«Քարերի սիմֆոնիա»-ն կհսկեն. Միրզոյանն այլև չի՞ կարողանա այնտեղից քար տանել
Բնապահպանական տեսչության կողմից Գառնիի «Քարերի սիմֆոնիա» կոչվող բնության հուշարձանի տարածքը վերցվել է խիստ հսկողության տակ, մշտադիտարկում իրականացնելու համար առանձնացվել է մեկ պետտեսուչ: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ինչ վերաբերում է մամուլում հնչած` հուշարձանը պահպանելու համար պահակակետ ստեղծելու պահանջին, ապա նախարարությունից տեղեկացնում են, որ բնության հուշարձանների անձնագրերը գտնվում են կառավարության կողմից հաստատման փուլում, այսինքն ներկայում հաստատված չեն քարտեզները, սահմանները, առանձին հուշարձանների պահպանման ռեժիմները, հետևաբար չկա նաև այդ ռեժիմներն իրականացնելու համար ֆինանսական հատկացում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին լրագրողների հետ հանդիպմանը
Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը չէր հերքել, որ Գառնիիում գտնվող իր առանձնատունը կառուցված է Գառնիի «Քարերի սիմֆոնիա»-ի քարերից: Միայն թե վերջինս պնդել է, թե օգտագործում է «ընկած քարերը»:
Նախորդող հրապարակում` Պետք է՞ շնորհակալ լինել Փարավոր Միրզոյանին, որ նա ելքը գտավ այդ քարերը ճիշտ օգտագործելու
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը