրաբյանը, Սարգիս Թամազյանը, Հովհաննես Իգիթյանը, Լևիկ Խաչատրյանը, Հրաչ Հակոբյանը, Վահագն Հայոցյանը, Սեյրան Հովհաննիսյանը, Հարություն Հովհաննիսյանը, Արամ Մանուկյանը, Լիդա Մելիքյանը, Արտուշ Մելիքբեկյանը, Հուսիկ Մելքոնյանը, Րաֆֆի Մելքոնյանը, Վիկտոր Միրումյանը, Սամվել Մկրտումյանը, Կորյուն Մհերյանը, Սոնա Մուրադյանը, Աշոտ Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը:
ՀՀՇ վարչության կազմում են ընտրվել նաև մարտի 1-ի դեպքերի հետևանքով կալանավորված Հարություն Ուռուտյանը, Արամ Բարեղամյանն ու Աշոտ Մանուկյանը, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը:
Այսպիսով, նոր ձևավորված վարչությունը կուսակցության նախագահ է ընտրել Արամ Մանուկյանին, իսկ փոխնախագահ` Սամվել Աբրահամյանին:
Անդրադառնալով ՀՀՇ նախագահի պաշտոնում Արամ Մանուկյանի ընտրվելու փաստին, Հայ Ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն իր բլոգում մեկնաբանում է. «Արամ Մանուկյանի ընտրությունը հուշում է, որ ՀՀՇ-ն կորցնելու է իր ավտոնոմիան՝ ավելի ինտեգրվելով ՀԱԿ գործունեությանը»:
Այնուհետև Սուրենյանցը նշում է. «Բոլորն անհամբերությամբ սպասում էին ՀՀՇ համագումարին: Ներկուսակցական խնդիրներն ինձ առանձնապես չէին հուզում, որովհետև ակնհայտ էր, որ համագումարն անցկացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի անմիջական վերահսկողությամբ և անակնկալներ չեն լինելու»:
Հիշեցնենք, որ ՀՀՇ վարչության նախկին նախագահը Արարատ Զուրաբյանն էր, իսկ փոխնախագահը` Խաչատուր Քոքոբելյանը, որոնք իրենց կամքով հրաժարական էին տվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը