«Խնդիրը հարթվել է», չվերթները սպասարկվել են
Թեև այսօր վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանը «Արմավիա» ազգային ուղևորափոխադրող ընկերության բոլոր չվերթները դադարել էր սպասարկել, բայց ժամը 12-ից սկսած արդեն թույլատրել է: «Ժամը 12-ից սկսած բոլոր չվերթները նորմալ սպասարկվել են: Առկա խնդիրը հարթվել է, ու հուսով ենք, որ այլևս նման բան չի կրկնվի»,- Panorama.am-ին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Գևորգ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը «Արմավիա» ազգային ուղևորափոխադրող ընկերության բոլոր չվերթները դադարել էր սպասարկել ամսիների ընթացքում կուտակված պարտքերի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը