Թուրքիայի կառավարությունում խուճապ է հասունանում
Այսօր վաղ առավոտից մի քանի տասնյակ քաղաքագետներ, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանի անունից սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու և Աղթամարի Սուրբ Խաչ թանգարանում տրվելիք «պատարագին» մասնակցելու «արտակարգ» հրավեր են ստացել:
Համաձայն Panorama.am-ի թղթակցի անցկացրած բլից-հարցման, նամակների բոլոր քառասուն հասցեատերերը նշել են, որ ոչ միայն մտադիր չեն ընդունել թուրքական կողմի ուշացած հրավերը, այլև տեղեկացված են այն մասին, որ Թուրքիայի նախաձեռնած շոուն գտնվում է ձախողման եզրին:
Մեր աղբյուրների համաձայն, սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզում միջոցառման անցկացման պատասխանատու թուրքական կառույցները վերջին օրերի ընթացքում ստացել են «պատարագին» մասնակցելու ավելի քան 1000 մերժում և ներկա պահին փորձում են արտակարգ միջոցներ ձեռնարկել: Ամենայն հավանականությամբ, բացի Թուրքիայի լուռումունջ հայկական համայնքից և մի քանի ԶԼՄ-ներից, շատ քչերն են պատրաստվում իրենց ներկայությամբ հարգել առանց խաչի եկեղեցում տրվելիք պատարագի բեմականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին