Ակտիվիստներ. Քարերի սիմֆոնիայի ջարդ է տեղի ունենում
«Մի խումբ լեհ և հայ հեծանվորդներ ճամփորդելով Գառնու կիրճով նկատել են քարերի սիմֆոնիայի հերթական ՋԱՐԴ-ը, մեր յուրատիպ բնահուշարձանը կրկին ոտձգությունների է ենթարկվում մի խումբ վանդալների կողմից»,-այսօր նման հայտարարություն են տարածել բնապահպան-ակտիվիստները:
Նրանք նկատում են, որ « ոճրագործները մնում են անպատիժ և չբացահայտված, որն էլ մեծ տեղիք է տալիս կասկածելու որ այս քարի բիզնեսն արվում է պաշտոնյանների բարձր հովանավորությամբ: Մինչև օրս ոչ մի քրեական գործ հարուցված չէ: Միայն բնապահպանության նախարարության կողմից մի տեսուչ է նշանակվել, որն պետք է ամբողջ օրը հսկի տարածքը և թույլ չտա անգամ գետնին ընկած բնահուշարձանի կտորներն առևանգելու, բայց մենք արդեն մի քանի անգամ գնացել ենք դեպքի վայր և ոչ ոքի չենք հայտնաբերել տարածքում»:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը շաբաթ օրը կներկայանա Կոտայքի մարզի ոստիկանություն բացատրություններ տալու տեսածի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը