ՊՆ ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ԱԺ-ում լրագրողներին ասաց, որ Youtube-ում հայտնված տեսահոլովակի տեղադրողն ու դրանում առկա անձանց իսկությունը դեռևս հայտնի չէ` քննությունն ընթացքի մեջ է: Սակայն այսօր ԶԼՄ-ներում լուր տարածվեց, թե գործին առնչակից մեկը հայտնաբերվել է և տեղափոխվում է Հայաստան:
«Մենք առայժմ որևէ տեղեկություն չունենք և ոչ կարող ենք հաստատել, ոչ էլ հերքել տվյալ տեղեկատվությունը»,- Panorama.am-ին մեկնաբանեց ՊՆ լրատվական բաժնից Մուշեղ Աղեկյանը:
Նա հիշեցրեց, որ գործով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը և այս պահի դրությամբ նման տեղեկություն կոնկրետ ինքը չունի: Նա նաև հաստատեց, որ գործում ցանկացած տեղաշարժի մասին ՊՆ-ը տեղեկանում է առաջիններից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը